Պատռված ծրար ու լարվածություն Անիում. ընտրության բարձր ցուցանիշ է արձանագրվել (տեսանյութ)

Անի համայնքում ընթացող ՏԻՄ ընտրություններում միջադեպեր են գրանցվել Մարալիկի մշակույթի տանը տեղակայված թիվ 33/03 ընտրատեղամասում: Քաղաքացին իր ընտրությունը կատարել, քվեատուփին հասնելուց հետո նկատել էր, որ ծրարում երկու քվեաթերթիկ է դրել: Դրոշմակնիքի փակցնելուց հետո սկսել է գոռգոռալ ու պահանջել, որ հանձնաժողովականները դրոշմակնիքը պոկեն, նոր ծրար ու քվեաթերթիկ տրամադրեն:

մմմմ.jpg (763 KB)մմմմմմմմմմմմմմ.jpg (369 KB)

«Այ քեզի բան, ըսոր վրից պոկեք, թազի վրա կպցնեմ: Ինչխոր ես մեղավոր եմ, թղթերը էման դնեիք, որ կրանայինք անջատեինք: Ան նկարեք, ան նկարեք, որդ գուզեք, ես բդի ընտրեմ»,-հանձնաժողովի անդամների հետ ընդհանուր հայտարարի չգալով, այնուամենայնիվ իր պահանջը պնդում էր քաղաքացին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թիվ 33 ԸԸՀ նախագահի տեղակալ Արթուր Նաջարյանն ասաց, որ դեպքից տեղյակ են: Քաղաքացին  բարկացել, ծրարը պատռել է, սակայն նրան հետո ընտրելու նոր հնարավորություն է տրվել:

մմմ.jpg (349 KB)

33/03 ՏԸՀ նախագահ Ամալյա Խաչատրյանն ասաց, պապիկն առողջական խնդիր ուներ, ուզում էր, որ իրեն օգնեին: «Տեսողական խնդիր էլ ուներ, բայց իրեն լավ չէր զգում, էն վիճակում չէր, որ մենակ ընտրություն կատարեր: Տեսա, որ շատ բորբոքվեց, ասի գնա նստի հանգստացի, եթե ունես ընտրություն, մտի խուցը, կատարի գնա: Էդպես էլ արեց: Իսկ որ անձնագիրն ուրիշի մոտ էր, դե երևի իրա հարևանն էր էդ տղան, թե չէ ուրիշ բան չի եղել»,-ասաց նախագահը:

Ընտարտեղամասում այլ բողոք էլ է եղել՝ կապված փոքր տարածքի, լրագրողների ու դիտորդների մեծ թվի հետ, ինչը ժամանակ առ ժամանակ խառը իրավիճակների պատճառ է դարձել:

«Լրագրողները շատ են, դիտորդները շատ են, ժողովուրդն էլ իրազեկված չէ, օգնում ենք, որ ճիշտ ընտրություն կատարեն»,-ասաց Խաչատրյանը:

մմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմ.jpg (413 KB)

Ընդհանուր առմամբ, ժամը 17:00-ի դրությամբ Անիում ընտրությանը մասնակցել է 8473 քաղաքացի, այսինքն առկա է 53.23 տոկոս մասնակցություն: Ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող միջադեպեր, ըստ Նաջարյանի, հանձնաժողովին հայտնի չեն՝ բացառությամբ մի քանի թյուրիմացությունների:

Նախորդ ընտրությունների համեմատությամբ, այսօրվա ընտրական գործընթացը Նաջարյանն ակտիվ է համարում: Այս պահին կան համայքներ, որտեղ մասնակցության 70 տոկսից ավել ցուցանիշ է արձանագրվել:

gg.jpg (94 KB)

«Ամենաակտիվը 33/07 տեղամասն է, Լանջիկ բնակավայրում, որտեղ 17:00-ի տվյալով 61 տոկոս մասնակցություն ենք ունեցել: Սառնաղբյուրը ևս բավական ակտիվ է, երկու տարբեր տեղամասերում են: Որոշակի կուտակումներ են եղել, բայց պարզապես ընտրությունից դուրս են եկել մարդիկ, զուտ կանգնել, միմյանց հետ խոսել են»,-ասաց Արթուր Նաջարյանը:

Անիում այս պահին լարվածությո՞ւն է առկա, թե ակտիվություն: Նաջարյանն ասաց, որ մարդկանց մեծ ակտիվություն կա, ինչն էլ բերում է որոշակի լարվածության, սակայն մինչ այս պահը հանձնաժողովին որևէ ինտրիգային ու խնդրահարույց տեղեկատվություն չի փոխանցվել:

Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս: Այստեղ 4 քաղաքական ուժ է պայքարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1498 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները