Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ զարգացումներ կան ՀՀ-ում թմրամիջոցների բացահայտման գործի հետ կապված։
«Օրեր առաջ ԱԱԾ-ն բացահայտեց մեկ տոննա կոկաին, և դրանից հետո որևէ տեղեկություն չկա այլևս, թե այդ քննությամբ ի՞նչ արդյունքներ ունենք, ովքե՞ր կարող են ներգրավված լինել այդ հանցավոր արարքների մեջ։ Թեև քրեական գործի նախաքննության պահպանման սկզբունքների պարագայում չեն հրապարկվում, բայց տեղի են տալիս որոշակի խոսակցությունների: Օրինակ՝ երեկ մեր ընդդիմությունը կարծիք հնչեցրեց, որ այդպիսի հանցավոր արարքները հնարավոր է՝ հովանավորչության տակ գտնվեն Կառավարության կամ քաղաքական թիմի անդամների կողմից»,- նշեց պատգամավորը:
Ի պատասխան՝ վարչապետը նկատեց․ «Շատ արտառոց դեպք է, բայց այսօր կարող եմ ոչ թե վերլուծություն, այլ տեղեկություն ներկայացնել։ Այդ գործով քիչ ավելի վաղ ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը։ Մեկ տոննա կոկոաինի հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը «Հանրապետական» կուսակցության անդամ, հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել, կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ։ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է հանցավոր խումբ, բայց չի նախատեսում խմբակցության պատկանելիություն։ Եթե պարզվի, որ որևէ մեկը ՀՀԿ-ական է, մենք պետք է ձերբակալե՞նք հանրապետականներին՝ կուսակցության նախագահին և մշտական գործող ղեկավար մարմնի գլխավորությամբ։ Կարող են լինել հավատացյալներ և անհավատներ, կուսակցականներ, անկուսակցականներ»,- ասաց նա։
Ըստ վարչապետի՝ ԱԱԾ-ին և Անվտանգության խորհրդի նիստում հստակ խնդիրեր է դրել և կոնկրետ ժամկետներ սահմանել։ Որևէ մեկի կուսակցական պատկանելիությունն այս հարցում չի կարող հօգուտ աշխատել։
Խաչատրյանն արձագանքեց՝ ասելով. «Կասածներ կան, որ այսպիսի մեծ հանցագործությունների դեպքում գործող հանցավոր խմբերի մեջ լինում են պաշտոնատար անձինք, որովհետև առանց նրանց հովանավորության նման դեպքեր գրեթե չեն լինում»:
Կառավարության ղեկավարն էլ նշեց․ «Պաշտոնատար անձինք հասկացությունը լայն է, ՀՀ-ում հազարավոր պաշտոնատար անձինք կան, եթե մենք նրանց նկատմամբ անաղարտության կանխավարկածով առաջնորդվեինք, ապա հակակոռուպցիոն ոլորտում նման խորը քայլեր չէինք ձեռնարկի, դրանք դրա համար են, որ պաշտոնյան ավելի հեշտ և արագ կտրվի գայթակղություններին։ Քանի բացահայտում ենք, և դրանց ծավալները մեծանում են, մեզ պետք է գոհացնի, մենք չենք կարող մտածել, որ թմրամիջոցների շրջանառության ծավալները մեծանում են։ ՀՀ-ն Մարս մոլորակի վրա չէ, այսօր աշխարհի ամենազարգացած երկրներում թմրամիջոցների շրջանառությունն աճում է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT