«Փարաքարի համայնքապետը բյուլետենի մեջ է, պարտականությունները կատարում է տեղակալը». ի՞նչ է պատահել գիշերային ակումբում

Երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արմավիրի մարզի Թաիրով համայնքում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում նախօրեին վիճաբանություն է եղել, որին մասնակցություն է ունեցել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը: Նշենք, որ Թաիրով համայնքը խոշորացման արդյունքում ներառվել է Փարաքարի կազմում:

Ըստ չհաստատված լուրերի՝ Դավիթ Մինասյանը և Գոռ անունով ևս մեկ անձ, ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել ակումբի ապակիները և այլն: Նշվում էր նաև, որ իրավապահները որոնում են համայնքի ղեկավարին:

Անդրադառնալով սույն միջադեպին՝ ՀՀ քննչական կոմիտեից այսօր հայտնել էին, որ «Կալիֆորնիա» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ստացված նյութերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Սույն հրապարակումների հետ կապված «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց Փարաքարի փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում նախ ասաց, որ մամուլում շրջանառվող Գոռ անունով անձն իր հետ որևէ առնչություն չունի: Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջադեպին, փոխհամայնքապետը չցանկացավ պատասխանել հարցերին՝ միայն նշելով, որ համայնքի ղեկավարը հանդես կգա հայտարարությամբ։

«Ես հերքել եմ ֆեյսբուքյան իմ էջում. դեպքի վերաբերյալ տեղեկատվության մեջ նշված Գոռ անունով անձը ես չեմ։ Միջադեպից չեմ կարող հայտարարություն անել։ Համայնքի ղեկավարը ինքն իր կողմից կանի»,- ասաց նա։

Հարցին՝ այժմ համայնքի ղեկավարը կատարո՞ւմ է իր պարտականությունները, և որքանո՞վ են հավաստի այն հրապարակումները, որ նրան իրավապահները փնտրում են, Սարիբեկյանն ասաց. «Այս պահին համայնքապետի պարտականությունները ես եմ կատարում, քանի որ Դավիթ Մինասյանը մեկ շաբաթ առաջ վիրահատվել է և բյուլետենի մեջ է, տանը»:

Տպել
8175 դիտում

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից