Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից իրականացված քննչական և օպերատիվ համակարգված և պլանավորված գործողությունների, արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առուվաճառքով, իրացմամբ զբաղվող հանցավոր մեծ խումբ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Վ․ Հ․-ն 2023թ․ փետրվար֊մարտ ամիսներին, հանցավոր համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող օֆիսային տարածքում ապօրինի ձեռք են բերել, պահել և իրացրել «Աեթամֆետամին», «Մեթաղոն», «Ելեզդե», «Անտրոցեն», «Կրիստալ», «Հերոյին», «Աեֆեդրոն», և նմանատիպ այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Քրեական վարույթով պարզվել է, որ հանցավոր խմբի առանձին անդամներ պարբերաբար տարբեր չափի գումարներով Վ․ Հ․-ից ձեռք են բերել թմրամիջոցներ՝ ձեռնամուխ լինելով դրանք քննությամբ դեռևս չպարզված անձանց իրացնելուն, իսկ խմբի անդամներից ոմանք մեքենայով ապահովել է խմբի անդամների տեղաշարժը՝ այդ կերպ օժանդակելով հանցավոր գործողություններին:
Իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են խմբի 9 անդամներ, այդ թվում՝ Վ․ Հ․-ն։ Նրանցից ոմանց անձնական խուզարկությամբ, ինչպես նաև բնակարաններում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են «կրիստալ», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։
Վ․ Հ․-ի կողմից փաստացի շահագործվող Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող նշված օֆիսային տարածքում կատարված համաժամանակյա խուզարկությամբ հայտնաբերվել է 500 հատ «էքստզի», 6 հատ «հաշիշի» յուղի սրվակներ, 40 փաթեթ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 739 գրամ քաշով, 3 փաթեթ բյուրեղանման զանգված՝ 588 գրամ քաշով և այլն, որոնց մեծամասնությունը՝ զիպ փաթեթների մեջ:
Խոհանոցում առկա գազօջախի միջից հայտնաբերվել է նաև 187.700 եվրո գումար և 46.500 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ բազմաթիվ նոթատետրեր, մատյաններ, տարբեր չափերի թղթի կտորներ, որոնց վրա առկա են եղել ակնհայտ թմրանյութերի առուվաճառքի վերաբերյալ հիմնավոր ձեռագիր գրառումներ, որոնք վկայում են Վ․Հ․-ի կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի տարբեր տեսակի առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցների առուվաճառքով զբաղվելու, դրա արդյունքում ապօրինի հարստանալու մասին:
Վարույթի ընթացքում խուզարկության ենթակա բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են Սեբաստիա փողոցի՝ նշված օֆիսային տարածքի բակում, որոնք փաստացի շահագործվում են Վ․Հ․-ի կողմից:
Խուզարկությամբ նշված տարածքում հայտնաբերվել է նաև «Detective Speo» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուտներով, որոնք կտորով փաթաթված վիճակում թաքցված է եղել կոնյակի տուփի մեջ:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են:
2023թ-ի մարտի 23-ին Վ․ Հ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, խմբի անդամներից 4-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 1-ին՝ 46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 3-ին՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 8-ի վերաբերյալ միջնորդությունները, 1-ի մասով՝ մերժել, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հանցավոր խմբում ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ մարտի 24-ին, ոստիկաններն ու քննիչները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել էին խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։
Բերման էին ենթարկվել անձինք, որոնց մեջ է հանրությանը հայտնի «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանաջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Վարդան Հակոբյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT