Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. ձերբակալված 10 անձից 3-ը ՃՈ տեսուչներ են

Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր: 10 անձ ձերբակալվել է, 3-ը ՃՈ տեսուչներ են:

Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնները, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի և Ա. Գ.-ի միջնորդությամբ ստացել են տարբեր չափի գումարներ՝ որպես կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 5 քաղաքացի, դիմելով Ս. Գ.-ին և Ա. Գ.-ին, խնդրել է օժանդակել ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Վերջիններս համաձայնել են և հիշյալ քաղաքացիներից ստացել են տարբեր չափի գումարներ և որպես կաշառք փոխանցել են ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ին, Է. Ս.-ին և Հ. Մ.-ին:

Կաշառքի գումարը ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու ձևականորեն ընդունել են գործնական քննություններ և դրական գնահատել, ինչի հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական իրավունքի վկայականներ:

Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, միջնորդներ Ս. Գ.-ն և Ա. Գ.-ն, ինչպես նաև կաշառք տված 5 քաղաքացիները ձերբակալվել են և բերվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Վերը նշված հանցավոր արարքների համար ՃՈ աշխատակիցներ Ժ. Վ.-ին, Է. Ս.-ին և Հ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /Ժ. Վ.-ին՝ 3 դրվագ/, միջնորդներ Ս. Գ.-ին 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 437-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 5 քաղաքացիներին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1394 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ