Երևան
12 °C
«Ադրբեջանն ամենայն հավանականությամբ նախապատրաստվում է մեծ էսկալացիայի: Այդ մասին վերջին շրջանում շատերն են խոսում»:
Այս մասին ՍիվիլՆեթի եթերում խոսելով ապրիլի 11-ին Տեղ գյուղում հայ-ադրբեջանական մարտերի, քաղաքական պատասխանատվության, Եվրամիության դիտորդների աշխատանքի արդյունավետության, սահմանին ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայման հնարավորության և Ռուսաստանի առաջարկի մասին՝ ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Տեղ գյուղի դեպքերն ամենայն հավանականությամբ այդ համատեքստում էին:
«Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի, և այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրամաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել: Հնարավոր էսկալացիայի մասին խոսում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է, և այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մասն է կազմում»,- ասել է Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե եվրոպացիներն իրենց ներկայությամբ ապակայունացնում են իրավիճակը, Արմեն Գրիգորյանը նկատել է, որ ռուսական ներկայությունը մեր սահմաններին 1990-ականներից է, և ապակայունացման բազմաթիվ դեպքեր եղել են։
«Լեռնային Ղարաբաղի հարցում մեր նպատակն է ստեղծել միջազգային մեխանիզմ, որի շրջանակներում կկայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։ Բայց Ստեփանակերտն ինքը պետք է ձեւակերպի, թե ինչ է համարում անվտանգության երաշխիք»,- նշել է նա։
Գրիգորյանը նաև ասել է️, որ իրենք երբեք չեն քննարկել «ղարաբաղցիների վերաինտեգրման» հարցը Ադրբեջանի հետ, ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայության անհրաժեշտություն կա, քանի որ, չնայած ռուսական ներկայությանը, անվտանգության շատ հարցեր չեն լուծվում։
ԱԽ քարտուղարը հայտնել է, որ Տեղ գյուղի դեպքերի հետևանքով ադրբեջանական կողմի զոհերն իրականում ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է. «Ես կոնկրետ թիվ չեմ կարող ասել: Տեսախցիկները, որ նկարում էին, այդտեղ որոշակի ինֆորմացիա կա, որից կարելի է ենթադրություն անել, գնահատումը կատարվում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատվություն կունենանք»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT