Եթե անձը ստանում է 1 մլն աշխատավարձ և մեկնում հավաքների, պետությունը տալու է 100 հազար դրամը, գործատուն՝ 900. փոխնախարար

«Ընդունված նոր օրենքը հնարավորություն է տալիս վարժական հավաքներին մեկնած աշխատող քաղաքացիներին չունենալ որևէ ֆինանսական կորուստ»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը՝ հավելելով, որ օրենքի անհրաժեշտության մասին առաջինը բարձրաձայնել են գործատուներն ու աշխատող քաղաքացիները։

Հիշեցնենք՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է վարժական հավաքի կանչված աշխատող քաղաքացու աշխատավարձը պահպանել, մի մասը կտա պետությունը, մյուսը՝ գործատուն:

«Փորձել ենք կարգավորել խնդիրը, չնայած կային գործատուներ, որոնք վճարում էին։ Նպատակն այն է, որ աշխատող քաղաքացին, որը կանչվել է վարժական հավաքների, չունենա ֆինանսական կորուստ»,- ասաց Ռուբեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ օրենքը հետադարձ ուժ չունի․ այն աշխատողները, որոնք մեկնել են վարժական հավաքների մինչև օրենքի ընդունումը, և, ցավոք, գործատուն չի վճարել, չեն կարող օգտվել օրենքից և ստանալ իրենց փոխհատուցումը․ «Մարդիկ բողոքել են, գործատուներն առաջարկներով են հանդես եկել, որ այս դաշտը պետք է կարգավորել։ Քննարկումների արդյունքում այս տարբերակը համարեցինք լավագույնը։ Ընթացքում տարբեր գերատեսչությունների շրջանակում քննարկումներ են իրականացվել, փորձել ենք ժամանակին հասցնել»։

Մասնավոր և պետական հաստատությունների դեպքում վարձատվությունը վարժանքներին մասնակցելուց հետո, ըստ Սարգսյանի, հետևյալ կերպ է լինելու․ «Եթե ես՝ որպես աշխատող, մասնավոր հատվածում ստանում եմ 200 հազար դրամ, հավաքներին մասնակցելու ընթացքում ՊՆ-ն ինձ իմ հաստիքի համար վճարում է 100 հազար դրամ, գործատուն էլ պետք է վճարի առնվազն 100 հազար դրամ։ Պետական հատվածի դեպքում «առնվազն» գոյություն չունի, հստակ 100 հազար դրամը պետք է վճարվի։ Եթե ստանում եմ 1 մլն աշխատավարձ և մեկնում եմ վարժական հավաքների, պետությունը ինձ վճարում է 100 հազար դրամ, գործատուն էլ վճարելու է 900 հազար դրամը»։

Փոխնախարարը շեշտեց՝ պետությունը միշտ մասնակիցներին վճարել է գումար՝ վարժանքներին մասնակցելու համար։ Օրենքով կարգավորվել են գործատու-աշխատող հարաբերությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1654 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը