Երևան
12 °C
Հերթական՝ արդեն 108-րդ անգամ ապրիլի 24-ը սովորական օր չէ հայության համար։ Այս օրը ողջ հայությունը մեկ մարդու պես ընկնում է վշտի ու ցասման մեջ՝ սգալով միլիոն ու կես հայության կորուստը, հիշելով մեր նախնիներին, որոնք դաժան պայմաններում զոհ գնացին Օսմանյան կայսրության իրականացրած սպանդին, որի իրական նպատակը հայության վերջնական ոչնչացումն էր՝ ցեղասպանությունը։
Բացի կրկնվող գործողություններ իրականացնելուց՝ «Ջահերով երթից», թուրք-ադրբեջանական դրոշ վառելուց ու Ցեղասպանության զոհերի հուշահամալիր գնալուց, կարծում ենք, բոլորս մեր մեջ պետք է որոշակի մտորումներ անենք։ Ի դեպ, չի նշանակում, թե վերոնշյալ գործողությունները վատաբանում ենք կամ պակաս արժեքավոր համարում, բնավ. «Ջահերով երթը» շատ յուրահատուկ ակցիա է, որը լավագույնս ու ազդեցիկ կերպով արտահայտում է մեր հավաքական հույզերը. Ծիծեռնակաբերդ գնալը բոլորիս անքննելի պարտքն է մեր նախնիների առաջ, դե իսկ դրոշ այրելու հարցին էլ երևի մեկ այլ առիթով կանդրադառնանք:
Հիշում ենք ու պահանջո՞ւմ…
Հիշելու մասով ոչ մի խնդիր չկա. միանշանակ է, որ բոլորս պետք է միշտ վառ պահենք մեր նախնիների հիշատակը, Ցեղասպանության մասին պատմենք մեր ապագա սերունդներին՝ ասելով, թե ինչ դաժանությունների են ընդունակ մարդիկ, նույնիսկ՝ «հարևան»։ Իսկ պահանջելու մասով կան որոշ մտորումներ, որոնց մասին արժե խոսել։
Նախ, երբևէ մեզ հարց տվել ենք, թե ի՞նչ ենք մենք պահանջում կամ ումի՞ց։ 100 տարուց ավելի հսկայական ռեսուրսներ են ուղղվել պահանջատիրությանը՝ առանց հստակեցնելու, թե ի՞նչ է մեր ուզածը ու/կամ է ինչպե՞ս կարող ենք հասնել մեր ուզածին։ Կարճ ասած՝ արել ենք քայլեր՝ նորից միայն հոգևոր բավարարվածություն ստանալու համար՝ փորձելով տարբեր երկրների իշխանության ներկայացուցիչներից կորզել Ցեղասպանություն տերմինի արտաբերումը։ Իսկ երբ հսկայական աշխատանքի արդյունքում հաջողվել է հասնել այդ «բաղձալի պահին» ու գերտերությունների առաջնորդներից լսել «Ցեղասպանություն» տերմինը, միշտ դրան հետևել է խոր հիասթափություն, քանի որ մեր հոգևոր բավարարման գործընթացը դրանից հետո մշտապես ընդհատվել է, քանի որ Ցեղասպանության ճանաչմանը հիմնականում չեն հետևել կոնկրետ գործնական քայլեր և որոշումներ՝ մի քանի բացառություն հանած։ Բացի այդ, մեր վիշտը վերջին հարյուրամյակում մշտապես օգտագործել են մյուս պետություններն ու դարձրել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիք, մահակ ու սպառնալիք։
Պատմության վերագնահատումը՝ որպես նոր ցեղասպանության բացառման գործիք
Սգալը հեշտ է, կարող ենք մշտապես սգալ, դժգոհել, որ մենք զոհ ենք, մեզ սպանել են, հանել մեր տներից ու դարձրել վտարանդի, հավերժ դիրքավորվել զոհի կարգավիճակում ու խղճահարություն հայցել, բայց ինչի՞ ենք հասնելու այդ ամենով՝ բացի մեզ նոր ցեղասպանությանը մոտեցնելուց։ Պատմությունը հիշել պետք է, բայց հիշել ոչ միայն որպես զուտ արձանագրումների, այլև համեմատականներ անցկացնելու ու վերագնահատելու համար։ Այն մեզ համար պատեհ առիթ է՝ արձանագրելու, որ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինման ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ պիտի ունենա, պիտի կարողանանք մեր ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից մեր որոշումների դաշտ տեղափոխել, աշխարհին ներկայանալ ոչ թե զոհի, այլ ավելի ուրիշ տեսանկյուններից, ունենալ այնպիսի պետություն, որին սիրաշահելու համար մյուս պետությունները կհիշեն մեր Ցեղասպանության մասին ու Թուրքիայի առաջ կդնեն հստակ պահանջներ՝ պատմության այդ խարանին առերեսվելու համար։
Միայն ուժեղ պետության գոյությամբ կարելի է հասնել մի իրավիճակի, երբ Թուրքիային չի մնա այլ ելք, քան սեփական պատմական խարանի ընդունումն է։
Կարճ ասած՝ պետք է ունենալ մի այնպիսի պետություն, որին ցեղասպանելն այլևս անհնար կլինի։
Մովսես Հարությունյան
Լուսանկարը՝ համացանցից
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT