Նամակ համայնքապետին՝ 4 մլն դրամի խնդրանքով, կտրամադրվի՝ 1,5 մլն. Գյումրիում կանցկացվի միջազգային մշակութային փառատոն

Հարուստ խաղացանկ ու բացառիկ հնարավորություններ հայ և Գյումրիում գտնվող արտերկրի հանդիսատեսի համար: Ապրիլի 24-ից մայիսի 10-ը մշակույթի մայրաքաղաքում մեկ տանիքի տակ կմեկտեղվեն երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր ՀՀ տարբեր մարզերից, Երևանից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից. կմեկնարկի Գյումրու միջազգային թատերական փառատոնը:

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:

337840384_941871930412910_5884019257427929459_n.jpg (282 KB)

Փառատոնի պատշաճ կազմակերպման և անցկացման համար «Բարեկամ» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Հայրապետյանը նամակ է ուղղել Գյումրու համայնքապետարանին՝ ակնկալելով 4 միլիոն դրամի չափով ֆինանսական աջակցություն:

Գումարը, ըստ նամակի, ծախսվելու է Գյումրի ժամանող միջազգային թատերախմբերի ավիատոմսերի, կեցության, հոնորարների, օրապահիկների և այլ անհրաժեշտ կարիքները հոգալու համար։

337825548_760282848838115_4594501481998267237_n.jpg (301 KB)

Գյումրու ավագանին երեկ 4 մլն դրամի փոխարեն, սակայն, «Բարեկամ» ՀԿ-ին, որպես նվիրատվություն, 1 մլն 500 հազար դրամ հատկացրեց: Համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը նախագիծը զեկուցելիս ընդգծեց. «Մեր էրեխեքն են, մեր ուսանողներն են, մեր քաղաքն է, մեր քաղաքի պատիվն է»:

«Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանի՝ ծանո՞թ եք կազմակերպությանը հարցին՝ Ջիլավյանն ասաց. «Ծանոթ չեմ, բայց վստահություն ներշնչող է»:

Սերգեյ Հայրապետյանի՝ Գյումրու համայնքապետին ուղղած նամակում կարևոր մեկ շեշտադրում կա, համաձայն որի՝ փառատոնի շրջանակներում կայացած ներկայացումների տոմսերի վաճառքից գոյացած հասույթից վճարվելու են Երևանի թատրոնի և  կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ուսման վարձերը:

334563832_1557255488131512_2565611322469322979_n.jpg (220 KB)336889542_223957226843898_3974731237733082600_n.jpg (264 KB)

Լուսանկարում՝ ԵԹԿՊ ԳՄ ուսանողները «Ամբոխները խելագարված» ներկայացումում

Թե քանի՞ ուսանողի մասին է խոսքը, նամակում չի ասվում, տեղյակ չէ նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հակոբ Զիլֆիմյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ զարմացած է մեր հարցադրումից: Իրեն ոչ մեկը չի դիմել, ո՛չ ուսանողի թիվ են ուզել, ո՛չ էլ տեղեկություն այն մասին, թե քանի ուսանող վարձավճարի խնդիր ունի:

«Մեզ հետ դա համաձայնեցված չէ, առաջին անգամ եմ նման բան լսում: Ուսանողները քիչ են, բայց թատերականի դիմորդների 90 տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքներից են: Բայց ո՛չ ուսանողների կողմից է դիմում եղել, որ չեն կարող վճարել, ո՛չ էլ ասել են՝ մեզ ցանկ տվեք, դժվարություն ունենք՝ վճարենք: Գուցե հենց ուսանողների հետ են խոսել, չգիտեմ այս պահին»,- նկատում է Զիլֆիմյանը:

Նշենք, որ ԵԹԿՊ-ի Գյումրու մասնաճյուղում ուսանելու 1 տարվա վարձավճարի չափը 350 հազար դրամ է:

Փառատոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը ևս հստակ չի կարողանում ասել, թե քանի՞ ուսանողի ուսման վարձ են վճարելու:

«Տոմսերի վաճառքի վերջնական ամփոփումից հետո թատերականի Գյումրու մասնաճյուղից կխնդրենք այն ուսանողների տվյալները, որոնք ունեն վարձավճարի օժանդակության կարիք և կփորձենք օգտակար լինել մեր փառատոնի արտաբյուջեի միջոցներից»,- մեր զրույցում ասում է Վիրաբյանը:

Փառատոնի մասնակից թատրոնների ու թատերախմբերի ներկայացումների տոմսերը հիմնականում 2000, միջազգային թատերախմբերի ներկայացումները՝ 2000-5000 դրամ կլինեն:

Փառատոնի պատասխանատուն ասում է՝ 30 տոկոս տոմսի վաճառք են նախատեսում, 70 տոկոս՝ հրավիրատոմսով հանդիսական:

Հարցին՝ ինչպե՞ս են հրավիրատոմսերը հասնելու մարդկանց, Վիրաբյանն ասում է՝ հնարավոր բոլոր ոլորտների մարդկանց՝ կրթություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն, մասնագիտական ուղղությունների ուսանողներ, հրավիրատոմսեր փոխանցելու տարբերակներ կգտնեն:

Ծավալային առումով աննախադեպ այս փառատոնը Գյումրի կբերի շուրջ 500 արտիստի և թատերական ոլորտի ներկայացուցչի, հանդիսատեսի թիվը կգերազանցի տասը հազարը:

Գյումրիում անցկացվելիք միջազգային փառատոնին դրամատիկականը ներկայացմամբ չի մասնակցի, սակայն մեծ սիրով կհյուրընկալի բոլոր թատերախմբերին:

337903823_1934160113591647_5194386162255271070_n.jpg (325 KB)

Փառատոնի լոգոտիպը ստեղծվել է Գյումրու առաջին թատրոնի շենքի գծապատկերով, որտեղ 1912 թվականին ներկայացվել է հայկական առաջին օպերան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշը»։ 20-րդ դարի 30-ականներին շենքում տեղակայվել է Մռավյանի անվան դրամատիկական թատրոնը։

Փառատոնային ներկայացումներից հետո տեղի են ունենալու նաև «Գյումրին՝ միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումներ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39000 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները