Երևանի քաղաքապետարանում չեն բացառվում նոր ձերբակալությունները. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի մակարդակը անհամեմատ նվազել է, եթե համեմատում ենք 2018 թվականից առաջ առկա իրավիճակը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք էլ կոռուպցիան քաղաքապետարանի ներսում էր, քանի որ առկա էր բարձիթողի վիճակ։

Հիմա էլ, երբ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաններ են ձեռբակալվում  կամ հարցաքննվում հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, այս ամենին քաղաքական գնահատական չպետք է տալ, կարծում է Խաժակյանը․ «Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ իրավապահ մարմինները գործում են իրենց առանձին նպատակահարմարություններից ու գործառույթներից ելնելով, այստեղ դժվար է քաղաքական գնահատական տալը։ Յուրաքանչյուր մեղադրանք պետք է հիմնավորել, որից հետո կարելի է որոշ եզրակացություններ անել։ Սակայն, ակնհայտ է, որ որևէ բարձրաստիճան և ոչ բարձրաստիճան պաշտոնյա ապահովագրված չէ։ Մարդկանց համար տեսանելի է անգամ, որ այս հարցում քաղաքական հայացքների խնդիր չկա։ Եթե ժամանակին ընդդիմադիրներն ասում էին՝ իրենց հետապնդում են քաղաքական հայացքների համար, հիմա պարզվեց, որ երբ մեղադրանք է առաջադրվում իշխանական պաշտոնյանի, դա կոռուպցիա է»,– «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե քաղաքապետարանի նախկին և ներկա պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով, Խաժակյանը նկատում է․ «Ընդհանրապես ինքնակամ շինությունների ոլորտը ծանր ոլորտ է եղել վերջին ժամանակների ընթացքում։ Անցած տարի դիմումների քանակը այս մասով շուրջ 10 հազար է եղել։ Այդ ոլորտում բարդությունները շատ են, ես կրկին պետք է ասեմ, որ իրավապահ մարմինները պետք է կարողանան ապացուցել վարույթները և պարզաբանել՝ ինչ գործով են անցնում պաշտոնյանները։ Պետք է սպասենք»։

Նկատենք՝  հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի պարզաբանում, որ քրեական գործով են անցնում Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանը, աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

Առաջիկայում կլինեն այլ պաշտոնյաններ Երևանի քաղաքապետարանից, թե ոչ, Խաժակյանը չի բացառում։ Նշում է՝ քաղաքապետարանի տարբեր օղակներում կոռուպցիան առկա է, պարզապես դրանք պետք է հիմնավորել և նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1483 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ