Երևան
12 °C
«Հայաստանը թմրամիջոցների դեմ պայքարում նոր ռազմավարություն է մշակում․ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ ձեռնարկել է այդ փաստաթղթի մշակումը։
Այս մասին այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ընթացքում՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե ի՞նչ միջոցներ է ՀՀ-ն ձեռնարկում թմրամիջոցների դեմ պայքարում, որը Հայաստանի համար ավելի վտանգավոր է։
«Թմրամոլությունն ու կախվածության խնդիրը աշխարհի բոլոր երկրների օրակարգում ավելի լուրջ տեղ է զբաղեցնում։ Դրանք այսօր նաև սոցցանցերի միջոցով հասանելի են երեխաներին։ Այս հարցում միայն նախարարությունը չէ պատասխանատու կողմը․ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներկա են ՆԳՆ և ԿԳՄՍ նախարարները ևս, ինչպես նաև այլ գերատեսչության ներկայացուցիչներ։ Այս պահին թարմացվում է մեր երկրում առկա ռազմավարությունը և համապատասխանեցվում ներկայիս իրավիճակի հետ»,- մանրամասնեց նախարարը։
Ըստ նրա՝ աճ է գրանցվում թե՛ թմրամոլության կախվածությունից բուժում ստանալու դեպքերի, թե՛ տվյալ դեպքերը բացահայտելու մասով։ Վերջինիս նկատառմամբ՝ դիմելիության աճը գուցե կապված լինի կախվածությունների ազգային կենտրոնի վերանորոգման հետ․ «Նախկին վիճակում գտնվող կենտրոն որևէ մեկը չէր ցանկանա այցելել։ Հիմա նկատում ենք՝ աճ ունենք, մարդիկ դիմում են, ստանում անհատական խորհրդատվություն։ Կենտրոնն այժմ հրապուրիչ է ու ավելի զարգացած»։
Ավանեսյանի խոսքով՝ թմրամիջոցների դեմ պայքարում նաև իրազեկման ու դաստիարակչական աշխատանքներն են կարևոր, որը նախարարությունը ձեռնարկում է ԿԳՄՍ գերատեսչության հետ համագործակցությամբ։
Պատգամավորի ճշտող հարցին՝ ե՞րբ պատրաստ կլինի մշակվող ռազմավարությունը, ու արդյոք նախարարությունը ունի՞ տվյալներ թմրամիջոցի հետևանքով մահացածների, նախարարը նկատեց․ «Պայքարը կարող է լինել միայն գերատեսչությունների ու հասարակության ջանքերի շնորհիվ։ Քաղաքականությունը դեռ մշակվում է»:
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, վերջինիս խոսքով՝ վիճակագրություն վարվում է, բայց թե թմրամիջոցների հետևանքով մահացածության դեպքերը որքա՞ն են, բայց այս պահին նշել չի կարող։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT