Ուղիղ կես դար է անցել. 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր

28/03/2023 schedule20:10

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի նկարիչների միության շենքում ներկա է եղել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսի բացմանը:

Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Միջոցառմանը մասնակցել են նաև «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն, Էդուարդ Մարկարովը, Նորիկ Պետրոսյանը, Սամվել Պետրոսյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հայկական մի շարք ակումբներից, ինչպես նաև հայկական ֆուտբոլի բազմաթիվ երկրպագուներ:

ART_4816 (1).JPG (429 KB)

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ «Արարատ-73»-ն իր փառահեղ հաղթանակներով ապացուցել է՝ քրտնաջան աշխատանքի պարագայում մենք կարող ենք հաջողությունների հասնել նաև թիմային պայքարում:

«Սա իսկապես մեր սպորտի պանծալի ու փառավո րէջերից էր: Ցավոք, «Արարատը» այսօր այդ նույն դրոշակակիրը չէ հայկական ֆուտբոլում, բայց մեծ հույսեր ունեմ, որ այդ անունը կրկին կհնչի ամենաբարձր հարթակներում՝ որպես ամենամեծ հաղթանակների նվաճող:

Սա նաև ապացույցն է այն բանի, որ թյուր է այն կարծիքը, թե մենք թիմային հաղթանակ չենք կարող տանել և թույլ ենք թիմային մարզաձևերում: Որտեղ կա աշխատանք, այնտեղ կլինի նաև հաջողություն: Վստահ եմ, որ հայկական սպորտում մենք շուտով թիմային մեծ հաղթանակներ ենք ունենալու»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Ֆոտոլրագրող Մելիք Բաղդասարյանն ասում է՝ սա երբեմնի «Արարատին» հիշելու լավ առիթ է: «50-ամյակն ինձ հուշեց, որ պետք է նման օրինակ ցուցահանդես լինի: Այս լուսանկարներն անգիր եմ հիշում, ուղղակի արխիվում էին: Երևի ամենահիշարժանը Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղի լուսանկարներն են»,-ասել է նա:

Եղբայրներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանները, ի թիվս այլ իրադարձությունների, վավերագրել են նաև «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի լավագույն կադրերը, որոնց հիման վրա էլ պատրաստվել է ցուցահանդեսը: Այն կգործի մարտի 28-ից ապրիլի 1-ը։

«Արարատ-73»-ի լեգենդար կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն նշում է՝ այս լուսանկարներն իրեն միշտ են ուղեկցել և հաճելի հիշողություններ արթնացրել. «Ուղիղ կես դար է անցել․ 50 տարիառաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։

ART_4941.JPG (690 KB)

Ուրախ եմ ու երջանիկ, որ խաղացել եմ հայկական«Արարատում», շնորհակալ եմ ժողովրդիս, որ 50 տարի է անցել, բայց մեզ հիշում են։ Մեծ ցավ կա ներսումս, որ մեր հոյակապ ընկերներից 6-ն արդեն ֆիզիկապես մեր կողքին չեն»։

Բոնդարենկոն ընդգծել է՝ խաղադաշտում իրենք ներդրել են ողջ ուժերը՝ հանուն թիմի: «Եթե Հայաստանի հավաքականի կազմում դուրս ես եկել խաղադաշտ, եթե մարզաշապիկիդ գրված  է«Հայաստան», ապա կյանքդ դի՛ր, թող պատգարակով քեզ տանեն, մենք այդպես էինք անում, դրա համար էլ հասանք այդ ամենին։ Մեր ժողովուրդն այն ժամանակ ասում էր միայն թե «Նևթչիին» ու «Թիֆլիսին» չպարտվեք, հաղթում էինք ու 3 տարի հանգիստ ապրում, բայց հաղթում էինք 4-0, 6-1»,- հիշում է լեգենդար ֆուտբոլիստը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ամբողջ տարվա ընթացքում նախատեսում է չեմպիոնական մրցաշրջանը խորհրդանշող միջոցառումներ անցկացնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ևս մեկ միջոցառում կանցկացվի արդեն ՀՀկառավարության կողմից՝ 2023 թվականի աշնանը:

ART_4988.JPG (547 KB)

Ֆոտոցուցահանդեսի բացման ընթացքում կայացել է նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից հրատարակված Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը․ երկրպագուի օրագիր» գրքի շնորհանդեսը: Սա 1974 թվականին լույս տեսած այս գրքի ռուսերենից հայերեն թարգմանությունն է, որում հեղինակը երկրպագուի աչքերով վերապրում և իր օրագրին է հանձնում 1973 թվականի «ոսկե» մրցաշրջանի բոլոր խաղերից իր ստացած տպավորությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21437 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին