Հանրապետության հրապարակի շենքերի վրա ամանորյա զարդարանքի համար արված անցքերը փակվել են

Երևանի քաղաքապետարանն այսօր ամփոփել է 2023 թվականի ամանորյա լուսավորության ծրագրի իրականացման աշխատանքները։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, հայտնելով այս մասին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ծրագրի իրականացմանը մասնակցած անձինք միայն գիտեն, թե դրա իրականացման ճանապարհին ինչքան խոչընդոտներ են հաղթահարվել, և, ի վերջո, ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։

«Այս գնահատականը տալու առաջին հիմքը շատ երևանցիների արձագանքն է, որն անձամբ եմ լսել զարդերի փորձարկումներից սկսած և տոնական օրերի ընթացքում։ Գլխավորապես մեր երեխաների խինդը և լավ տրամադրությունն ապահովելուն թեկուզ փոքր մասնակցություն ունենալու գիտակցումը մեծ բավականություն է պատճառում, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին, ցավոք, տխրելու և արտասվելու շատ առիթներ ենք ունեցել։ Գիտեք, որ ծրագրի իրականացումը որոշ հայրենակիցներ նաև քննադատեցին։

Քննադատության առիթները տարբեր էին, ոմանց պարզապես դուր չէր գալիս զարդարանքի ձևը, մյուսները տարակուսած էին այն հանգամանքից, որ զարդարման աշխատանքները կապակցվել էին որոշ շենքերի ներգործության հետ։ Վստահեցնում եմ, որ շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում նաև այս կարծիքներին և կարծում եմ, որ հետագայում ավելի պատշաճ պետք է կազմակերպենք նախնական հանրային իրազեկման աշխատանքները։ Առիթն օգտագործելով՝ ուզում եմ հայտնել նաև, որ ամանորյա զարդերի ապամոնտաժումից հետո մասնավորապես Հանրապետության հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են, ինչն ի սկզբանե նախատեսված էր կապալառու կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագրով։

Այս թեմայի շուրջ նախկինում իրականացված լուսաբանմանը ծանոթ լինելով, կարծում եմ, որ ապագայում կրկին կարող են լինել մեր հանրությանը խեղաթյուրված իրականություն ներկայացնելու փորձեր։ Ինչպես նշել էի 2022 թվականի դեկտեմբերի 1-ի գրառմանս մեջ, Հանրապետության հրապարակի շենքերը տարիներ ի վեր, տարբեր առիթներով, ենթարկվել են ներգործության, որոնց հետքերը վերացված չեն մինչ օրս, և որոշ անձինք ջանք ու եռանդ չէին խնայում, որ այդ ամենը կապեն 2023 թվականի ամանորյա ծրագրի հետ, և, կարծում եմ, նման փորձեր կարող են կրկին լինել։

Բարձր գնահատելով բոլոր անձանց անկեղծ հոգատարությունը մեր ճարտարապետության կոթողների նկատմամբ՝ այս թեման միտումնավոր խեղաթյուրելու ցանկություն ունեցողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, քանզի այս անգամ ստիպված կլինեք բոլոր պնդումներն ապացուցել օրենքով սահմանված կարգով։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ծրագրի իրականացմանը մասնակցած բոլոր անձանց»,- գրել է Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1206 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ