Երևան
25 °C
«Եթե շարունակենք ձեռքերս ծալած նստել, չփորձենք հակազդել այդ հնարավոր ռազմական էսկալացիային առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով միանշանակ, ոչ թե հնարավոր է, այլ էսկալացիա լինելու է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը և հավելում, որ ամեն անգամ լսում ենք Ալիևի հերթական հայտարարությունը և հասարակության մեջ ոչ առողջ ռեակցիա է լինում, այն դեպքում, երբ մենք վաղուց պետք է դրան պատրաստ լինեինք:
Վերջինիս խոսքով, աշխատանք միանշանակ տարվում է տարբեր ուղղություններով, սակայն դա բավարար չէ:
«Կան ուղղություններ որոնցով աշխատանքը ես չեմ տեսնում: Օրինակ, Ալիևը մեզ անընդհատ շանտաժի է ենթարկում և ես չեմ տեսնում պատասխան Հայաստանի կողմից, այն դեպքում, երբ որ Հայաստանն էլ ունի մեխանիզմներ դրա համար:
Առաջին հերթին մենք կարող ենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը ճանաչվի տեռորիստական պետություն, դրա համար բոլոր հիմքերը և նախադրյալները կան. և՛ Ալիևն է անձամբ այդ հիմքերն ու նախադրյալները ստեղծում, և՛ Հաագայի դատարանի վերջին վճիռն է այդ հնարավորությունը մեզ տալիս: Երկրորդը՝ մենք կարող ենք շանտաժ անել Ալիևին «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքով: Կարող ենք սկսել կիրառել այդ սկզբունքը բանակցություններում, այսինքն՝ վերադառնալ ու զրոյից սկսել բանակցային պրոցեսը: Մենք ունենք հնարավորություններ, բայց չենք կիրառում»,- ասում է Ստեփանյանը:
Քաղաքագետը նաև նկատում է, որ Ալիևը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին իսկ մենք չենք խոսում Բաքվի հարյուր հազարավոր հայերի մասին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները. «Մենք չենք խոսում մեր հայրենակիցների մասին, որոնք Շուշիից են գնացել, Հադրութից են գնացել, Շահումյանից են գնացել: Ալիևի ցանկացած քայլին մենք կարող ենք պատասխան քայլ տալ. ես այդ քայլերը չեմ տեսնում: Ալիևի նման քաղաքական գործչի հետ կարելի է խոսել միայն ու միայն իր լեզվով: Ես չեմ ասում պատերազմ հայտարարենք, բայց մենք քաղաքակա՛ն, դիվանագիտակա՛ն միջոցներ ունենք և կածում եմ, պարտավոր ենք ամբողջ «արսենալը» կիրառել»:
Քաղաքագետի խոսքով՝ այն դեպքում երբ, այո՛, ՀԱՊԿ-ը լքում է Հայաստանը, չեմ կարողանում հասկանալ, թե Մոսկվան ի՞նչ կարող էր առաջարկել, ի՞նչ խոստում կարող էր տալ ՀՀ ԱԳ նախարարին վերջին այցի ժամանակ:
«Չեն կարող որևէ բան խոստանալ, որովհետև նրանց շահերը համընկնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ և սա խնդիր է: Չեմ կարողանում հասկանալ, ո՞րն է այդ այցի պարունակությունը, ի՞նչ կարող ենք մենք ստանալ:
Հանդիպումը ոչինչ չի տալու եթե մենք հայ-ռուսական հարաբերություններում չենք մտցնում նոր ակցենտներ. պետք է հարց բարձրացնել՝ ինչո՞ւ Ռուսաստանը չի կատարում իր պարտականությունները Հայաստանի նկատմամբ: Արցախը դեռ դնենք մի կողմ, թեև Արցախի մասով էլ ունի պարտականություններ: Ասեք ինչո՞ւ չեք կատարում, մենք փորձենք որևէ այլ ելք գտնել: Եվ եթե չեք կատարում այդ դեպքում հարց է առաջանում, թե 102-րդ ռազմաբազան ի՞նչ է անում Հայաստանում: Ես չեմ ասում, որ ռազմաբազան այստեղից պետք է վռնդել, ոչ, բայց այս հարցերը պետք է բարձրացնել»,- նշում է Դավիթ Ստեփանյանը:
Վերջինս նկատում է, որ մենք պետք է փորձենք հակազդել այդ հնարավոր ռազմական էսկալացիային առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով, այնուհետև՝ ռազմական պատրաստության տեսանկյունից:
Ստեփանյանի խոսքով՝ ռազմական էսկալացիան ճնշելու մի քանի մեխանիզմներ կան:
««Առաջինը դա ուղիղ ճնշումն է՝ քաղաքական շանտաժը: Երկրորդը՝ Ռուսաստանի հետ բանակցություններն են. Ռուսաստանին պետք է հստակ ասվի՝ կա՛մ դուք ապահովում եք այս երկրի անվտանգությունը, որոնք պայմանագրով հստակ ֆիքսված են, կա՛մ դուք այստեղից դուրս եք գալիս ձեր ռազմական ներուժով: Երրորդ ուղղությունն այն է, որ պետք է անպայման տարվի շատ լուրջ աշխատանք արևմուտքի, Հնդկաստանի և Իրանի հետ:
Իրանը հստակ պետք է հասկանա, որ մենք այսօր Իրանի հետ իրավիճակային, բայց դաշնակիցներ ենք: Մենք շատ լուրջ դաշնակիցներ ենք Հնդկաստանի հետ, որովհետև մեջտեղում կա Պակիստան: Պակիստանը շատ կարևոր գործոն է, որը որ կանգնած է Ադրբեջանի և Թուրքիայի ետևում: Հաշվի առնելով, որ Հնդկաստանը Պակիստանի թիվ մեկ թշնամին է, մենք ունենք շատ լուրջ ընդհանուր շահեր և այդ ուղղությամբ պետք է «խաղանք»,- ասում է քաղաքագետն ու հավելում, որ էսկալացիա թույլ չտալու ամենակարևոր կոմպոնենտը դա բանակի վերազինումն է. «Բանակում պետք է ռեֆորմներ լինեն, այն պետք է անցնի պայմանագրային հիմունքների: Սովետական մոդելի բանակը չի կարող ապահովել մեր անվտանգությունը: Ես հարցի լուծումն այսպես եմ տեսնում, բանակը պետք է դառնա հարյուր տոկոսանոց պայմանագրային, բանակում պետք է աշխատեն միայն մասնագետներ, ուսուցման պրոցեսը պետք է կատարվի ՀՀ տարածքում և արևմուտքում, և այդ պայմանագրային բանակի հենքի վրա պետք է հայտարարվի ծառայությունը: Պետք է լինի, ոչ թե երկու տարի, այլ ասենք օրինակ, երեք ամիս, բայց այդ երեք ամսվա ընթացքում նորակոչիկը լիարժեք պետք է տիրապետի ռազմական արվեստին: Բոլորը պետք է լինեն զինապարտ և պետք է տիրապետեն զինվորական գործին: Իսկ մենք այսօր ունենք բանակ, որտեղ ոչ ոք, ոչ մի բանի չի տիրապետում, չնայած երկու տարի այնտեղ է լինում: Մեր մոտ մարդիկ բանակում ժամանակ են «մեռցնում»՝ անձնական փորձից եմ ասում»:
Խոսելով «5-րդ շարասյան» և պատերազմում պարտվելու նրանց մեծ ներգործության մասին՝ քաղաքագետը նշեց, որ «5-րդ շարասյունը» այսօր էլ՝ հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում նույն կերպ է խանգարելու, ինչպես դա արեց 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Նույն կերպ է խանգարելու, ինչպես 1991 թվականից սկսած, երբ որ ստացել ենք անկախություն: Այդ օրվանից «5-րդ շարասյունն» ամեն ինչ անում էր, որպեսզի մենք մտնենք Ռուսաստանի իշխանության տակ, որպեսզի մենք չունենանք ռեալ սուվերենություն, որպեսզի բանակում, ազգային անվտանգության համակարգում, և ցանկացած համակարգում, որն ապահովում է ազգային անվտանգությունը լինեն այդ շարասյան ներկայացուցիչներ և սաբոտաժի ենթարկեն ցանկացած ռեֆորմ»,- ասաց Ստեփանյանը և հավելեց, որ ոչ մի բան չի փոխվել, այդ մարդիկ իրենց տեղերում նստած են՝ այսօր էլ այդ շարասյունը գործում է. «Մի հատ լսե՛ք «Հայաստան», կամ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների հայտարարությունները: Մի հատ Մովսես Հակոբյանին լսե՛ք, այդ մարդը Արցախի պաշտպանության բանակն է ղեկավարել, ուղղակի լսե՛ք և ամեն ինչ պարզ կդառնա. պարզ տեքստով մարդիկ ամեն ինչ ասում են»:
Քաղաքագետի խոսքով՝ արդեն դիմակները պատռվել է, և երբ ասում են «5-րդ շարասյուն», պետք չի նստել, մտածել թե ովքե՞ր են. իրենք իրենց մասին ամեն ինչ ասում են:
««5-րդ շարասյունն» էլ ո՞նց է լինում: Սեյրան Օհանյանին լսե՛ք: Ես երկար տարիներ մտածում էի, որ այդ մարդը հերոս է: Հիմա լսում եմ ու զարմանում: Ասում է «եվրոպական դիտորդները ստեղ ի՞նչ կարան անեն՝ թուղթ ու գրիչով մեզ պետք է պաշտպանեն», չէ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպանի: Ի՞նչ է նշանակում եվրոպական դիտորդները մեզ պետք չեն, այսինքն դու Ալիևին հնարավորություն ես ուզում տալ, որ շարունակի մեր զինվորականներին սպանել, հա՞: Մենք Ջերմուկում 230 զոհ ենք ունեցել մեկ օրվա մեջ, ուզո՞ւմ ես այդ պրոցեսը շարունակվի, թե ուզո՞ւմ ես Ռուսաստանը հերթական անգամ մեր ՀՕՊ-ը անջատի այդ օրը: Էլի եմ ասում ուղղակի նրանց հայտարարությունները լսեք և ամեն ինչ պարզ է, ո՞վ է «5-րդ շարասյունը», ի՞նչ է ուզում, ո՞ւմ վրա է աշխատում. իրենք իրենց բերանով ամեն ինչ ասում են»,- եզրափակեց Դավիթ Ստեփանյանը:
Հերմինե Կարապետյան
Կա հակասություն մեր դիրքորոշումներում. նոր պաշտպանները ևս չեն շարունակի Գայանե Հակոբյանի պաշտպանությունը
Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց տեղի կունենան․ փոխվարչապետը՝ Վաշիգտոնում հետաձգված բանակցությունների մասին
Երևանում հունիսի 8-ին ծնվել է 51 երեխա
Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից
Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստն անցկացվում է դռնփակ
Միջազգային գործընկերների ճնշումը կարող է կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան․ Սիմոնյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել
Զոհվածների ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, չեմ կարծել, որ կարող է տգեղ միջադեպ տեղի ունենալ. Աշոտ Փաշինյան
Քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը․ ՀՀ ՄԻՊ
«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Էդուարդ Սպերցյանին
ԱՄՆ-ն ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային
Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացման հարցեր
Ծեծել է ընտանիքի անդամներին, սպառնացել, որ կսպանի․ Գեղարքունիքում տղամարդը երկու նռնակով մտել է տուն
Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև․ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան
Ռուսական կողմը մեկ ամիս անց հաստատեց իր համար ոչ լեգիտիմ համարվող Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Փարաքարում ջրի որակը կտրուկ վատացել է, բնակիչները պնդում են՝ արտեզյան ջուր է բաց թողնվում. այն հանձնվել է փորձաքննության
Օձերն ակտիվացել են․ 2 օրում տարբեր քաղաքներում և գյուղերում փրկարարները 15 սողուն են հայտնաբերել
Լեոնել Մեսին հայտարարել է, թե որտեղ է պատրաստվում ապրել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո
Այսօր հոսանքազրկումներ կլինեն Երևանի և մի քանի մարզի բազմաթիվ հասցեներում
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառվել է հրաձգային զենք
Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը նոր համանախագահներ ունի
Ռումինիան որոշել է երկրից արտաքսել Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակցի
Բյուրեղավանի հանրակացարանում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է երկու բնակիչ
Ասես չար կատակ լիներ, այդ մսաղացը տեղի ունեցավ 20 վայրկյանում. ո՞վ է շնաձկան հարձակումից զոհված ՌԴ քաղաքացին (տեսանյութ)
Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք վաղը կայանալիք քննարկումներին. Տոյվո Կլաարը Բաքվում է
Թույլ չեն տալու, որ «Իսլամական պետությունը» վերածնվի. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները քննություններ են հանձնել շարային, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից
Կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է. ինչ փուլում է Պեմզաշենում մոր և երկու երեխաների սպանության գործը
Ադրբեջանը նորից խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր հրադադարի խախտման հնարավոր դեպքերը. ՊԲ
Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով Ռուսաստանի քաղաքացի է մահացել
ՆԳՆ ոստիկանությունն արձագանքել է պնդումներին, թե այսօր Երևանում եղած վթարի պատճառը Վահե Ղազարյանի ավտոշարասյունն է
Հոգեկան առողջությունը և աջակցությունը պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինեն. Ավանեսյան
Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. խաղաղապահները 289,6 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել
Մարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի երեխաներին
«Հուսով եմ՝ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը». Մանիլով
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Հայաստանում համահայկական խաղերի, սպորտային ու մշակութային միջոցառումների անցկացումը
Երբ ժամանակը գա, Վլադիմիր Պուտինը կհայտարարի՝ մասնակցելո՞ւ է արդյոք 2024 թվականի նախագահական ընտրություններին. Պեսկով
Երբ և որտեղ կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, և որոնք են օրակարգային հարցերը
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 10-11-ը՝ նույնքան կնվազի
ՀՀ-ն գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը ապահովելու համար. վարչապետ
© 2023 Հայկական ժամանակ