Երևան
12 °C
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել՝ կապված օկուպացված Շուշի ԹՈՒՐՔԻՈՅ-ի անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցի հետ:
Արցախի ԱԳՆ դատապատողղ մեկնաբանության մեջ ասված է.
«Խստիվ դատապարտում ենք ապրիլի 8-ին Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցելությունն օկուպացված հայկական Շուշի։ Ակնհայտ է, որ այդ ապօրինի այցը, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումների անցկացումն օկուպացված հայկական Շուշի քաղաքում միտված են Ադրբեջանի ու նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ 2020 թվականին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։ Կրկին ընդգծում ենք, որ Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումներով։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների այցը Շուշի էլ ավելի սրբապիղծ և սադրիչ է թվում` հաշվի առնելով Արցախի արդեն 4 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում, ներառյալ՝ հին հայկական Շուշի քաղաքում հայ ժողովրդի կրոնական, պատմական և մշակութային հուշարձանների համակարգված ոչնչացումն ու դրանց ինքնության կեղծումը, ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտների գույքագրման և դրանց վիճակի ուսումնասիրության նպատակով Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկելու հարցում Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակ հարուցվող խոչընդոտները։
Նման գործողություններով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ստանալ առանձին պետությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների լռելյայն հավանությունը էթնիկ զտման իրենց հանցավոր ծրագրերի համար, որոնց նպատակն է հայաթափել Արցախը և ջնջել հայկական բազմադարյա ներկայության հետքերը։ Պատմությունը կեղծելու և սեփական քաղաքական խոսույթն առաջ մղելու նպատակով երկրների և ժողովուրդների միջև ազգակցական կապերի չարաշահումն անընդունելի է և չի նպաստում ժողովուրդների միջև խաղաղության և փոխըմբռնման ամրապնդմանը:
Այս կապակցությամբ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախում, այդ թվում՝ օկուպացված հայկական Շուշիում, եկեղեցիների և այլ մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող վանդալիզմի և պղծման դեպքերը հանդիսանում են միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների մասին որոշման կոպիտ խախտումներ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT