Որ հիվանդությունների դեպքում չի կարելի զենք կրել

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը:

Նախագիծը մշակել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ստորև ներկայացնում ենք նշված ցանկը․

Հոգեկան խանգարումներ

Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (FOO-FO9)։

Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ կապված հոգեակտիվ նյութերի գործածման հետ (F10-F19)։

Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ (F20-F29)։

Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)։

Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ (նյարդային և մարմնաձևային խանգարումներ` կապված գերհույզի հետ) (F40-F48)։

Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ (F50-F59)։

Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում (F60-F69)։

Մտավոր հետամնացություն (F70-F79)։

Հոգեբանական զարգացման խանգարումներ (F80-F89)։

Սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ (F90-F98):

Նյարդային համակարգի հիվանդություններ և վնասվածքների հետևանքներ

Էպիլեպսիա (G40, G41)։

Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` խիստ արտահայտված կլինիկական խանգարումներով (G46, I60-I69)։

Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն (բակտերիալ, վիրուսային) և ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր ինֆեկցիաների, սուր ևքրոնիկ թունավորումների ժամանակ` ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ կամ զարգացող ընթացքով` ֆունկցիաների չափավոր խանգարմամբ (G09)։

Գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված և չափավոր խանգարմամբ (T90.0-T90.3,T90.5-T90.9, T91.3)։

Կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ (Q00-Q07)։

Կենտրոնական նյարդային համակարգի նյարդամկանային հիվանդու¬թյուններ (միոպաթիա, միասթենիա, միոտոնիա)` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով (G70-G73)։

Կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ, դեմիելինիզացնող, աուտոիմուն և այլ բնույթի հիվանդություններ (Հանտինգտոնի հիվանդություն, Ալցհայմերի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, սիրինգոմիելիա և այլն) (G10-G14, G20-G26, G30-G32, G35-G37, G43.1,G43.8, G44.0, G45, G46, G91, G92, G94, G95.0)։

Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ, դրանց հետևանքներ, նաև պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով (G50-G64)։

Քնի խանգարումներ (G47):

Ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդությունների

Վեստիբուլյար ապարատի ֆունկցիայի խանգարում` Մենյերի հիվան¬դության նշաններով ուղեկցվող կայուն, խիստ արտահայտված վեստի¬բուլյար վեգետատիվ խանգարումներով (H81)։

Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն (H91):

Աչքի և նրա հավելումների հիվանդություններ

Ակնագնդի շարժիչ նյարդի կայուն կաթված (պարալիչ)` դիպլոպիայով (H59, H53.2)։

Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ` խիստ արտահայտված տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցմամբ կամ երկու աչքում հաճախակի սրացումներով (H10 – H22)։

Ակոմոդացիայի սպազմ կամ կաթված` կայուն (H 52.5)։

Աֆակիա կամ արտիֆակիա` երկու աչքում (H27.0)։

Գլաուկոմա (H50-H52)։

Ցանցաթաղանթի շերտազատում (ցանկացած բնույթի)` երկու աչքում (H 53.0 – H 53.5)։

Տեսողական նյարդի ցանկացած էթիոլոգիայի ատրոֆիա` տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցման դեպքում (H 58.0, H 58.1, H 58.8)։

Տեսողության սրության իջեցում` կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի, անոմալիայի կամ այլ պատճառների (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ, ակնագնդի բացակայություն կամ մեկ աչքում կուրություն կամ մեկ աչքում տեսողությունը` 0.05 և ցածր, իսկ մյուս աչքում տեսողությունը` 0.3-ից ցածր (H 53 - H 54 ,Q 11)։

Ռեֆրակցիայի անոմալիաներ` կարճատեսություն մեկ աչքում կամ հեռա¬¬տեսություն որևէ առանցքով 12.0 D-ից ավելի, մյուս աչքում` 6.0 D-ից ավելի (H52.0,H 52.1):

Վիրաբուժական հիվանդություններ

Մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումներն զգալի չափով սահմանափակող (L90.8, L91.0, Q82.8, R20.0, R22.2)։

Ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ (M18.2, M20, M21.5, M24.5, M25.8, M43.2, M45, M50, M92.2, M95.3, Q6, E643)։

Ձեռքի մատների կամ դաստակների դեֆորմացիաներ, վնասվածքներ (S62.7, S63.2, S64.2, S66.7, S68.4, S68.8, S69.7)։

Վերին վերջույթի ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկ բնածին արատներ, վնասումների հետևանքներ և քրոնիկ հիվանդություններ` ֆունկցիայի խիստ խանգարմամբ (Z89, Q65, Q66)։

Վերին վերջույթի բացակայություն կամ անդամահատում (Q68.1, Q70.0, Q71.0, Q71.2, Q78.0, R26.1, S14.3, S42.3, S44, S44.2, S44.7, S48, S76.7):

Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ (Z73)։

Այլ խնդիրներ կապված ապրելակերպի հետ` ինքնավնասումներ առաջացնող վարք (Z 72.8):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42079 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին