Արցախի հին և նոր փախստականների հարցերով համաժողովին ընդունվեց հռչակագիր, որը ներկայացվելու է նաև ՄԱԿ ԱԽ

29/04/2023 schedule14:04

Երևանում ժամը 12:00-ից մեկնարկել է Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի փախստականների «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները.անցյալը, ներկան, ապագան» համաժողովը: 

Համաժողովի ներկայացուցիչներից Հրանուշ Խառատյանն ընթերցեց հայտարարություն՝ նշելով, որ այն ներկայացվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրությանը ևս:

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

Մենք՝ համաժողովը նախաձեռնած հասարակական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներս, 

  • արձանագրելով, որ 1918 թվականի հիմնադրումից ի վեր Ադրբեջանի դեմոկրատական, Ադրբեջանական ԽՍՀ և ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը  հարյուր տարուց ավելի է, որ վարել և վարում է այլատյաց, հատկապես հայատյաց, հայահալածռասիստական քաղաքականություն, որը նպատակ է ունեցել և ունի նախնյաց բնօրրանից, հայրենի օջախներից վտարել կամ տեղում ոչնչացնել հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին, 
  • հաշվի առնելով, որ 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ֊ում, և 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսված ցեղասպանական գործողությունները (Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերը, Հյուսիսային Ղարաբաղի հայերի բռնի, ջարդերով ուղեկցվող տեղահանումը) որևէ իրավական քննության չեն ենթարկվել, 
  • Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով այդ տարիներին Հայաստան են բռնագաղթել, փախստական ճանաչվել, կամ այլ երկրներ փախչելով՝ ապաստան հայցել մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ, 
  • երեսուն տարվա ընթացքում հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց հայրենիք վերադառնալու և նրանց գույքային կորուստների հատուցման հետ կապված ՄԱԿ֊ի մարդու իրավունքների կոմիտեին ուղղված բազմաթիվ բողոքները իրավական լուծում չեն ստացել և մնացել են անարձագանք, 
  • նկատի ունենալով, որ փախստականները և բռնի տեղահանվածները մի շարք միջազգային պայմանագրերի համաձայն կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք, կամ հայրենիքի այն հատվածը, որում հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը, քաղաքական և քաղաքացիական իրավունքները, իսկ հայ փախստականների և տեղահանվածների համար վտանգի պայմանները ոչ միայն չեն վերացել, այլև 1988թ.-ից հետո Ադրբեջանում և Նախիջևանում պետական քաղաքականությամբ ուժեղացել են հայատյացությունը և հաշվեհարդարի սպառնալիքները, 
  • հաշվի առնելով, որ 1988-1992թթ․ հետո երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի հայատյաց, ռասիստական քաղաքականությունը միայն ուժեղացել է, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախից բռնի տեղահանվել և Հայաստանում և այլ երկրներում ապաստան են գտել հազարավոր հայեր, իսկ Արցախում կուտակվել են ներքին տեղահանվածներ, որով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում առաջացել է փախստականությանն առնչվող ահռելի խնդիրներ, 
  • հաշվի առնելով, որ 2020թ. Արցախի փախստականները դեռևս հստակ իրավական կարգավիճակ չունեն, որի հետևանքով նրանք կարող են դուրս մնալ Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի ՄԱԿ֊ի կոնվենցիայի շրջանակից և պաշտպանությունից, 
  • հաշվի առնելով, որ Ադրբեջանից և Արցախից բռնի տեղահանված և իրենց մշտական բնօրրանը ժամանակավորապես կամ մշտապես կորցրած մեր հայրենակիցները ունեն քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական և հումանիտար/մարդասիրական աջակցության լուրջ կարիք, իսկ Արցախում մնացած հայությունը գտնվում է Ադրբեջանի ռազմական ուժի լուրջ սպառնալիքի տալ, 
  • գտնելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, չնայած Ադրբեջանի վերհասկողության տակ գտնվող տարածքներից փախստականների և բռնի տեղահանված անձանց Հայաստանում ապաստանած փախստականների և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների բազմաթիվ խնդարնքներին և պահանջներին, ա/ 35 տարիների ընթացքում նրանց նկատմամբ վարել են բացառապես հումանիտար-սոցիալական քաղաքականություն, բ/ Ադրբեջանի ակնհայտ հայատյաց, ռասիստական քաղաքականության գործողությունների նկատմամբ իրավական քննության գործընթաց չեն ծրագրավորել և  չեն հետապնդել, մեր կարծիքով՝ նույնիսկ ռազմավարություն չեն ունեցել Ադրբեջանի վերահսկողության տարածքից  փախստականների վերադարձի և գույքային կորուստների հատուցման խնդիրների նկատմամբ, գ/  Հայաստանում ապաստանած փախստականների քաղաքական շահերը և հեռանկարները հաշվի չեն առել, դ/  շատ պասիվ են եղել հատկապես վերջին 35 տարիներին Ադրբեջանում խիստ ուժեղացած մեր պատմության և մեր ազգային ինքնության կեղծարարության,  մեր մշակութային ժառանգության ոչնչացման դեմ պայքարի հարցում, 
  • տեսնելով, որ նույնիսկ 2020թ. ագրեսիվ, հանցավոր պատերազմի հետևանքով առաջացած նոր փախստականության վերաբերյալ Ադրբեջանի, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության7-րդ կետով նախատեսված «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո» որոշումը որևէ ընթացք չի ստանում, իսկ Ադրբեջանի իշխանությունները այն միակողմանիորեն ընթացքի մեջ են դրել և հայ փախստականների կողմից լքված բնակավայրերում առանց որևէ վերահսկողության արդեն բնակեցնում են մեզ անհայտ ինքնությամբ և ծագումով մարդկանցով,  

հայտարարում ենք. 

  • Հայաստանի Հանրապետության և Արցախի կառավարությունները պետք է միջազգային քաղաքական և իրավական գործընթաց (այդ թվում միջազգային դատական գործընթաց) սկսեն Ադրբեջանում իրականացված ցեղասպանական գործողությունների (այդ թվում՝ Ադրբեջանական պետության կողմից խրախուսված և կազմակերպված Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում հայկական ջարդերի) համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու և հատուցում պահանջելու գործով, 
  • Ադրբեջանից և Արցախից փախած և բռնի տեղահված մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների և շահերի պաշտպանությունը պետք է ճանաչվի որպես Հայաստանի և Արցախի հանրապետությունների առաջնահերթություն, 
  • Փախստականներին և բռնի տեղահանված անձանց հասցված բոլոր վնասները ենթակա են համարժեք, արդարացի փոխհատուցման: Փախստականներին և բռնի տեղաշարժի ենթարկված անձանց հասցված վնասի փոխհատուցման չափն ու ձևերը պետք է որոշվեն միջազգայնորեն ճանաչված սկզբունքների համաձայն: 
  • Բոլոր հայ փախստականներն ու բռնի տեղահանվածները, առնվազն նրանք, ովքեր ցանկանում են, պետք է հնարավորություն ստանան վերադառնալ իրենց հայրենիքի՝ իրենց կողմից նախընտրած վայր՝ և այնտեղ պետք է բոլոր երաշխիքներով ապահովել նրանց ֆիզիկական, քաղաքական և քաղաքացիական, այդ թվում նրանց ինքնության անվտանգությունը:  
  • Առաջարկում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկել անընդհատ փախստականներ ծնող Ադրբեջանի քաղաքականությունը և դրանից բխող սպառնալիքները, 
  • Խնդրում և առաջարկում ենք այն միջազգային կառույցներին, որոնց անդամներ են թե Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի Հանրապետությունը, հանդես գալ միջնորդային առաքելությամբ  փախստականների խնդիրը լուծելու համար, 
  • պահանջել վերականգնել Ադրբեջանի կողմից ոչնչացված հայկական պատմամշակութային և ճարտարապետական շինությունները, եկեղեցիները, առնվազն պատմա-մշակութային արժեք ունեցող գերեզմանատները, սրբազան տարածքները, վերակագնել նրանց կեղծած ինքնությունները, 
  • 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ռազմական ագրեսիայի հետևանքով փախստական դարձած բոլոր արցախցիները և ներքին տեղահանվածները պետք է հնարավորություն ստանան վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը՝ դրա համար ստանալով իրենց կողմից պահանջված իրական երկարաժամկետ երաշխիքներ, 
  • Այդ գործընթացը կարող է սկսվել բացառապես Ադրբեջանի, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետն իրականացնելուց հետո, որի համաձայն «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Փաստացի արդեն 6-րդ ամիսն է՝ այդ միջանցքով Արցախի ու Հայաստանի միջև կապը խաթարված է, ինչը հանգեցնում է հումանիտար աղետի վտանգի։ Ներկա պահին Արցախի բնակչությունը Ադրբեջանի պատանդն է, և արցախցի փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի ճանապարհը գործնականում փակ է:
  • Նույն հայտարարության 7-րդ կետով «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ տեղյա՞կ են արդյոք նրանք Ադրբեջանից ներքին տեղահանվածներին միակողմանի բնակեցնելու գործողություններին և վերահսկու՞մ են արդյոք այն, գիտե՞ն արդյոք, թե ում են բնակեցնում և վերջապես ինչու՞ է Ադրբեջանն այդ գործողությունն սկսել միակողմանի,
  • Հայաստանի Հանրապետության և Արցախի իշանություններին խնդրում և առաջարկում ենք միջազգային իրավական գործընթաց սկսել, ինչպես նաև մինչև 1988թ. հայերով բնակեցված, բայց ներկա պահին հայթափված տարածքներում մեր մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի առնչությամբ,
  • ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային, ՀՀ համալսարաններին խնդրում և առաջարկում ենք մեկ ընդհանուր փաթեթով հանրայնացնել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի անվան տակ հրատարակված գրքերի, հոդվածների և աղբյուրների կեղծարարության փաստերը, գիտական հանրությանը՝  այլ երկրների գիտական ակադեմիաներին և համալսարաններին փաստերով տեղեկացնել Ադրբեջանում գիտությունը ռասիստական քաղաքական նպատակներին և էթնոֆոբիային ծառայեցնելու լայնածավալ գործունեության մասին:  Այս հարցում խոսքը գնում է ոչ միայն հայ ժողովրդի պատմության, այլև Ադրբեջանի տեղաբնիկ կովկասալեզու և իրանալեզու բոլոր ժողովուրդների ինքնության և Ադրբեջանին հարևան բոլոր երկրների պատմության կեղծարարության մասին, որով նաև նույն ադրբեջանցիների պատմության հյուսվածքի կեղծարարության մասին: 

Միաժամանակ պնդում ենք, որ 

- առանց Հայաստանի Հանրապետության անմիջական մասնակցության և միջազգային  աջակցության անհնար է հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններով և գործունեությամբ ապահովել ադրբեջանահայ փախստականների և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, նրանց ոտնահարված իրավունքների և շահերի վերականգնումը։ 

Այս համատեքստում հորդորում ենք 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ձևավորել «Փախստականների հարցերով» զբաղվող  իրավասու պետական մարմին, կազմակերպություն կամ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որի  օժանդակությամբ կմշակվի և շահագրգիռ հանրության քննարկմանը կներկայացվի հայ փախստականների հիմնախնդիրների վերաբերյալ ազգային կամ պետական քաղաքականության ռազմավարության կամ հայեցակարգի նախագիծ։ Հետագայում այդռազմավարությունը կամ հայեցակարգը կդառնա Հայաստանի Հանրապետության կողմից վարվող պետական քաղաքականության մաս և ուղենիշ կլինի ոչ միայն ՀՀ դիվանագիտական մարմինների համար, այլև փախստականների հարցերով հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների համար: 
  1. Առանձին կոչով դիմում ենք նաև Արցախի Հանրապետության իշխանություններին և հորդորում 

ստանձնել լիարժեք քաղաքական պատասխանատվություն ոչ միայն Արցախում ապաստանած փախստականների կամ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով հայրենիքից վտարված արցախցիների, այլև Ադրբեջանից բռնագաղթված և փաստացի փախստական հանդիսացող մեր աշխարհասփյուռ բոլոր հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության հարցում: 

  1. Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների իշխանություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝մեր կողմից բարձրացվող հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այդ համատեքստում արդյունավետ համագործակցության մեջ մեզ ներգրավելու կոչով: 
  1. Մասնավոր կոչով դիմում ենք Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից տարբեր ժամանակներում բռնագաղթած և աշխարհի տարբեր երկրներում ապաստանած մեր հայրենակիցներին, նրանց ժառանգներին,ինչպես նաև հայ փախստականության խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող հասարակական կազմակերպություններին՝առաջարկելով համախմբվել մեկ հարթակում և միավորել մեր ջանքերն ու ռեսուրսները՝ մեր հայրենակից փախստականների և տեղահանվածների ընդհանուր շահերի համար պայքարի, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու գործում: 

Սույնով ազդարարում ենք այդ գաղափարի իրագործման համար ընդհանուր հարթակ ձևավորելու  նպատակի մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2059 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները