Սլավոնական համալսարանում «կռիվ է ընկել». բուհից ահազանգում են «5-րդ շարասյան» մասին

15/05/2023 schedule21:55

Հայաստանի որոշ բուհեր վերջին շրջանում կարծես դժվարությամբ են կարողանում ռեկտոր ընտրել և տարբեր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ:

Այս անգամ էլ նման խնդիր է առաջացել Հայ-ռուսական համալսարանում: Ինչպես հայտնի է, երեկ Սլավոնական համալսարանը հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, այսպես ասած, բուհում գոյություն ունեցող ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության «լրտեսական ցանցի կամ համալսարանը խմբավորումների բաժանող «5-րդ շարասյան» մասին։

Բանն այն է, որ այս հաստատությունը մայիսի 12-ի կոնֆերանսի ժամանակ պետք է ռեկտոր ընտրեր, քանի որ երեկ՝ մայիսի 14-ին, լրացավ բուհի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի լիազորությունների ժամկետը: Թեև ռեկտորն ընտրվել է, բայց կոնֆերանսը հարթ չի անցել. ինչպես նշվում է բուհի հայտարարության մեջ, կոնֆերանսի ժամանակ համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը փորձել է «համոզել» կոնֆերանսի իբր ոչ լեգիտիմ լինելը և խոսել պաշտոնակատարի նշանակման անայլընտրանքության մասին, իսկ նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանն առաջարկել է բարձրացված հարցը դնել քննարկման, որը մերժվել է:

«Հայկական ժամանակ»-ը այսօր այցելել է Հայ-ռուսական համալսարան՝ հասկանալու համար բուհում տիրող մթնոլորտը և պարզելու մի շարք այլ հարցեր։

Մեր այցելության ժամանակ բուհում հանգիստ էր, կրթական պրոցեսն ընթանում էր բնականոն հունով: Նշենք, որ մեզ չհաջողվեց հանդիպել և զրուցել նորընտիր, սակայն դեռ ընտրության արդյունքները պաշտոնապես չհաստատված ռեկտորի հետ: Բուհը նաև դեռ պրոռեկտորներ չունի, քանի որ չեն հաստատվել ռեկտորի ընտրության արդյունքները։

Նկատենք, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրականում այս բուհում առաջացած խնդիրը ոչ թե ռեկտորի ընտրության մեջ է, այլ հարցը պարզապես օգտագործվում է՝ Հայաստանի և ՌԴ-ի միջև որոշակի հարցեր հստակեցնելու համար: Ըստ նույն տեղեկությունների՝ ռուսական կողմը բուհի՝ այժմ նախկին պրոռեկտոր Պարգև Ավետիսյանի շուրթերով փորձում է ոչ իրավաչափ համարել ռեկտորի ընտրության համար հրավիրված կոնֆերանսը, քանի որ մտադիր է համալսարանը դարձնել ամբողջովին ռուսական ուղղությամբ կրթական հաստատություն, համապատասխանեցնել ՌԴ չափորոշիչներին և դարձնել իրենց վերահսկողությամբ գործող բուհ, ինչին դեմ է հայկական կողմը։

Մեզ հաջողվել է զրուցել համալսարանի մեկ այլ նախկին պրոռեկտորի՝ Մարինա Խաչատրյանի հետ: Ըստ նրա՝ Պարգև Ավետիսյանի՝ կոնֆերանսի ժամանակ ընթերցած՝ ՌԴ բարձրագույն կրթության եւ գիտության փոխնախարար Մոգիլևսկու նամակը պաշտոնապես հաստատությունը չի ստացել, այն չեն տեսել նաև ԿԳՄՍ նախարարությունում, որը կոնֆերանսի ընթացքում հաստատել է նախարարության լիազոր ներկայացուցիչը։

Նշենք, որ ՌԴ փոխնախարար Մոգիլևսկին իր մեկնաբանությունում նշել է՝ «տպավորություն է ստեղծվում, թե համալսարանի պատերի ներսում մարդիկ մանիպուլյացիաների են ենթարկվում»: Ըստ նրա՝ «համալսարանի հիմնադիր փաստաթղթերը չեն լիազորում հիմնադիրներին՝ նշանակելու համալսարանի ռեկտորի պաշտոնակատար»: Նրա նամակում ասվում է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունները «չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ դրանց կազմակերպման և անցկացման ժամանակ խախտվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: Խախտումները, մասնավորապես, վերաբերում են թեկնածուների՝ նախընտրական ծրագրի ներկայացման ժամկետներին»։

«Ավետիսյանն իր ասածը հիմնավորում էր, որ ընտրությունը համաձայնեցված չէ բուհի երկու հիմնադիրների միջև, բայց մինչև 2022 թվականի մայիսի 10-ը մենք սպասել ենք երկու հիմնադիրների կարծիքին։ ԸՆտրություններից մի քանի օր առաջ ստացել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության նամակը և այն նամակի պատճենը, որն ուղարկված է եղել ՌԴ-ից առ այն, որ համալսարանը պետք է գործի իրավակարգավորումների շրջանակներում։ Դրանք երկուսնն են. մեկը հիմնադիր փաստաթուղթն է կամ միջկառավարական համաձայնագիրը, մյուսը՝ կանոնադրությունը։ Երկուսում էլ նշված է եղել, որ ռեկտորի պաշտոնի համար պետք է անցկացվեն ընտրություններ, և որևէ փաստաթղթում չի եղել պաշտոնակատարի նշանակման որևէ գործընթացի մասին տեղեկություն»,- մանրամասնում է Մարինա Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ կոնֆերանսի ժամանակ Ավետիսյանը թեև իր ելույթի ընթացքում հեռվից ցուցադրել է նամակը, սակայն չի փոխանցել, որ ներկաները ծանոթանան բովանդակությանը: Հատկանշական է, որ նոր ռեկտորին դեմ է քվեարկել 147 անձ, սակայն միայն Ավետիսյանն է, որ խոսքով արտահայտել է իր դեմ լինելը։ Նշենք, որ կողմ է քվեարկել 216 հոգի:

«Մամուլում նամակի մասին տեսել էինք, որ առանձին կտրվածքներով տեղեկություններ կան, բայց բուհը պաշտոնապես այն չի ստացել։ Կոնֆերանսի ժամանակ հարցրինք համալսարանի պաշտոնական գրությունների բաժնի աշխատակցին, որը նույնպես հաստատեց՝ նամակ չկա։ Այդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչ մանիպուլյացիաների մասին է խոսում ՌԴ կրթության փոխնախարարը, ինչի մասին ասում են, որ նշված է իր նամակում։ Նամակի բացակայությունը հաստատել են ներկա 500 պատվիրակները»,- վստահեցնում է Խաչատրյանը։

Առաջարկը մերժվելուց հետո Ավետիսյանը, որը նաև առաջադրվել էր բուհի ռեկտորի պաշտոնում՝ որպես թեկնածու, ինքնաբացարկ է հայտնել և դուրս եկել կոնֆերանսից՝ հրաժարվելով մասնակցել ռեկտորի ընտրությանը։

Այժմ, ըստ Խաչատրյանի, բուհում կրթական պրոցեսն ընթանում է, սակայն բազում խնդիրներ են առաջացել: Օրինակ՝ պետական ատեստավորման գրաֆիկի հաստատման համար անհրաժեշտ է ռեկտորի ստորագրությունն ու թույլտվությունը։ Այդ խնդիրները կմնան և կզարգանան, եթե ռուսական կողմը չհաստատի նորանշանակ ռեկտոր Էդվարդ Սանդոյանի ընտրության արդյունքները։ Ըստ բուհի կանոնադրության՝ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում են հիմնադիրները, այս դեպքում հայկական կողմը՝ Կառավարության նիստի ժամանակ, իսկ ռուսական կողմը՝ իրենց ներկայացուցիչները: Ռուսական կողմը, սակայն, եթե շարունակի մնալ նույն դիրքորոշմանը և չհաստատի արդյունքները, ապա կրթական հաստատության հետագա դրությունը առկախված է մնում։

Բուհի նախկին պրոռեկտոր Մարինե Խաչատրյանը նաև հավաստիացնում է՝ բուհում որևէ դժգոհություն այս պահին չկա. Էդվարդ Սադոյանին դրական են ընդունել։

Նշենք, որ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, այսօր ՀՀ են ժամանել ՌԴ բարձրագույն կրթության և գիտության ներկայացուցիչները, որոնք հանդիպում պետք է ունենան ՀՀ կառավարության, ՀՀ ԿԳՄՍ ներկայացուցիչների հետ։ Խաչատրյանի խոսքով՝ նրանք դեռ բուհ չեն գնացել, որևէ քննարկում հանդիպման հետ կապված նույնպես չի եղել։

Խմբ․ կողմից – Այս նյութը հրապարակելուց հետո «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է դիմել Հայ-ռուսական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանը՝ հայտնելով, որ նյութում առկա որոշ հատվածներ, մասնավորապես՝ այսպես ասած՝ բուհում գոյություն ունեցող ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության «լրտեսական ցանցի կամ համալսարանը խմբավորումների բաժանող «5-րդ շարասյան» մասին պնդումները սխալ են, համալսարանը նման հաղորդագրություն չի տարածել: Իսկ ինչպե՞ս են դրանք հայտնվել մեր կայքում. բանն այն է, որ մեր լրատվամիջոցի էլեկտրոնային հասցեին Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությանը վերաբերող երկու տարբեր հաղորդագրություններ են եկել: Կարծելով, թե երկուսն էլ համալսարանի պաշտոնական հաղորդագրություններն են՝ դրանք ներառել ենք մեկ նյութում: Ըստ Հենրիխ Մարգարյանի՝ ինչ-որ մարդիկ ինքնագործունեությամբ են զբաղվել և ուղարկել այդ հաղորդագրություններից մեկը: 

Տպել
3909 դիտում

Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի «Շարային պատրաստություն» առարկայի ատեստավորումը

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բախվել են «Կամազ»-ն ու «ԲՄՎ»-ն. 39-ամյա ուղևորը մահացել է

Բագրատաշենի սահմանային անցակետում Ինտերպոլի կողմից հետախուզվող Կիպրոսի քաղաքացի է հայտնաբերվել

Պաշտպանության նախարարի տեղակալն ու Ռեյչլ Շիլլերը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Չկայացած աճուրդ. Գյումրու պատմական Ճերմակ հիվանդանոցը քաղաքապետարանի գիտությամբ աղքատ, բայց հպարտ քայքայվում է

Մշտադիտարկման չհայտարարված այց Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն. ինչ է արձանագրել ՄԻՊ աշխատակազմը

Երևանում մինչև երբ կգործեն ավտոկայանատեղիների համար սահմանված 2023թ. տարեկան վճարները

Իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են. դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակության փաստաթղթերով

Ալիևի հետ կառուցողական զրույց ենք ունեցել. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Լարսը ևս փակ է

Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել ՆԳՆ-ին. քննարկվել է համագործակցության հետագա ճանապարհային քարտեզը

Հայաստան-Իրան համագործակցության հուշագիր կստորագրվի, հնարովոր կլինի օգտվել իրանական նավահանգիստներից

Թեհրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը. Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում է

ԱՄՆ-ում Արմեն Գրիգորյանը Յուրի Կիմին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

Թափառող շների խնդիրը գնալով սրվում է. ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը

Ինչ է նախատեսում «Բալասանյան դաշինք»-ը՝ ի պատասխան ՔՊ-ի կողմից «Համագործակցության մասին» հուշագիրը խզելուն

Երբ հարց էիք տալիս, քննարկում էինք, թե տիկին Խամոյանը կոկայինի շարժի պրոտոկոլները որտեղից գիտի. Նիկոլ Փաշինյանը կատակեց

Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. որ ճանապարհահատվածն է ժամանակավորապես փակվելու

ՀԱՊԿ ԽՎ-ին ՀՀ-ի բացակայությունն ինչպես կանդրադառնա ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա. ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը

15-ամյա աշակերտի մահվան կապակցությամբ դպրոցի տնօրինությունը հաղորդագրություն է տարածել

Չտրվել ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳՆ

Այժմ քաղաքական գործիչները պադեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում. Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

Օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի. սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում

ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր է քննարկել

Մարտունու ՌՈ տարածքային բաժանմունքի պետը զինծառայողի հորից խոշոր չափի կաշառք է ստացել. քրեական վարույթը դատարանում է

Պարոն Ալեքսանյանը կճշտի կանաչ «ժիգուլիի» գտնվելու վայրը, կասի ձեզ․ վարչապետը՝ Խաչատրյանին

Աշոցքի, Արթիկի, Ապարանի և այլ տարածաշրջաններում անձրև է, Դիլիջանի ոլորաներում՝ մառախուղ

Կարևոր է, որ ՀՀ-ում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ, Լարսով մեքենաների անցանելիությունը վերականգնվել է. Քերոբյան

Բաքուն միշտ հաստատել է բանակցությունների իր պատրաստակամությունը, ինչը չենք կարող ասել հայ գործընկերների մասին. Զախարովա

Ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել. հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընկերության տնօրենի նկատմամբ

Թափառող շներից փախչելիս 7-ամյա տղան սայթաքել է, գլուխը հարվածել եզրաքարին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել մահվան դեպքից

Գյումրու ՔՊ-ական փոխհամայնքապետերը հրաժարական կտան. կուսակցությունը խզում է «Բալասանյան» դաշինքի հետ կնքած հուշագիրը

Եվրոն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր

Ռուսներ, վրացիներ, իրանցիներ, հնդիկներ, թուրքեր. որ երկրից քանի քաղաքացի է ժամանել Հայաստան՝ անցած 10 ամիսներին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն

Եվրահանձնաժողովը նախազգուշացնում է տոնական օրերին ահաբեկչությունների սպառնալիքի մասին

Ադրբեջանը նպատակ չունի դառնալ Եվրամիության անդամ, մեզ չեն էլ ընդունի. Ալիև

Ալավերդի համայնքի բնակիչներից ներողություն եմ խնդրում, վիրավորանքներին համարժեք պատասխան է հնչել. Արեն Մկրտչյան

Հարությունյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը