Երևան
12 °C
Գյումրիում աճուրդ-վաճառքով նախատեսվում է օտարել Ալեքսանդրապոլի առաջին բժշկական բազմապրոֆիլ կազմակերպությունը, որն անկախ Հայաստանի առաջին բազմապրոֆիլային հիվանդանոցն է եղել:
Խոսքը Կումայրի արգելոցում գտնվող հայտնի Ճերմակ հիվանդանոցի մասին է: Կառույցը համարվում է պատմական նշանակության հուշարձան-շենք:



Գյումրու ավագանու՝ փետրվարի նիստերից մեկում ընդունված այս որոշումը դեռ կյանքի չի կոչվել:
Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, որն ի սկզբանե դեմ է եղել հուշարձան-շենքի վաճառքին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ասում է՝ որոշումը կա, այլ կարգավորումներ պետք չեն, համայնքապետարանը որ պահին ցանկանա, կհայտարարի այդ աճուրդը, բայց հետաքրքիր է, որ մինչ այս պահը չի արվել:
Մալխասյանը նաև նշում է՝ իր թիմի վերլուծությունները փաստում են՝ հուշարձան-շենքի օտարման մասին ավագանու որոշման և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի միջև առկա են ակնհայտ հակասություններ։
«Առաջարկություն ենք ներկայացրել, որ չօտարվի շենքը՝ մինչև այդ հարցերը ճշտվեն»,- ասում է նա:
Շուրջ 2400 քառակուսի մետր մակերես ունեցող շենքն իր 6000 քառակուսի մետր հողատարածքով գնահատվել է 750 մլն դրամ, համայնքապետարանն աճուրդի մեկնարկային գին է սահմանել 1 մլրդ 100 մլն դրամը։
Որպես այս քայլի հիմնավորում՝ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ընդգծում է այդ հսկայական շինության պահպանման մեծ ծախսի անհնարինությունը, ներդրողների և կառույցով հետաքրքրված անձանց բացակայությունը:



Հիմնավորման առաջին մասն իսկապես իրականություն է. համայնքի բյուջեն փոքր է, և նման ծախսի հնարավորություն չունի: Ներդրողների ու հետաքրքրվածների բացակայությունը, սակայն, կարելի է նկատել որպես ոչ այնքան տեղին մեկնաբանություն:
«Երեք կազմակերպություն եկան, հանրային լսում եղավ, բայց դրանից հետո՝ ոչ մի քայլ: Ու ամեն անգամ, երբ ասում էինք՝ եղավ հանրային լսում, ինչո՞ւ չեք տրամադրում մարդկանց, մեզ ասում էին՝ հասկանանք՝ ի՞նչ ենք անում, հազար չափենք, մեկ ձևենք: Ու հանկարծ՝ աճուրդ»,-ասում է Մալխասյանը:
Հանրային լսում իսկապես եղել է, որին մասնակցել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի նախկին տնօրեն, «Արմենիա» հանրապետական ԲԿ փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը, «ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ընկերությունն ու գործարար Արա Սարոյանը:


2022-ի մայիսին կայացած հանրային լսմանն Աշոտ Կուրղինյանը ներկայացրել է 1 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ խոստանալով ստեղծել Գյումրիում մինչև այժմ գոյություն չունեցող առողջապահական հնարավորություններ:
Նկատենք, որ ներդրումային այս ծրագրի գումարը գրեթե այնքան է, որքան համայնքապետարանն այժմ սահմանել է աճուրդ-վաճառքի համար որպես մեկնարկային գին:
Անկախ ներդրումային ծրագրից՝ Կուրղինյանն այս շենքում մասնավոր կլինիկայի համար վարձակալած 300 քառակուսի մետր տարածք ունի, 19 միլիոն դրամի հիմնանորոգման աշխատանքներ է կատարել, ևս 3 միլիոն դրամ էլ համայնքային բյուջե վարձակալության գումար է վճարել:

Հանրային լսման երկրորդ մասնակից «ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ»-ը մայիսին նախատեսում էր Ճերմակ հիվանդանոցը դարձնել էնդոսկոպիկ վիրաբուժական կենտրոն, գինեկոլոգիայի, օնկոլոգիայի, ուրոլոգիայի բաժանմունքներով, պոլիկլինիկայով:
Այս ընկերությունը 400 մլն դրամի ներդրումային ծրագիր էր ներկայացրել և նախատեսում էր որպես վարձակալություն 500 հազար դրամ վճարել համայնքապետարանին:
Հանրային լսման երրորդ մասնակից գործարարը նախատեսում էր հիվանդանոցը ծառայեցնել որպես հյուրանոց:

Ներկա պահին, երբ ավագանին հաստատել է աճուրդով օտարելու տարբերակը, չի հստակեցվել, թե ինչ են անելու շենքի վարձակալները, որոնք դեռ չավարտված պայմանագրեր ունեն:
Մասնավորապես, այս կառույցի մի հատվածը վարձակալությամբ տրամադրված է «Կարմիր խաչ» ընկերությանը, որի վարձակալության ժամկետի ավարտին դեռ 10 տարի կա:




Շենքի ճակատային մասում «Հայկական կարիտաս»-ին պատկանող ցուցանակ ևս կա: Այսինքն՝ և՛ ներդրողներ կան, և՛ հետաքրքրվածներ, և՛ վարձակալներ:
Կարեն Մալխասյանը պատմական նշանակության կառույցը դեռևս չօտարելու առաջարկից բացի՝ նաև դիմել է ԿԳՄՍՆ, ներկայացրել իր մտահոգությունները, կատարած վերլուծություններն ու խնդրել պարզաբանում:
Նախարարությունն էլ տեղեկացրել է, որ հուշարձան-շենքի վերաբերյալ գրություն չեն ստացել, և այն օտարելու որոշումը կայացվել է առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու: ԿԳՄՍՆ-ն Գյումրու համայնքապետից պարզաբանում է պահանջել:
Լուսանկարում՝ Ճերմակ հիվանդանոցի բակային հատվածը


«Նախարարությունը պարզաբանում էր ուզել համայնքապետից, ինքն էլ գրել էր, որ մենք օրենքի կետերը պահպանել ենք, խնդիր չկա: Ես չգիտեմ՝ հիմա ինչ է մեզ պատասխանելու ԿԳՄՍ նախարարությունը: Կամ հասկանանք, եթե ընթացակարգը խախտված է, պետք է պայքարենք որոշումն անվավեր ճանաչելու համար: Իսկ եթե ամեն ինչ օրենքի շրջանակներում է, արդեն նպատակային նշանակության համար պետք է պայքարենք, որ սեփականատերը ոնց չուզի, օգտագործի»,- նշում է ավագանու անդամը:



Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT