Հայաստանում կա՞ երկրաշարժի վտանգ և ո՞ր քաղաքներն են ամենավտանգավոր գոտում. սեյսմոլոգը մանրամասնում է

24/03/2023 schedule14:14

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում: Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում և Հայաստանում. Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում՝ 3 բալ և Կոտայքի մարզում՝ 2 բալ ուժգնությամբ:

Մի քանի ժամ անց 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Ադրբեջանում: Ուժգին երկրաշարժերից հետո դեռ ուշքի չեն գալիս Թուրքիայում և Սիրիայում:

«Հայկական ժամանակ»-ը հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերը և պարբերաբար շարունակվող ցնցումները, զրուցել է ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանի հետ, պարզելու համար թե արդյո՞ք Հայաստանում չկան երկրաշարժի վտանգներ, և մայրաքաղաք Երևանը որքանո՞վ է պատրաստ ուժգին երկրաշարժի:

Խոսելով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին՝ սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ այդ երկրաշարժերը հարում են արևալաանատոլիական ակտիվ երկրաշարժածին բեկվածքին, որը շրջանցում է ՀՀ տարածքը: Այդ առումով Հայաստանի Հանրապետությանը անմիջական վտանգ չի սպառնում:

Հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը՝ ո՞րն է ամենավտանգավոր գոտին, վերջինս պատասխանում է՝ այդ քարտեզում ներառված Է երեք գոտի, որից համեմատաբար ամենավտանգավորը երրորդ գոտին է:

«Այն անցնում է Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի երկայնքով՝ ընդգրկելով մասնավորապես Վանաձոր, Սպիտակ քաղաքները և մոտենալով ժելտարեչենսկ-Սարիղամիշ ակտիվ խզվածքին՝ հյուսիս-արևմտյան հատվածում: Վտանգավոր են նաև մի շարք այլ բնակավայրեր, որոնք հարում են այդ խզվածքին: Պակաս վտանգավոր է Երևան քաղաքը, որովհետև այն գտնվում է երկրորդ գոտում: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր կառուցապատողները պարտավոր են կառուցել 9 բալ սեյսմակայուն շենք-շինություններ, նույնը՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում: Պահանջները մաքսիմալ խիստ են»,- շեշտում է մասնագետը:

Պետրոսյանը նկատում է, որ, ցավոք, այսօր շատ խոցելի են խորհրդային ժամանակահատվածում կառուցված շենքերը:

«Դրանք կառուցվել են տարբեր տարիների, տարբեր պրոյեկտներով ու տարբեր տեղանքներում: Աջափնյակում կան 60-ական թվականներին կառուցված «խռուշյովկաները», որոնք վթարային չեն: Կան շենքեր, որոնք վթարային են, ընդհուպ՝ մինչև չորրորդ աստիճանի: Ամեն շենք առանձին պետք է անձնագրավորվի, և տասը տարին մեկ բոլոր շենքերն ուսումնասիրվեն, և այդ անձնագրերում լրացվեն տեխնիկական պարամետրերը, այդ թվում՝ սեյսմակայունությունը՝ համեմատած նախնական տվյալների հետ, որոնք եղել են շենքը կառուցելու ժամանակ»,- նշում է նա: 

Սեյսմոլոգը օրինակներ է բերում. «Նույնիսկ շենք կա՝ երեք մուտքանի, որ առաջին և երկրորդ մուտքերը երրորդ կարգի վթարային են, իսկ երրորդ մուտքը՝ չորրորդ: Վեցմուտքանի շենքեր կան, որ երրորդ-չորրորդ մուտքերը 4-րդ կարգի վթարային են, մյուսները՝ ոչ, որովհետև շենքը անհավասար է նստում: Շենքի ֆունդամենտում եղած գրունտը մի դեպքում բազալտից ամուր գրունտ է, մյուս դեպքում սպիտակ կավահողեր են, որոնք հեշտությամբ լվացվում են, և դրա համար շենքերն անհավասար են նստում: Բայց բոլոր շենքերի դեպքում նույնն ասելը ոչ մասնագիտական մոտեցում է: Դրա համար պետք է յուրաքանչյուր շենք առանձին ուսումնասիրվի, անհատական մոտեցում լինի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
77508 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին