Երևան
12 °C
Ապրիլի 28-ին Երևանում տրվեց Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որի շրջանակներում բացման խոսքով հանդես եկավ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Այս մասին տեղեկացնում է ՆԳ նախարարությունը:
Ողջունելով ներկաներին՝ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է Եվրոպայի խորհրդի հետ անցկացրած մի շարք արդյունավետ միջոցառումներն ու վստահություն հայտնել, որ ձեռքբերումները մեկնարկող ծրագրի կանխատեսելի ելք են երաշխավորում։
Փոխնախարար Սարգսյանը ՄԻԵԴ վճիռների, հատկապես «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» վճռի արդյունավետ կատարման տեսանկյունից կարևորել է աշխատանքը երեք ուղղություններով՝ օրենսդրական, գործառնական և իրազեկման։
«Ես լիահույս եմ, որ քայլ առ քայլ թե՛ օրենսդրական դաշտի փոփոխությամբ, թե՛ գործառնական դաշտի փոփոխությամբ մենք կկարողանանք ի վերջո ձևավորել այնպիսի մշակույթ ՀՀ-ում, որ մենք ՄԻԵԴ վճիռները, միջազգային ստանդարտները կընկալենք ոչ թե որպես պատիժ, լրացուցիչ ծանրաբեռնվածություն, այլ ժողովրդավարական հասարակարգին և նվաճումներին ծառայող կարևոր խթան, երաշխիք, որը հետագայում թույլ կտա ունենալ շատ ավելի լավ պրակտիկա մեր հանրապետությունում։
Նշվեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կենդանի գործիք է, և ես կցանկանայի, որ այդ կենդանի գործիքը իմ նախորդ խոսքի տրամաբանությամբ մեկնաբանենք և ՄԻԵԴ ցանկացած վճիռ կարողանանք ծառայեցնել մեր պետության զարգացմանը, բարգավաճմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի փոփոխությանը»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Արփինե Սարգսյանը ուրախությամբ փաստել է, որ ԵԽ-ն կշարունակի համագործակցել նաև նորաստեղծ Ներքին գործերի նախարարության հետ։ Փոխնախարարը հատկապես առանձնացրել է ոչ իրավաչափ ձերբակալման, հավաքների ազատության իրավունքի երաշխավորման հետ կապված խնդիրները։ Այս ուղղությամբ ԵԽ գործընկերների հետ քննարկվել է ծրագրի շրջանակներում ոստիկանության բարեփոխումների ոլորտի շատ կարևոր ուղղության աջակցության հարցը՝ Ոստիկանական գվարդիայի ձևավորումը։
«Խոսքը վերաբերում է Ոստիկանական Գվարդիայի ձևավորմանը, որը կգա փոխարինելու ոստիկանության զորքերին, որոնք անմիջականորեն առնչվում են հենց հավաքների ազատության իրավունքի երաշխավորմանը մեր քաղաքացիների համար։ Եվ ես հուսով եմ, որ Ոստիկանական գվարդիայի մասին նոր օրենքը, որը համատեղ կմշակենք, կտա այն չափանիշները, որոնցից շեղվելը շատ ակնհայտ կլինի և պրակտիկայում մենք ոչ թե կունենանք տարբեր երկընտրելի մեկնաբանություններ, այլ շատ հստակ պատասխանատվության ցանկացած չափանիշի խախտման պայմաններում», - նշել է Արփինե Սարգսյանը։
Սարգսյանը ելույթի ավարտին Ներքին գործերի նախարարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։
Միջոցառմանը ներկա էին նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, արտակարգ և լիազոր դեսպաններ, արդարադատության նախարարության, քննչական կոմիտեի, այլ գերատեսչությունների նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասին է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ի թիվս այլ խնդիրների, նաև հավաքների ազատության իրավունքին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT