Երևան
12 °C
Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե ստատուս գրող կամ օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը արձանագրող։
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ շեշտելով՝ ՄԻՊ-ը աշխատանքներ է իրականացնում օրենքով սահմանված գործառույթների շրջանակներում։
Հարցին, թե օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորած քաղաքացին ազատվել է աշխատանքից, ՄԻՊ-ն այս մասով ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, Մանասյանը նկատեց․ «ՄԻՊ-ի գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կոնկրետ շրջանակներում, եթե խոսքը վերաբերում է կոնկրետ գործողություններին, և որոնք ՄԻՊ-ի մանդատի շրջանակներում են, դրանք կստանան հստակ գնահատականներ և եզրահանգումներ։ Եթե քաղաքացուն անօրինական աշխատանքից ազատել են, կարող է դիմել մեզ, և անհատական բողոքի շրջանակներում կարող ենք իրավունքի պաշտպանության գործընթացի հետ կապված գործընթաց իրականացնել»:
Նրա խոսքով՝ ՄԻՊ-ին ահազանգ է եղել՝ ճշտելու, թե որտե՞ղ է քաղաքացին, դիմել են այլ մարմինների, ստացել տվյալները և փոխանցել ահազանգող անձանց: «Արտահայտել ենք մեր կամարտահայտությունը՝ գնալ և տեսնել անձին, բայց արդեն ազատ էր արձակվել։ Մեզ անհատական բողոք այդ մասով չի ներկայացվել, բայց կպահենք մեր ուշադրության ներքո։ Փորձել ենք ճշտել, և մեզ փոխանցել են, որ բերման ենթարկելու պատճառը խոսքի ազատության իրավունքը չի եղել։ Մյուս դեպքերում թող չթվա, թե արձանագրումներ չեն լինելու»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին՝ իսկ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպին՝ Մանասյանը նշեց, որ գրություններ է ուղարկել տարբեր մարմինների և սպասում է պատասխաններին։ Պետք է հասկանալ՝ արդյոք քրեական վարույթներ այդ մասով սահմանվա՞ծ են, թե՞ ոչ։
ՄԻՊ-ը անդրադարձավ նաև այս մասով անձամբ դատախազին դիմելու հետ կապված հարցին․ «Անձանց հետ կապվելու իմ միջոցները հեշտ չեն ծանրաբեռնվածության պատճառով, գործնական խնդիրները պետք է լուծել պրոֆեսիոնալ աշխատանքի միջոցով։ Կհասկանանք՝ այդ գործերը ՄԻՊ-ի մանդատի շրջանակներո՞ւմ են և կհրապարակենք կոնկրետ եզրահանգումներ։
Հարցին՝ ինչո՞ւ չդադարեցրեց իր մասնակցությունն ԱԺ մարդու իրավունքների և պաշտպանության հանձնաժողովի հայտնի նիստի ժամանակ, երբ ՄԻՊ թեկնածության հարցը հաստատելու նիստին ՄԻՊ ընդդիմադիր թեկնածուի և հանձնաժողովի իշխանության անդամների միջև տեղի էր ունեցել միջադեպ, Մանասյանն արձագանքեց․ «Իմ մասնակցությունը չդադարեցնելուց առաջ ինչու չէին դատապարտում մինչ այդ իմ նկատմամբ հնչած վիրավորանքներն ու ակնհայտ անհարգալից կոչերը, իմ հասցեին հնչած բռնության կոչերը։ Ես չեմ հակադարձել դրանց և իմ վարքագծով ցույց եմ տալիս, թե որն է հանրային պաշտոնյա լինելու ճիշտ մոտեցումը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT