Երևան
12 °C
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ճիշտ է համարում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությունը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:
Հիշեցնենք՝ Գրիգորյանը հայտարարել է, որ «նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին: Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանատվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը:
Ըստ քաղաքագետի՝ ԱԽ քարտուղարի խոսքում զարմանալի ոչինչ չկա. դա ամրագրված փաստ է:
«Այսօր էլ Մարիա Զախարովան հայտարարում է, որ Երևանն իր լուման պետք է ունենա Լաչինի միջանցքի կարգավորման հարցում, բայց ի՞նչ լումա։ Այդ հայտարարության մեջ մեր դերը չկա, եթե նման հայտարարություններ են անում, ուրեմն պետք է սկզբից մեզ ավելացնեին այդ հայտարարության մեջ։ Դրա համար Արմեն Գրիգորյանը հստակ ֆիքսեց, որ պատասխանատուն Ռուսաստանն է, ու ՌԴ-ն էլ պետք է քայլեր ձեռնարկի՝ առաջացած խնդիրները լուծելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ ընդգծելով՝ եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքը անվանված է «зона ответственности», որն էլ հենց նշանակում է «պատասխանատվության գոտի»։
Հարցին՝ իսկ ի՞նչ նկատի ուներ Արմեն Գրիգորյանը՝ ասելով, որ եթե հնարավոր չէ հարցը բանակցություններով լուծել, ՌԴ-ն պետք է գործողությունների անցնի, Ստեփան Գրիգորյանն ասում է․ «Այստեղ ես ենթադրում եմ, որ նկատի ունի միջազգային հարթակներում աշխատանք տանելը։ Պարզ դիվանագիտություն օգտագործեց այս հայտարարությամբ։ Մենք պետք է սովորենք արձագանքները ճիշտ օգտագործել»։
Նրա խոսքով՝ ՌԴ-ի քաղաքականությունը պրոադրբեջանական է, և սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը չի կատարում իր պարտականությունները. «Սկզբում իրենց պատասխանատվության գոտի՝ Տեղ համայնք, ներխուժեցին ադրբեջանցիները, հիմա Լաչինում՝ կամրջի մոտ են անցակետ դրել։ Սա ցույց է տալիս, որ պետք է մտածենք՝ ՌԴ-ն Ադրբեջանի հետ է։ Քայլեր է անում՝ հօգուտ Ադրբեջանի»:
Գրիգորյանը նկատում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը փոխլրացնում են միմյանց գործողությունները:
«Տեսնում ենք՝ կադրերում, թե ինչպես են ռուս խաղաղապահները կանգնած, և ինչպես են ադրբեջանցիները մոտենում ու սկսում շինարարական աշխատանքները։ ՌԴ խաղաղապահները չեն խոչընդոտում, չեն ասում՝ իրավունք չունենք, այս տարածքը մեզ է պատկանում։ Պարզ է դառնում, որ բոլոր գործողությունների համար պայմանավորվածություն կա բարձր մակարդակով»,- վստահ է նա։
Միևնույն ժամանակ քաղաքագետը նկատում է՝ կամրջի մոտ անցակետի տեղադրումը բավականին մեծ ճնշումների առիթ դարձավ Ադրբեջանի համար։ Միջազգային հանրության արձագանքները կոշտ էին ու լուրջ։ Այս պարագայում Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հայտարարությունները վերածվեն պատժամիջոցների։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT