«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն». 4 գերդաստան, որոնք նկարում են գենով

Գյումրեցի գերդաստանները սերնդեսերունդ միայն արհեստ չէ, որ փոխանցել են: Արվեստի տարբեր ճյուղերում ևս խոր արմատներ ունեցող ընտանիքներ կան պատմական այս քաղաքում:

Հայկական կրթամշակութային «ՌԵԱԼ ԱՐՏ» հիմնադրամը Գյումրու քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ նոր նախագիծ է մեկնարկել՝ «Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն» խորագրով: Նախագիծը ներկայացնում է 4 նկարչական ընտանիքի 8 ստեղծագործողների, որոնք աշխատում են տարբեր ոճերով, տեխնիկաներով։

337245877_903903680869662_965684033240592545_n.jpg (201 KB)336958020_752079879894239_6436312861016620171_n.jpg (172 KB)

Առաջին ցուցադրությունը հեղինակել են Սերգեյ և Հրանտ Միրզոյանները: Գյումրու համայնքային ցուցասրահում բացվեց ընտանիքի նկարների ցուցահանդեսը: Նկարելու շնորհի համար Միրզոյաններն իրենց տատիկին են պարտական:

«Տատիկս ոչ միայն նկարել է, այլև տիկնիկներ է պատրաստել, հետո հայրս է նկարել, նրանից հետո՝ ես: Հարս՝ առաջին մեծ ուսուցիչս: Նման մասշտաբով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն երկուսիս աշխատանքները, դեռ չէինք ունեցել, սա առաջինն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հրանտ Միրզոյանը:

336785057_914744772903958_1354490429155890409_n.jpg (241 KB)334720068_233838875784220_688939354956850415_n.jpg (238 KB)

Գյումրեցի բոլոր նկարիչները, գրեթե առանց բացառության, Հրանտի հոր՝ Սերգեյ Միրզոյանի վրձնի տակով են անցել: Նա, նկարելուց զատ, նաև դասավանդել է:

«Հրանտ Միրզոյանը մեծ գույնի վարպետ է, երաժշտություն կա նրա նկարներում, ես ինքս սաքսոֆոնային երաժշտություն տեսա: Եվ ասեմ՝ մեծ դժվարությամբ ենք կարողացել համոզել Հրանտին, որ գործերը ցուցադրի»,- նշում է նախագծի հեղինակ Արաքս Մարգարյանը:

334539670_1152406958785502_4470863279320312433_n.jpg (185 KB)

Միրզոյանների ևս մեկ սերունդ կշարունակի գերդաստանի անխախտ ավանդույթը. Հրանտի դուստրը ևս նկարում է:

Նոր նախագիծը Գյումրուն նոր շունչ, ներկապնակում վառ երանգ կավելացնի՝ խունացումից փրկելով բոլոր մնացած գույները:

«Մեր նպատակն է հանրությանը ներկայացնել գյումրեցի գեղանկարիչներին, ցույց տալ տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործությունները, բացահայտել մտածողությունն ու ոճային տարբերությունը և միաժամանակ փաստել, որ, ի հեճուկս բոլոր տարբերությունների, գյումրեցի նկարիչների տարբեր սերունդներ անտեսանելի թելերով կապված են՝ կատարելով մեկ գործ՝ զարգացնել քաղաքի մշակույթը՝ պատմելով նրա անկրկնելի հեքիաթը»,- ասում է Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

336800553_595938619255244_9082699683696325308_n.jpg (169 KB)336782062_1046856500033437_660768290336563448_n.jpg (239 KB)337167834_2168210813370125_4113152973627689756_n.jpg (135 KB)

Միրզոյաններից հետո նույն ցուցասրահում գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին կներկայանան ևս 3 գերդաստան՝ Ղուկասյանները, Մանուկյաններն ու Ավետիսյանները:

«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»-ը նախագծի նպատակն է բացահայտել Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրու մշակութային բեղունության գաղտնիքը, ներկայացնել սերնդափոխությունը կերպարվեստի ոլորտում, ցույց տալ տեղի ունեցող զարգացումները, հանրայնացնել Գյումրու կերպարվեստը, այն դարձնել գրավիչ ու ճանաչելի:

334499857_1878314912539025_3965539808677979652_n.jpg (165 KB)334522603_771216000967532_8575235339214670008_n.jpg (172 KB)334722373_956714542000673_7881823769704862156_n.jpg (305 KB)334758823_1411689156253114_6171604069900589522_n.jpg (184 KB)

Այս նախագծի վերջնարդյունքը կլինի պարբերագրքի տպագրությունը, որտեղ տեղ կգտնեն բոլոր այս ցուցահանդեսներին մասնակցած արվեստագետների գործերը, և սա կլինի յուրօրինակ հաշվետվություն 2023-ի նկարչական ցուցահանդեսի: Նաև արժեքավոր նվեր կդառնա քաղաքի այցելուների համար:

Միրզոյանների աշխատանքները կցուցադրվեն մեկ ամիս շարունակ, դրանից հետո էլ պարբերականությունը չի փոխվի: Համայնքային ցուցասրահը մինչև հունիս գյումրեցի տաղանդավոր գերդաստանների տրամադրության տակ կլինի:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37283 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին