Երևան
12 °C
2022 թվականը դինամիկ տարի էր Հայաստան-ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների տեսանկյունից: 2022 թվականի հոկտեմբերի 21-ին երկու ամիս ժամկետով Հայաստանում տեղակայվեց ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը, որը հետագայում վերափոխվեց ավելի երկարաժամկետ ձեւաչափի:
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` մարտի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
Նրա խոսքով այդ որոշումը նպաստել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանը, ինչպես նաեւ` ԵՄ եւ անդամ երկրների` իրավիճակին տեղեկացմանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներին: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել, կայացել են մաքսային հարցերով ենթակոմիտեի, ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի, ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի, աշխարհագրական նշումների ենթակոմիտեի, զբաղվածության եւ սոցիալական, առողջապահության, վերապատրաստման եւ կրթության, տեղեկատվական հասարակության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով ենթակոմիտեի, առեւտրի հարցերով գործընկերության կոմիտեի, մարդու իրավունքների շուրջ երկխոսության եւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի նիստերը:
Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Եվրոպական խորհրդի հետ համագործակցության համատեքստում շարունակվել են աշխատանքներն օրակարգի շուրջ, կայացել են մի շարք հանդիպումներ, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Շառլ Միշելի հանդիպումները, ինչպես նաեւ եռակողմ ձեւաչափով հանդիպումներ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ:
Փոխնախարարն անդրադարձել է նաեւ միջազգային տարբեր պատվիրակությունների այցերին, իրականացված ծրագրերին եւ ստորագրված համաձայնագրերին:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք քննարկվում են ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր հեռանկարային հարցեր անվտանգության ոլորտում:
«Անվտանգության ոլորտը նոր ոլորտ է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում: Մեկնարկը տրվել է այս տարվա հունվարից: Դա նոր ոլորտ է, բայց վստահ եմ շատ օգտակար այս իրավիճակում` պայմանավորված թե' ԵՄ առաքելության տեղակայմամբ, թե' ԵՄ միջնորդական ջանքերով, ինչպես նաեւ գլոբալ այլ մարտահրավերներից ելնելով»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման դրական եւ բացասական ազդեցությունների, տարածաշրջանի պետությունների արձագանքի մասին:
Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Իրանն այս հարցի վերաբերյալ բավականին զգայուն, բայց դրական է արձագանքել. «Իրանի դեսպանն ասաց, որ որեւէ խնդիր չի տեսնում: Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում պատկերն այլ է: Պետք է ավելի շատ տեղեկատվություն տրամադրենք: Սահմանում պրովոկացիաների դեպքերը նվազել են: Բացի այդ, ավելի լայնամասշտաբ պրովոկացիան կանխվեց»,- նշել է ԱԳ նախարարի տեղակալը:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT