Երևան
12 °C
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, որ հայտարարության մասին կխոսի միայն այսօր: «Վաղը մամուլի ասուլիս կտամ եւ ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց Շարմազանովը: Մինչ այդ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե Սարգսյան-Ալիեւ համատեղ հայտարարությունը նշանակում է, որ Մադրիդյան այն սկզբունքները, որոնք հրապարակվել են «ՀԺ»-ում, եւ որոնց շուրջ ՀՀ արտգործնախարար Էդիկ Նալբանդյանը բազմիցս հայտնել է, թե դրանք հիմք են բանակցությունների համար, փաստորեն, ընդունվել է որպես հիմք: «Հիմա շատ կարեւոր է, որ Ղարաբաղը, Ղարաբաղի հասարակությունը, Ղարաբաղի ժողովուրդը եւ իշխանությունները հայտնեն իրենց մոտեցումը, այն կապակցությամբ, որ Մադրիդյան սկզբունքներին Սերժ Սարգսյանը հավանություն է տվել առանց Ղարաբաղի մասնակցության: Կարծում եմ, Կազանի հայտարարությամբ ճանապարհ է բացվել կարգավորման փաստաթղթի անխուսափելի ընդունման համար: Բայց ինձ համար ամենակարեւորը ԼՂ ժողովրդի արձագանքն է Կազանի հայտարարությանը, այն պարագայում, երբ նրանք գիտեն, թե Մադրիդյան սկզբունքները ինչ են իրենցից ներկայացնում»,- ասաց Կոնգրեսի ներկայացուցիչը: Երեկ փորձեցինք ճշտել, թե ինչպես են Ղարաբաղում վերաբերվում Կազանում ընդունված համատեղ հայտարարությանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ ասաց, թե անհանգստանալու ոչինչ չկա: Նա հիշեցրեց, որ դեռ մեկ շաբաթ առաջ մեզ ասել էր, որ, իր կարծիքով, Կազանում մաքսիմում մի հայտարարություն կարող է ընդունվել: «Փաստորեն, նման մոտեցումով եւս մեկ անգամ նշվել է, որ գործընթացը բարդ է, եւ այն պետք է շարունակվի: Այսինքն, այստեղ որեւէ անհանգստանալու բան չկա: Դուք ասում եք, որ հայտարարությունը խուճուճ է, բայց նորմալ է, միշտ այդպես է լինում, երբ նշաձողը շատ բարձր է լինում, բոլորը խոսում են, իրատեսության մակարդակը կորչում է, գտնում են, որ կարող է բան են ստորագրելու, բայց իրականության մեջ այդպիսի բան չկա: Ստացվել է այնպիսի մի փաստաթուղթ, որ կողմերը շնորհակալություն են հայտնում եւ ասում են, որ աշխատանքը պետք է շարունակվի. այդքան բան»,- ասում էր Դավիթ Բաբայանը: Բայց ի՞նչ է նշանակում հետեւյալ ձեւակերպումը` «Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը...»` մեր այս հարցին ԼՂՀ նախագահի խոսնակը պատասխանեց. «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը ունի երկու կարեւորագույն հարց` Արցախի կարգավիճակը, այն է` մեր հանրապետության ժողովրդի ինքնորոշման փաստի ճանաչումը, այսինքն, մեր անկախության ճանաչումը եւ Արցախի ու Ադրբեջանի միջեւ սահմանների ճանաչումը: Այս 2 հարցն է, մնացած հարցերում, իհարկե, փոխըմբռնում պիտի լինի` խաղաղ կարգավորում, բանակցությունների շարունակություն եւ այլն»: Երբ նշեցինք, որ վերոնշյալ նախադասությունը շարունակվում է հետեւյալ կերպ «..., որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը», Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Այո, իհարկե, պիտի նպաստի, եթե խաղաղ են կարգավորում, եթե զերծ են մնում հակահայկական քարոզչությունից եւ չեն տարածում պատերազմական գործողությունների անհրաժեշտությունը, սա ինչ-որ ձեւով նպաստում է: Չէ, այստեղ անհանգստանալու որեւէ բան չկա: Նորմալ է հայտարարությունը,- ասաց Դավիթ Բաբայանը եւ եզրափակեց:- Ինչքան մենք համախմբված լինենք, ինչքան ուժեղ լինի մեր պետությունը, ամեն ինչ նորմալ է լինելու: Ուրիշ ճար չկա»: Երեկ փորձեցինք ճշտել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության կարծիքը Ալիեւի ու Սարգսյանի հայտարարության վերաբերյալ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով, հայտարարությունը նշանակում է, որ կողմերը ոչ մի բանի էլ չեն հասել: «Միակ բանը, որ կարող էր առաջ մղել գործընթացը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված համաձայնության հասնելն էր: Բայց պարզ է, որ Ադրբեջանը մազաչափ անգամ զիջման չի գնացել եւ պատրաստ չէ դրան: Քանի որ նա պատրաստակամություն չի հայտնում այդպիսի զիջման գնալու, գործընթացը նույն ավարտն է ունենալու միշտ էլ: Միանշանակ դա է: Այդ աստիճանի լղոզելը միայն դա է նշանակում»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Ամբողջ խնդիրն այստեղ այն է, սակայն, որ Հայաստանը կարող է զիջման գնալ: Երբ դեռ առավոտյան, մինչ Կազանի հանդիպումը Արմեն Ռուստամյանին հարցրինք, թե ինչ է անելու ՀՅԴ-ն, եթե Սերժ Սարգսյանն ի վերջո ստորագրի սեղանին դրված փաստաթուղթը, արդյոք իրենք կպահանջե՞ն Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ դեմ ենք Մադրիդյան սկզբունքներին: Եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի, մենք կպահանջենք նաեւ նրա հրաժարականը, բոլորի հրաժարականը կպահանջենք: Այդ դեպքում պետք է գնալ իշխանափոխության, պաշտոնանկության գործընթաց է պետք սկսել: Այս պարագայում, եթե այդպես լինի եւ հստակ գործընթացը մտնի այդ հունի մեջ, այդ սկզբունքներով, բնականաբար, արդեն ազգային, համազգային մեծ խնդիր է առաջանում եւ ֆորսմաժոռային իրավիճակ: Այդ դեպքում լայն ճակատ ձեւավորելու խնդիր է առաջանալու»: Հարցին, թե անգամ Հայ ազգային կոնգրեսի հե՞տ ճակատ կձեւավորեք, Ռուստամյանը պատասխանեց. «Բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու դաշտ պիտի ապահովենք, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր մտածում են այդ ձեւով, այսինքն, որ չի կարելի զիջել մեր սերունդների հաշվին, բոլոր այդ ուժերի հետ մենք պատրաստ ենք լայն ճակատ ձեւավորել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT