Մեր քաղաքացիները ևս պահանջում են օր առաջ բացել Բարսեղ Թումանյանի՝ օպերա տանող ճանապարհը

25/03/2023 schedule12:00

Այս էլ որերորդ հրապարակումն է, որ անդրադառնում ենք աշխարհահռչակ երգիչ, անվանի արվեստագետ Բարսեղ Թումանյանի՝ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնելու մասնագիտական, հասարակական բացառիկ պահանջարկին ու հնչեղությանը։

Այդ մասին են վկայում միջազգային ամենահեղինակավոր մեծությունների, անվանի երաժիշտների ու երգիչների, արվեստագետների ու մտավորականների տեսակետները, գնահատականներն ու պահանջները։

Բոլորի ցանկությունը մեկն է՝ օր առաջ Բարսեղ Թումանյանին տեսնել որպես Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Մեծ հույսով և վստահությամբ բոլորը սպասում և պահանջում են բացել Բարսեղ Թումանյանի՝ օպերային թատրոն տանող ճանապարհը։

Իսկ թե ինչ անկեղծ, սրտացավ ու դիպուկ գրառումներով հանդես եկան արվեստասեր հասարակության բազմահազար ներկայացուցիչներ ու քաղաքացիներ, կարծում եմ, սա արվեստագետի ժողովրդականությունը հաստատող ամենամեծ գնահատականն է։ Իսկապես մշակութային ազգ ենք, քանի որ պահանջում ենք ըստ արժանվույն գնահատել մեր օպերային արքա Բարսեղ Թումանյանին։

Ջեմմա Կարագոզյան
Ցանկացած ազգ կերազեր ունենալ Բարսեղ Թումանյան, ժամանակն է խելքի գալու։

Զոյա Թադևոսյան
Օպերային արվեստի անգերազանցելի վարպետ և աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանը պետք է և կարող է նոր շունչ տալ օպերային արվեստի զարգացմանը՝ իր շուրջը հավաքելով աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող մեր հայրենակիցներին։

Արմինե Թելոյան
Պրոֆեսիոնալի հետ աշխատելուց խուսափում են միայն դիլետանտները, անընդունելի է ունենալ Բարսեղ Թումանյան, և միևնույն ժամանակ ունենալ օպերային թատրոն առանց նրա։

Մհեր Ստեփանյան
Կարոտով սպասում ենք Բարսեղ Թումանյանին մեր օպերային թատրոնում։

Թամարա Կարապետյան
Թուրքից ավելի ահավոր ենք դառնում, երբ փորձում ենք ճանապարհներ փակել, նամանավանդ այսպիսի Աստծո կողմից օրհնված ճանապարհը։ Հիացած ենք Ձեր տաղանդով, սիրում ու անհամբեր սպասում ենք Ձեր վերադարձին։

Անի Փաշայան
Ե՞րբ ենք այս փառահեղ արտիստին ու երգչին տեսնելու մեր օպերայում։

Հաղթանակ Շահումյան
Մեր արժեքները մեր երկրում պիտի լինեն ու գնահատվեն։

Նելլի Սահակյան
Ե՞րբ պետք է սովորենք մեր մեծություններին գնահատել կենդանության օրոք։

Անահիտ Հակոբյան
Թող բացվեն բոլոր ճանապարհները և վերանա անճաշակությունը։

Հռիփսիմե Սաֆարյան
Աշխարհը գնահատում է, հիանում, խոնարհվում, մենք՝ վանում։

Գայանե Գևորգյան
Սա էլ դարձավ Լաչինի ճանապա՞րհը։

Անժելա Գլեջյան
Ամեն ինչով նա արքայական է։ Անհապաղ պետք է ճանապարհը բացել մեծ երգչի առջև։

Ռուզան Բլեյան
Նրա ճաշակը, փորձը ու ճանաչումը օդ ու ջրի նման անհրաժեշտ են մեր օպերային։

Սյուզաննա Թովմասյան
Բարձր արվեստի տարածումն ու խրախուսումը կկոտրի տիրող անճաշակությունը։

Անահիտ Հովհաննիսյան
Երջանիկ կլինեմ Բարսեղ Թումանյանին վայելելու մեր օպերայի բեմում։ Այդպիսի հսկաներին պետք է փայփայել, նրանք են ազգ ու մշակույթ կերտողները։

Սոնա Ֆահրադյան
Եթե համարենք, որ օպերան մուսաների տաճար է, ապա Բարսեղ Թումանյանը իր նվաճումներով և ոգեղենությամբ լիիրավ արժանի է ղեկավարելու մեր օպերային արվեստը։

Գայանե Վարդանյան
Բարսեղ Թումանյանը հայրենիքն իր մեջ կրող ու նրա վերածննդի գաղափարով ապրող ազնիվ հայ է։ Դրա վկայությունը բազմաթիվ հարցազրույցներն են, որոնցում տեսնում ես հզոր անհատի խոհափիլիսոփայական վերլուծությունները։ Ամեն անգամ ափսոսանք ես ապրում, որ նա իր ստեղծագործական և մարդկային ողջ պոտենցիալով չի կարողանում ծառայել սեփական ժողովրդին, որովհետև ինչ-որ մարդուկներ են որոշումներ կայացնում և արդյունքում․․․։

Օֆելյա Ինջիկյան
Շնորհակալ ենք և համոզված ենք, որ կլուսավորվի մեր օպերան հրաշք Բարսեղ Թումանյանով։

Անահիտ Մարինոսյան
Մեր օպերային արվեստը չունի առաջվա համբավը, անհրաժեշտ է Բարսեղ Թումանյանի նման հրաշալի երգիչ և ղեկավար, որ բարձրացնի օպերային արվեստը։

Մետաքսե Պետրոսյան
Բարսեղ Թումանյանն իր անցած ճանապարհով այնպիսի կենսափորձ է կուտակել, որի ներկայությունը որևէ երկրի, որևէ նման հաստատության միայն պատիվ կբերի։ Միակ արժանավոր և անհրաժեշտ անձն է, որի նշանակումը նոր հեռանկարներ կբացի օպերային արվեստի զարգացման և լայնամասշտաբ պրոյեկտների իրականացման համար։

Խորին երախտագիտություն բարձր արվեստը ընկալող ու գնահատող ձեզանից յուրաքանչյուրին։ Փառք ու պատիվ ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Եվ ինչպես ասել եմ, նվաճենք ու տիրապետենք աշխարհը մտքով, մշակույթով, հնչյունով ու գիտելիքով․․․ Եվ երբեք չենք պարտվի։

Վահան Վարդապետյան

բժիշկ, հասարակական գործիչ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2938 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները