Երևան
12 °C
Գեղարքունիքի մարզի զինվորական կացարանում հունվարի 19–ին բռնկված հրդեհի գործը դեռևս ընթացքի մեջ է։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշեց՝ այս պահին քրգործի վերաբերյալ որևէ նորություն չկա։ Վերջին երկու նորությունները կապված էին կացարանի հրդեհից զոհված զինծառայողների դիակների թմրաբանական փորձաքննության, ինչպես նաև հրդեհից փրկված կապիտանի կալանավորման հետ։
Դեռևս մարտի 11–ին պարզ դարձավ, որ զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ զինծառայողների մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, իսկ մահը վրա է հասել «ածխածնի մոնօքսիդով» թունավորվելու (շմոլ գազ) և այրվածքային շոկի հետևանքով։ Իսկ մարտի 17–ին պարզ դարձավ, որ 15 զինծառայողի մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը «Մուրացան» զիվորական հոսպիտալից ձերբակալվել է ու տարվել դատարան։ Սպան դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով։
Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն էլ մեզ հետ զրույցում ներկայացրեց՝ գործի վարույթը տեղափոխվել է հատկապես կարևորագույն գործերի քննության վարչություն․
«Դեռևս ստացել ենք 8 զոհված զինծառայողների դիերի փորձագիտական դատաբժշկական եզրակացությունները, սպասում ենք մնացած 7 եզրակացություններին, որից հետո վերջնական կձևավորենք մեր դիրքորոշումը և կորոշենք՝ հանդե՞ս գալ միջնորդությամբ այդ փորձաքննություններից հետո կրկնակի փորձաքննություն նշանակելու համար, թե՝ ոչ»։
Նրա խոսքով՝ վարույթ իրականացնող մարմնին նաև ևս մեկ միջնորդություն են ներկայացրել․ «Մի քանի փորձաքննություն ու դատավարական և քննչական այլ գործողություններ իրականացնելու միջնորդություն ենք ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, նաև որոշ անձանց որպես վկա հարցաքննելու մասին։ Եզրակացությունները ավելի մեծ հարցեր են առաջացրել․ նախ եթե շմոլ գազից է մահը վրա ասել, ինչպես է այդ շմոլ գազը տարածվել տարածքում, թունավորվել են շմոլ գազից ողջ մնացած զինծառայողները»,– ասում է Նորիկյանը։
Բացի այդ, ըստ նրա, դեռևս ստացված չէ հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշման եզրակացությունը։ Նշում է՝ դիմել են նաև ՀՀ ՆԳՆ, ՊՆ և որոշ այլ կառույցների՝ փաստական տվյալներ ստանալու ակնկալիքով, սակայն դրա մասին մանրամասներ փաստաբանն այս պահին զերծ մնաց բացահայտելուց։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT