Երևան
12 °C
«Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա մեր պայմաններով, այսինքն՝ «արդար» պայմաններով»:
Այս մայիսի 28-ին Լաչինի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած շրջանում ունեցած հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հնչեցնելով սպառնալիքներ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից երևում են հայկական գյուղերը:
«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և այնտեղից դուրս բերվեն հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք ներկա են Ղարաբաղում։ Սրանք են մեր պայմանները։
Այս պայմանները ես հայտարարում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեն՝ այսօր մենք այստեղ ենք և այստեղ ենք լինելու ընդմիշտ։ Թող իմանան նաեւ, որ այստեղից երեւում են Հայաստանի գյուղերը։ Այս գյուղերը տեսնում ենք, այսինքն՝ թող սա էլ չմոռանան»,- ասել է Ալիևը:
Նա հիշատակել է նաև ադրբեջանցի երկու դիվերսատներին, որոնք, ըստ նրա վարկածի, «կորցնելով ճանապարհը, անցել են Հայաստանի տարածք և այնտեղ խոշտանգումների ենթարկվել», իսկ իրականում՝ մտածված հատել հայկական սահմանն ու անգամ սպանություն իրականացրել ՀՀ տարածքում:
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են, որ եթե ինչ-որ մեկը կորի, եթե դա տեղի ունենա, ապա առավելագույնը երկու օրվա ընթացքում այդ մարդիկ պետք է վերադարձվեն։ Պահեցինք։ Նրանց կողմից մոլորվածներին պահել ենք առավելագույնը երկու օր, հարցաքննել ու վերադարձրել ենք՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական անձանց։
Տեսեք՝ իրենք ինչ արեցին. նախ՝ ծեծեցին մեր մոլորված զինվորներին, ձեռնաշղթաներ հագցրին, նվաստացրին նրանց արժանապատվությունը, նկարահանեցին ծեծի պահը։ Դրանից հետո նրանք ձերբակալվել են ու արդեն դատապարտվել»,- ասել է Ալիևը՝ մոռանալով հայ գերեվարված անձանց ու մոլորված քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական անմարդկային վերաբերմունքի, նվաստացումների, խոշտանգումների մասին, որոնք վկայող հարյուրավոր տեսագրություններ կան:
Ադրբեջանի ղեկավարը նաև հավելել է, թե վերջերս միջազգային կազմակերպությունները փաստացի լիովին համաձայնել են Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT