Երևան
12 °C
«Արդեն մեկ շաբաթ էր՝ ԱԺ ընդդիմադիր թևի հետ գործը, թո՜ւ, թո՜ւ, թո՜ւ, լավ գնում էր, ոնց որ աչքով տվեցին»:
ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուքից հետո ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այնքան խոսեցինք հոգեմետ դեղերի մասին՝ հոգեմետ վիճակ առաջացավ, ու պարզ չէ՝ ինչու: Չէ որ դրանից առաջ «Հայաստան» խմբակցության առաջարկով Տեղ գյուղի հետ կապված մենք հրաշալի քննարկումներ ունեցանք, և շատ շահարկումներ ոնց որ թե դուրս եկան: Գլխավոր շտաբի պետը կարողացավ նաև իրենց ներկայությամբ պատասխանել շատ-շատ հարցերի, խոսվեց նաև թերացումների մասին, որի հետ կապված մենք անելիք ունենք»,- ասաց Քոչարյանը և նկատեց, որ հաջորդիվ՝ կատարողականի քննարկմանը, ևս ընդդիմադիրները շատ ակտիվ էին:
«Եթե տիկինն ասում է՝ սա թղթի կտոր է, այդ դեպքում հարցեր ինչո՞ւ էիք տալիս, այդ դեպքում դուք չեք հասկանում՝ ինչ է պետությունը, պետականությունը, Սահմանադրությունը: Սա Կառավարության ծրագիրն է, որի մեջ կատարված աշխատանքներն են, մարդիկ, ծրագրեր: Հաջորդիվ՝ մյուս ելույթ ունեցողը, որը շատ տարօրինակ պահեց իրեն, և պատահական չէ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն է: Խոսույթը՝ «Իմ հայրենիքը անպաշտպան է», դա մեր հայրենիքն է, և եթե անպաշտպան է, ինչո՞ւ են մեր զինվորները զոհվում»,- ասաց Քոչարյանը:
Պատգամավորի խոսքով՝ ինչ-որ մարդիկ ստվերում բավարարված չէին այս ընթացքից. «Ի սկզբանե ասել էին խրամատների մասին, քոքերի մասին․․․ այս ընթացքը ոչ մեկին ձեռք չի տալիս, որովհետև սա հնարավորություն էր տալիս համերաշխության միջավայր ստեղծել մեր երկրում, չուզեցին, ենթարկվեցին, և պատահական չէ, որ դա արվեց «Պատիվ ունեմ»-ի կողմից: Վերջին քննարկումներում շատ կարևոր արձանագրումներ արվեցին. արտաքին քաղաքական մեր օրակարգի ձևավորման ամբողջ ընթացակարգը, խոսվեց նաև քննիչ հանձնաժողովում հնարավոր ուսումնասիրությունների հեռանկարի մասին, բավարարված չէին, ինձ համար դա ակնհայտ է»:
Ժամեր առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր քաղաքական ակցիա սկսելու մասին։ Իր ելթույթի ժամանակի ավարտից հետո Թովմասյանը հայտարարել էր, որ չի լքելու ամբիոնը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որոնք նրան և մի քանի այլ ընդդիմադիր պատգամավորի դուրս էին հանել դահլիճից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT