Երևան
12 °C
Ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությունը, որն այս տարի ծրագրված էր կազմակերպել «Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը» Քադըքոյում՝ «Սյուրեյյա» օպերայի դիմաց, Ստամբուլի նահանգապետարանն արգելել է։
Նահանգապետարանը նախորդ տարի նույնպես արգելել էր ոգեկոչման արարողությունը։ Հիշեցնենք, որ Ստամբուլում ոգեկոչման միջոցառումներն անխափան անցկացվել են 2010-2019 թվականներին։
«Ոչ մի ողջամիտ հիմնավորում չկա այս տարի մեր ոգեկոչումն արգելելու համար, ինչպես անցյալ տարի էր։ Մինչ ռասիստական ժողովներն ու ցույցերն անցկացվում են ազատորեն, անընդունելի է արգելել այս միջոցառումը, որում մենք հարգանքով և հանգստությամբ ոգեկոչում ենք նրանց, ում կորցրել ենք 1915թ-ին: Մեր ոգեկոչման միջոցառումն արգելելով՝ նահանգապետարանը հստակ ցույց տվեց, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային։
Կոչ ենք անում նահանգապետարանին հրաժարվել այս որոշումից»,- նշվել է «Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակ»-ի տարածած հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների ընկերակցության (İHD) ընդդեմ ցեղապաշտության և խտրականության հանձնախումբը ապրիլի 24-ին ևս հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ և դատապարտել նահանգապետարանի մերժումը։
Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, սակայն, Թուրքիայում գործող «Կանաչ ձախ» (YSP) կուսակցության անդամները ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Կուսակցության անդամներից Ջեմալ Փաշայի թոռ Հասան Ջեմալն իր ելույթի մեջ նշել է, որ կիսում է հայ ժողովրդի ցեղասպանության ցավը։ Վերջիններս, հիշելով 1915-ի արհավիրքը, կոչ են արել Թուրքիայի այսօրվա և վաղվա քաղաքական իշխանություններին քայլ անել դեպի իրական առերեսում։
Հիշատակվել են նաև Հրանտ Դինքն ու Սևակ Բալըքչըն, որոնք տարիներ առաջ Թուրքիայում զոհ գնացին խտրականությանը՝ ինքնության ճակատագրին։
Նկատենք, սակայն, որ մինչ Ջեմալ Փաշայի թոռ Հասան Ջեմալը հայաբնակ Շիշլիում, խղճի ձայնին հնազանդ, հաստատակամորեն դատապարտել է իր նախնիների ոճիրը, մյուսները ցեղասպանության ոճրագործներին ամեն վայրկյան դարձնում են հերոս և հրամցնում հանրությանը՝ խեղաթյուրելով պատմությունը։

Ջեմալ Փաշան և Հասան Ջեմալը
Ապրիլի 24-ի թվիթերյան իր գրառման մեջ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը ևս բոլորի ուշադրությունն հրավիրել էր այդ փաստին:
«108 տարի անց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներում ենք քայլում։ Թալեաթ փաշայի անվան դպրոցներում ենք մեր երեխաներին սովորել տալիս։ Եթե Գերմանիայում այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, Հիտլերի անվան դպրոցներում երեխաներ սովորեին, ինչպիսի՞ Գերմանիա կլիներ, ահա այդպիսի Թուրքիայում ենք մենք ապրում»,- նկատել էր նա:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը
Սա անհերքելի իրողություն է, որի մեջ տարիներով զգուշավոր ապրում են պոլսահայերը՝ աչալուրջ լինելով վերահաս վտանգներին։
Ս. Նահատակների հիշատակության արարողություն, Պոլիս, 2023 թ. ապրիլ 24
Պոլսի հայահոծ Քուրթուլուշ թաղամասում գտնվող Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցում ապրիլի 24-ին ոգեկոչել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Ս. Նահատակների հիշատակության Ս. պատարագն ու բարեխոսական արարողությունը նախագահել է Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը:
Պատարագի ավարտին ի լուր ներկաների ընթերցվել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ապրիլի 24-ի պատգամը.
«Ամեն. Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայոց Թուրքիոյ,
Թանկագին անդամներ Հայ համայնքի
Թանկագին հայրենակիցներս,
Կ’ողջունեմ ձեզ սրտագին զգացումներով ու սիրով։
Առաջին Համաշխարհային պատերազմի դժուարին պայմաններուն մէջ իրենց կեանքերը կորուսած Օսմանեան Հայերը յարգանքով կը յիշատակեմ, իրենց թոռներուն ցաւակցութիւններս կը յայտնեմ։
Այս առթիւ, թէ՛ Առաջին Աշխարհամարտի ընթացքին ապրուած բաղխումներու, յարուցուած ապստամպութեանց եւ թէ՛ հրօսախմբային եւ ահաբեկչական շարժումներու պատճառաւ մահացած Օսմանեան հայրենակիցներու համար Աստուծմէ ողորմութիւն կը հայցեմ։
Դարուս աղէտը նկատուած 6 Փետրուարի երկրաշարժերուն՝ անգամ մը եւս ականատես եղանք, թէ մենք որպէս 85 միլիոն ժողովուրդ, նոյն դրօշին հովանիին ներքեւ խաղաղութիւն գտած, նոյն հայրենի հողին բաժնեկից, անցեալն ու ներկան մէկ, ճակատագրակից անհատներ ենք։
Որքան որ ալ տխուր ըլլան անցեալին ապրուած դէպքերը, պէտք չէ արտօնենք, որ անոնք գերեվարեն մեր ներկան ու ապագան։
Կը հաւատանք, որ փոխանակ ցաւերը մրցակցութեան նիւթ դարձնելու, յանուն մեր ապագաներուն, զանոնք բաժնելով ամոքելը լաւագոյն ուղին է։
Այս հասկացողութեամբ, վերջին քսան տարիներու ընթացքին, մեր առած քայլերով կ’աշխատինք զօրացնել մեր ներքին խաղաղութիւնը, ամրացնել՝ մեր միութիւնն ու միասնականութինը, ընդարձակել՝ մեր բոլոր հայրենակիցներուն իրաւունքի եւ ազատութեան սահմանները։
Կը ջանանք հաստատել մթնոլորտ մը, որպէսզի Թուրքիոյ մէջ ոչ ոք լուսանցքայնացուի, ոչ ոք իր հաւատքին ու ազգային պատկանելիութեան ինքնութեան պատճառաւ մերժման ենթարկուի, ընդհակառակը՝ բոլորը շրջապատուին եւ իրար գիրկընդխառնուին։
Հակառակ պատմութիւնը քաղաքականացնելու աշխատանքներուն՝ յառաջիկայ շրջանին եւս մեր այլազանութիւնները որպէս հարստութիւն ընկալելով, պիտի շարունակենք աշխատիլ, հասնելու՝ բարեկամութեան եւ խաղաղութեան։
Մեր երկրի մշակութային, գեղարուեստի, քաղաքականութեան, տնտեսութեան, ուսումնական, ընկերային կեանքի բնագաւառներուն մէջ անփոխարինելի ներդրումներ ունեցող մեր հայ հայրենակիցներուն ամէն մարզի մէջ տէր կանգնիլ, իրենց իրաւունքներն ու ազատութիւնները պաշտպանել պիտի շարունակենք։
Սրտանց կը հաւատամ, որ մեր Հայ համայնքի թանկագին անդամները եւս պիտի զօրակցին մեր այս ջանքերուն։
Այս խոհերով Կայսրութեան լուծման ընթացքին յաւիտենականութեան անցած Օսմանեան հայրենակիցները անգամ մը եւս յարգանքով կը յիշատակեմ»։
Ռէճէփ Թայյիպ Էրտօղան
Թուրքիոյ Հանրապետութեան Նախագահ»:
Պատրիարք հայրն իր երախտիքի խոսքն է ուղղել Թուրքիայի Հանրապետության նախագահին՝ ընդգծելով, որ վերջինս ի պաշտոնե նման վշտակցություն հայտնող Թուրքիայի Հանրապետության առաջին բարձրաստիճան ղեկավարն է։ Նորին Ամենապատվությունը հատուկ շեշտադրությամբ ընդգծել է Թուրքիա-Հայաստան երկկողմանի պետական հարաբերությունների կարևորությունն ամբողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունացման համար։
Պոլսո Հայոց պատրիարքը քարոզի ընթացքում անդրադարձել է Մեծ եղեռնին՝ կատարելով ուշագրավ հոգևոր վերլուծություններ։

Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը
Հավելենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ընդունող շրջանակներին Թուրքիայի ԱԳՆ-ն պիտակավորում է որպես «նեղմիտ քաղաքական հաշվարկներին ծառայողներ և պատմությունից թշնամանք դուրս բերողներ»։
Հ. Գ. 108 տարի հետո մեկուկես միլիոն հայ նահատակների կողքին է՛լի հայ նահատակներ, է՛լի հայ որբեր...
108 տարի հետո ինչպե՞ս հայ մանուկին այսօ՛ր փրկել ցեղասպանվելուց։
Լիլիթ Պողոսյան, Թուրքիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT