Երևան
12 °C
Այսօր Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը, որի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդես է եկել բացման ելույթով։
Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:
Նախարար Սանոսյանը ողջունել է գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հայ և վրաց գործարար շփումների աշխուժացմանն ուղղված կարևոր աշխատաժողով կազմակերպելու համար։
«Համոզված եմ, որ այս ձևաչափով համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։
Կասկածից վեր է, որ երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար։
Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունների շարքում են»-ընդգծել է նախարար Սանոսյանը։

Նախարարը նաև նշել է, որ հայ-վրացական միջպետական փոխհարաբերություններում տնտեսական բաղադրիչը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում, և այս համատեքստում անչափ կարևոր է հայ-վրացական համատեղ գործարար համաժողովի անցկացումը, որը երկարաժամկետ համագործակցության ձգտող կապերի հաստատման և երկու երկրների առեւտրատնտեսական կապերի ամրապնդման լավ հնարավորություն է ընձեռում։

Նախարարը նկատել է նաև, որ Հայաստանի գործող ներդրումային օրենսդրությունը ապահովում է համահավասար վերաբերմունք բոլոր գործարարների համար, ինչը գործնականում նշանակում է, որ ձեռներեցությամբ զբաղվելու իրավական ռեժիմը օտարերկրացիների համար չի կարող լինել պակաս բարենպաստ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող իրավական ռեժիմը:
«Այսօր մենք ունենք արագ աճող տնտեսություն, կայուն մակրոտնտեսական միջավայր և ազատ ներդրումային օրենսդրություն։ Առկա փորձառու, ստեղծագործ և մրցունակ մարդկային կապիտալը, խոշոր շուկաներին հեշտ հասանելիությունը, ինչպես նաև Կառավարության շարունակաբար գործարար միջավայրը բարելավելու հանձնառությունը, ստեղծում են բոլոր նախապայմանները օտարերկրյա ներդրողներին Հայաստանում շահութաբեր բիզնես գործունեություն վարելու համար»,-իր ելույթը եզրափակել է նախարար Սանոսյանը։
Համաժողովի ընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ սահիկաշար է ներկայացվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT