Երևան
12 °C
Մայիսի 14-ին Թուրքիայի նախագահական ընտրություններին կմասնակցի 4 թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, «Ազգային դաշինք» ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օղանը։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ մինչ այս պահը եղած հարցումները չեն կարող քիչ թե շատ օբյեկտիվ իրականություն արտահայտել, բայց, իր անձնական համոզմամբ, Էրդողանի շանսերը մեծ են:
«Որպես քաղաքական գործիչ՝ Էրդողանը մեծ խարիզմա ունի, նաև թուրք ընտրողների մի զգալի հատված կա, որ, ամեն դեպքում, աշխարհն էլ քանդվի, նրան ձայն կտան: Մուհարեմ Ինջեն նախորդ ընտրություններում մասնակցել էր քեմալական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ցուցակով և ստացել մոտ 30 տոկոս ձայն: Հիմա դուրս է եկել այդ կուսակցությունից, ստեղծել իր կուսակցությունը և առանձին է գնում նախագահական ընտրությունների: Հաշվարկել են, որ կրկին 30 տոկոս ձայն կարող է ստանալ, սակայն դա այդպես չէ, քանի որ այդ 30 տոկոսն ինքն այն ժամանակ ստացել էր կուսակցության հաշվին: Էրդողանի հիմնական մրցակիցը ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է: Մյուս թեկնածուն՝ Սինան Օղանը, Մոսկվայում է սովորել, ներկայացնում է աջակողմյան ազգայնամոլական ուժերին: Կարծում եմ՝ նա մի քանի տոկոս ձայն կստանա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Եթե նախագահի թեկնածուներից ոչ մեկը չստանա ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, ապա երկու շաբաթ անց՝ մայիսի 28-ին, կանցկացվի երկրորդ փուլը, որին կմասնակցեն ամենաշատ ձայն ստացած երկու թեկնածուն։ Էրդողանը, սակայն, CNN Turk-ի հետ հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ հաղթանակի կհասնի առաջին իսկ փուլում:
Սաֆրաստյանի կարծիքով՝ նրա վստահությունն ունի երկու հանգամանք. «Առաջինը, որ, իշխանական թևի հետազոտական կենտրոնների վիճակագրության համաձայն, ինքը բացարձակ առաջատար է: Երկրորդը, որ նա, լինելով փորձառու խարիզմատիկ քաղաքական գործիչ, հույսը դնում է առաջին հերթին իր վրա: Եվ այս քարոզարշավն էլ հիմնականում իր ուսերի վրա է. օրական 17 ժամ հանդիպումներ է անցկացնում»:
Թուրքագետը նկատում է, որ Էրդողանն իսկապես մի քանի անգամ ավելի խարիզմատիկ է, քան իր հիմնական մրցակից Քըլըջդարողլուն, որին նույնիսկ անվանում են թուրքական Գանդի. «Որովհետև խոսում է մեղմ, ցածր ձայնով, իսկ թուրք միջին ընտրողին ավելի շատ Էրդողանն է դուր գալիս»:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ դրական դերակատարում կխաղան նաև Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայի տարբեր ոլորտների ձեռքբերումներն ու հաջողությունները, բայց ընտրողների աչքից չեն վրիպի նաև բացասական երևույթները, որոնք ընդդիմությունն օգտագործում է գործող ղեկավարի դեմ:
«Էրդողանը վարպետորեն կարողացավ ընտրողների ուշադրությունը շեղել ավերիչ երկրաշարժի հետևանքներից: Իրենց հսկողության տակ գտնվող մամուլի միջոցներով տարբեր նոր թեմաներ են առաջ քաշում, որոնք թուրք ընտրողի մոտ հետաքրքրություն են առաջացնում և ուշադրությունը շեղում գոյություն ունեցող և՛ տնտեսական դրությունից, և՛ երկրաշարժի հետևանքներից»,- ասում է թուրքագետը և օրինակ բերում. «Քեմալ Քըլըչդարօղլուն իր հանդիպումներից մեկի ժամանակ կոշիկներով կանգնել էր աղոթքի համար նախատեսված փոքր գորգի վրա, որը թուրքերեն սեթջադե է կոչվում, և դա սրբապղծություն է համարվում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում այս թեման ուռճացվում է, որ՝ տեսեք, Քըլըչդարօղլուն պղծում է իսլամը»:
Ըստ թուրքագետի, սակայն, ընտրություններում Էրդողանի դիրքերը թուլացնող ևս մեկ հանգամանք կա. 11 վիլայեթում ավերիչ երկրաշարժի հետևանքով 3 միլիոն մարդ է լքել այդ տարածքները:
«Այսինքն՝ երեք միլիոն մարդ դուրս է գալիս ընտրողների ցանկից, իսկ դա այն վիլայեթներն էին, որոնք հիմնականում ձայն էին տալիս Էրդողանին: Օրինակ՝ Քահրաման Մարաշը համարվում է Էրդողանի «բաստիոնը» ընտրությունների առումով, ամենաշատ ձայները այդտեղից է ստացել: Սա մեծ վտանգ է նորմալ ընտրություններ ունենալու տեսանկյունից, բայց Թուրքիայում ընտրակեղծիքի ավանդույթ չկա: Այնտեղ լայնածավալ ընտրակեղծիքներ վերջին անգամ եղել են 1950 թվականին»,- ասում է նա:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի այս ընտրություններն ունեն նաև շատ մեծ աշխարհաքաղաքական նշանակություն, որովհետև այդ երկրի քաղաքականությունը ներկա փուլում ձեռք է բերել մի շարք առանձնահատոկություններ:
«Որոնցից, իմ կարծիքով, ամենակարևորն այն է, որ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան սկսել է վարել այնպիսի քաղաքականություն, որի նպատակն է դառնալ աշխարհի ուժեղ պետություններից մեկը՝ բարձրագույն լիգան: Էրդողանը նույնիսկ կոնցեպցիա է մշակել՝ «աշխարհն ավելի մեծ է, քան 5-ը», նաև այդպիսի հոդված ունի: Այդ հինգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են: Նա ասում է, որ այդ թիվը պետք է ավելացվի, և Թուրքիան պետք է դառնա այդ պետություններից մեկը»,- նշում է Սաֆրաստյանը:
Միևնույն ժամանակ թուրքագետը նկատում է՝ այն, ի վերջո, միջին պետություն է, սակայն ուզում է այնպիսի քաղաքականություն վարել, որ իր «գլխից բարձր» է, և այս հանգամանքը դուր չի գալիս շատերին:
«Այդ քաղաքականության շրջանակներում է, որ Ռուսաստանի հետ որոշակի սիրախաղեր է տալիս, որոնք ԱՄՆ-ին դուր չեն գալիս: Չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ՌԴ-ն էլ իր հերթին ամեն կերպ փորձում է օգտագործել այդ հանգամանքը՝ իր շահից ելնելով: Աշխարհաքաղաքական նշանակություն ունի՝ Էրդողանը կմնա՞ իշխանության, թե՞ ոչ: Բայց, ամեն դեպքում, ռազմավարական առումով Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամը: Եթե Էրդողանը ընտրվի, այս քաղաքականությունը կպահպանվի»,- կարծում է թուրքագետը:
Ըստ նրա՝ ընտրություններում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ընտրվելու դեպքում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված մոտեցումը նույնն է լինելու, որը մշակվել է 30 տարի առաջ. «Դրա էությունը հետևյալն է, որ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանն ավելի շատ է շահագրգռված, քան Թուրքիան, և դրա համար ՀՀ-ն պետք է «գին վճարի»: Այս մոտեցումը կիսում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Ընդդիմությունը, որ ավելի շատ է կապված Ամերիկայի հետ, կարող է մի փոքր ավելի մեղմ լինել»:
Իսկ գինը, ըստ զրուցակցի, այն նախապայմաններն են, որ Թուրքիան դրել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում. «Դա հրաժարումն է ցեղասպանության ճանաչման գործողություններից, միակողմանի զիջումներ Արցախի հիմնահարցում, Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ճանաչումը, որին ավելացավ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը»:
Հերմինե Կարապետյան
Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Որքան գումար է հավաքվել նոյեմբերի 1-7-ը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով ուղեվարձի վճարումներից
Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում գործող արագ սննդի կետերից մեկում
Չկա ողջամիտ բացատրություն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի խոչընդոտմանը. Էրդողան
Իրանի համար նշանակություն չունի, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում. Փեզեշքիան
Կանխվել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խոշոր խմբաքանակի ներկրման փորձ
Իրանը նախապատրաստվում է «Դեպի Երուսաղեմ» զորավարժությանը. մասնակցելու է 30 հազար զինծառայող (տեսանյութ)
Ռեստորանի 40-ամյա աշխատակիցը կալանավորվել է մեծ քանակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Կարծում եմ՝ կխոսենք. Թրամփը մեկնաբանել է Պուտինի հետ շփումների հնարավորությունը
Հանդիպել են Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները
ԱՄՆ-ը և Իրանը Թրամփի օրոք կարող են դիվանագիտական համաձայնության գալ. WSJ
Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին
Սյունիքում բեռնատարի քարշակումից հետո խցանումից դուրս է բերվել 50 ավտոմեքենա
Քաղում ենք դասեր և շարժվում առաջ. «Նոա»-ն՝ Լոնդոնում կրած ցավալի պարտության մասին
Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, որն էլ կորոշի հաջորդ քաղաքապետին. հայտարարություն
Կոնֆերենցիաների լիգա. «Չելսի»-ն 8-0 հաշվով հաղթել է «Նոա»-ին
Նոյեմբերի հանդիպումներում Հայաստանի հավաքականը կգլխավորի մարզչական շտաբը․ ՀՖՖ նախագահ
Ծեծի է ենթարկվել ՍՊԸ-ներից մեկի տնօրենը․ վիճակը գնահատվում է ծանր, կան ձերբակալվածներ
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
Նիկոլ Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը (տեսանյութ)
Խոսակցությունները, թե ԱՄՆ-ի նոր վարչակազմը դուրս է գալու տարածաշրջանից, հերքում է Ռուսաստանը. Լիլիթ Դալլաքյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Պապոյանը հանդես է եկել զեկույցով
Կամրջին բեռնատարներ են բախվել. վարորդներից մեկը հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Բայդենը վերահաստատել է իշխանությունը խաղաղ ճանապարհով Թրամփին փոխանցելու խոստումը
Կալիֆոռնիայում անտառային հրդեհներ են, կրակը տարածվում է վտանգավոր արագությամբ. տարհանում է սկսվել
«Բարսելոնան» կրկնել է գրեթե 100 տարվա վաղեմության ռեկորդը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը
Թրամփին Նոբելյան մրցանակ պետք է տալ, եթե նա դադարեցնի պատերազմները. Լուկաշենկո
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի COP29-ին
Փողոցների խաչմերուկում «Մերսեդես»-ներ են բախվել. կա վիրավոր
Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը. ինչ փոփոխություններ են նախատեսվում
Էստոնիայի վարչապետը վերահաստատել է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում իր աջակցությունը
Ակնկալում ենք խաղաղության պայմանագրի բոլոր կետերում հասնել համաձայնության. Փաշինյանը՝ Բուլղարիայի նախագահին
Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին
Վրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին Լոռին «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկը Թրամփի ընտրվելով տրված է. Սաֆրաստյան (տեսանյութ)
Վարչապետի հետ հանդիպմանը Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված Կառավարության ջանքերին
44-օրյա պատերազմում նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի 39 ծառայող զոհվեց. հարգանքի տուրք է մատուցվել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT