Ջրային պարեկային ոստիկանության գործարկման պահից Սևանա լճում ապօրինի որսը դառնալու է անհնար. ՀՀ վարչապետ

Այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշնանը կավարտվի ամբողջ հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը, որին զուգահեռ հընթացս կլուծվի նաև Սևանա լճի հարցը:

«Սևանա լիճը, ըստ էության, միակ տարածքն էր, որտեղ պարեկային ոստիկանությունը պարեկային ծառայություն չէր իրականացնում, և դրա համար մենք որոշեցինք նաև ջրային պարեկային ոստիկանություն ստեղծել: Ջրային ոստիկանության և փրկարար ծառայության համատեղ աշխատանքն էլ կկազմակերպվի, ինչն ավելի արդյունավետ կդարձնի փրկարարական աշխատանքը»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ Սևանի հետ կապված ավանդական խնդիրները կապված են ապօրինի ձկնորսության հետ, բայց այստեղ էլ Կառավարությունը քայլ առ քայլ գնում է ինստիտուցիոնալ լուծումների. «Արդեն գործում է Սևանա լճում Սիգի որսի համակարգ: Փորձում ենք պրոցեսը բերել օրինական դաշտ, դա մեզ այսօր 100 տոկոսով չի հաջողվել, բայց փաստ է նաև, որ քայլ առ քայլ մենք գնում ենք դրան»:

Կառավարության ղեկավարը նկատեց՝ պետք է պատրաստվել այն կետին, որ ջրային պարեկային ոստիկանության գործարկման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնար:

Իսկ հաջորդ խնդիրը, ըստ նրա, այն տեխնիկան է, որով պետք է ծառայությունն իրականացվի:

«Մեր նպատակն է ունենալ առափնյա ծառայության համար նախատեսված լավագույն տեխնիկան, բայց այն ձեռք բերելն ունի մի շարք խնդիրներ, և մենք այստեղ մեր միջազգային գործընկերների օգնության կարիքն ունենք, որպեսզի ձեռք բերենք հենց առափնյա ծառայության համար նախատեսված մոտորանավակներ: Այս ընթացքում ՆԳՆ-ն ձեռք կբերի սկուտերներ, և ջրային ոստիկանությունը մինչև մոտորանավակների ձեռքբերումը ծառայությունը կիրականացնի սկուտերներով»,- ասաց նա:

ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանության արժանացրեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1691 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին