Երևան
12 °C
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Կառավարության ծրագրով գիտության և բարձրագույն կրթության ոլորտների որակական և շեշտակի զարգացումն առաջնահերթություն է, որի շրջանակներում արվել է մեծածավալ աշխատանք․ «Բավարար է նշել, որ միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ Կառավարությունը 2018 թվականի համեմատ ոլորտի ֆինանսավորումն այս տարվա համար ավելացրել է շուրջ 21,74 մլրդ դրամով՝ դարձնելով 36 մլրդ դրամ, ինչը շուրջ 2,5 անգամ ավել է 2018 թվականին գիտության ոլորտին ոլորտին տրամադրված ֆինանսավորումից»:
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ նախագծերի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի այդ ոլորտների առաջընթացին և դինամիկ զարգացմանը: Մասնավորապես, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ձևավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որին կփոխանցվի Բարձրագույն որակավորման կոմիտեի գործառույթները։ Նաև սահմանվում են գիտական դրամաշնորհների տրամադրման ձևերը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով՝ ասաց. «Մենք բազմիցս արձանագրել ենք, որ առանց կրթության ոլորտում խոր և բովանդակային փոփոխությունների, որոնք կբերեն կրթության որակի և արդյունավետության բարձրացման, չենք կարող ապահովել մեր երկրի ապագան: Այդ իմաստով շատ մանրամասն հետազոտել ենք այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել, և այն պրոբլեմները, որոնք մենք ունենք բարձրագույն կրթության ոլորտում: Դրանցից մեկը ֆիզիկական ենթակառուցվածքների անհամապատասխանությունն է ժամանակակից պահանջներին, երկրորդը բովանդակային հատվածի անհամապատասխանությունն է ժամանակակից չափանիշներին: Եվ այս հատվածում մենք արձանագրել ենք հետևյալը, որ, ցավոք, չենք նկատել, թե ինչպես է բուհական համակարգը շարունակաբար մեկուսանում հետազոտական բաղադրիչից, այսինքն՝ մենք այսօր ունենք իրավիճակներ, երբ կարող է ՀՀ-ում դիմորդն ընդունվել և ավարտել բուհը, դիպլոմավորվել և այդպես էլ որևէ առարկայական առնչություն չունենալ իր մասնագիտության հետ:
Այս իրավիճակները գնալով ավելի մեծանում են: Մեր ռազմավարության կարևոր բաղադրիչներից է հետազոտական բաղադրիչը և բուհական բաղադրիչը մեկտեղել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և տրամաբանական: Ակադեմիական քաղաքի շրջանակներում մենք արձանագրել ենք, որ ՀՀ-ում պետք է ունենանք մինչև 8 լիարժեք ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող բուհ, և այդ բուհերը պետք է ձևավորվեն ոչ միայն բուհական, այլև հետազոտական բաղադրիչների հիման վրա:
Տնտեսական, ենթակառուցվածքային և ֆինանսական հարցերը պետությունը կվերցնի իր վրա: Այս ճանապարհին մենք հերթական կարևոր որոշումն ենք կայացնում և ստեղծում ենք նոր մարմին կամ բարեփոխում ենք մեր ունեցած կառուցակարգերը, և գիտության կոմիտեի փոխարեն կունենանք բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կիրականացնի մեր ռազմավարությունների այս հատվածը, որը վերաբերում է բուհերի հետազոտական բաղադրիչն ուժեղացնելուն, կամ հետազոտական, գիտահետազոտական և կրթական բաղադրիչները բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում ինտեգրելու, մեկտեղելու և միասնական դարձնելու ուղղությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT