Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ։
Նախարարի առաջին կանգառը Արարատի մարզի Հնաբերդ համայնքի Դվին հնավայրն էր։ Ժաննա Անդրեասյանը շրջել է հնավայրի տարածքում, հետաքրքրվել պեղված գտածոների պահպանման պայմանների, տարածքի անվտանգության, ցուցադրություն կազմակերպելու հնարավորության և մի շարք այլ հարցերով։
Դվինի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նախարարին ծանոթացրել է կաթողիկոսական պալատների և երկու եկեղեցական կառույցների հիմքերի ամրակայման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են երկու տարի առաջ։
«Դվինի հնագիտական նյութի մի զգալի հատվածը գտնվում է հնավայրում և ժամանակին այստեղ գործող թանգարանում է պահվել։ Կան նյութեր՝ հատկապես ապակին, ջնարակը, հախճապակին, որոնք եզակի են ողջ Մերձավոր Արևելքում։ Դվինի հնավայրը շատ հարուստ է, և մենք պարտավոր ենք դրան համաշխարհային նշանակություն տալ»,- նշել է Համլետ Պետրոսյանը՝ շեշտելով, որ այդ նպատակով համագործակցում են Ֆլորենցիայի համալսարանի հետ, համատեղ ցուցադրություններ և փոխադարձ այցեր կազմակերպում։

Իտալացի հնագետների հերթական խումբը Դվին հնավայր կժամանի առաջիկա օրերին։ Համլետ Պետրոսյանը նաև նշել է, որ նախատեսվում է կառուցել թանգարան ու հնագիտական հանգրվան, և քանի որ այդ տարածքում առկա են բավականին հետաքրքիր հնագիտական գտածոներ, դրանք ևս կփորձեն ներառել թանգարանային ցուցադրության մեջ։
Նախարարին ներկայացվել է, որ մշակութային ժառանգությամբ զբաղվող կադրերի, հնագետների և ազգագրագետների, ինչպես նաև համապատասխան ռեսուրսների կարիք կա։ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է բարձրացված բոլոր խնդիրները և վստահեցրել, որ պետությունը կանի հնարավորը՝ աջակցելու Դվին հնավայրում իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքին։
Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Օ․ Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան։ Շաբաթ օրը գրադարանների համար սահմանված է որպես աշխատանքային օր, սակայն նախարարը տեղում արձանագրել է, որ գրադարանի դռները փակ են՝ այսպիսով հնարավորություն չընձեռելով ընթերցողներին օգտվել գրադարանի ծառայություններից։
Նախարարի հաջորդ կանգառը Արտաշատի Ա․ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր։ Նախարարը շրջել է թատրոնի տարածքում, ծանոթացել փորձասենյակների, ապաստարանի և դահլիճների պայմաններին․ այդ պահին թատրոնում ընթանում էր ներկայացման փորձ։
Հաստատության տնօրեն Կամո Նաղդալյանը ներկայացրել է թատրոնում իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքները։ Նրա խոսքով՝ թատրոնն այս պահին ունի երեք հրատապ խնդիր, որոնք վերաբերում են դահլիճի աթոռների թարմացման, լուսաձայնային տեխնիկայի և հյուրախաղերի համար անհրաժեշտ միկրոավտոբուսի տրամադրման հարցերին։

Ըստ հաստատության տնօրենի՝ թատրոնի դերասանական կազմը բաղկացած է ինչպես մարզի, այնպես էլ Երևանից հրավիրված մասնագետներից՝ միաժամանակ ընդգծելով, որ թատրոնում առկա է դերասանի լուրջ խնդիր։ Նա նաև տեղեկացրել է, որ թատրոնում նախատեսվում է ունենալ ցուցասրահ-թանգարան, որտեղ ներկայացված կլինի հաստատության պատմությունը՝ սկսած 1955 թվականից։
Ժաննա Անդրեսյանն այցելել է նաև թատրոնի հարևանությամբ գտնվող Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ առաջիկայում կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի։ Նախարարն ընդգծել է մարզային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ շեշտադրելով նաև տարածքի բարեկարգման, մարզադաշտի տրիբունաների արդիականացման հարցը։
Մարզադաշտում այդ պահին մարզվում էին Արտաշատի երկու մարզադպրոցների սաները, և նախարարը ներկա մարզիչներից հետաքրքրվել է՝ արդյոք մասնակցելու են վերջիններիս համար նախատեսված կամավոր ատեստավորմանը, որի հաջող արդյունքի պարագայում նախատեսվում է լրավճարի տրամադրում։ Մարզիչները վստահեցրել են, որ անպայման մասնակցելու են ատեստավորման գործընթացին։
Ժաննա Անդրեասյանը եղել է նաև մարզադաշտի հարևանությամբ գործող Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում և ծանոթացել դրա պայմաններին։ Նշվել է համապատասխան մարզական գույքի անհրաժեշտության հարցը, որին ի պատասխան՝ նախարարը վստահեցրել է, որ հարցը կքննարկի համապատասխան կառույցների հետ։
Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ծանոթացել է նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին։ Նոր մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով․ գործընթացը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։
Գլխավոր ինժեները նախարարին ներկայացրել է իրականացվող շինարարակական աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Նա փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով և ճարտարապետական հետաքրքիր լուծումներով ուսհաստատություն, որը կունենա կանաչապատ և բարեկարգված տարածք։
Նախարարն այցելել է նաև Կոտայքի մարզ, որտեղ ծանոթացել է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքների ընթացքին։ Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում և ունի վերականգնման կարիք: Նախարարը տեղում արձանագրել է, որ առկա են նաև տանիքի վերանորոգման, ջրահեռացման համակարգի, ինչպես նաև քարե պարիսպների ամրացման խնդիրներ։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերոնշյալ հարցերը կքննարկվեն և կլինեն համապատասխան քայլեր բարելավման աշխատանքների նախաձեռնման նպատակով։ Նախարարի հաջորդ կանգառը Բջնիի պատմական ամրոցն էր, որտեղ առկա են հուշարձանի տեսանելիության, ամրոց տանող ճանապարհի և տարածքի բարեկարգման, պարիսպների լուսավորության ցանցի անցկացման խնդիրներ։
Ժաննա Անդրեասյանն այստեղ ևս վստահեցրել է, որ կարվեն համապատասխան քայլեր՝ խնդիրներին լուծում տալու նպատակով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT