ՃՈ պետը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ. Կամո Ցուցուլյանը ներկայացրել է նոր նշանակումները

ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ ՓԾ անձնակազմին ներկայացնելով ՓԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Եգոր Կարապետյանին և Դավիթ Սարգսյանին։

Ողջունելով ներկաներին՝ ՓԾ տնօրենը շնորհավորել է նորանշանակ տեղակալներին.

«Մարտի 16-ին ՆԳ նախարարի հրամանով Ե․ Կարապետյանը և Դ․ Սարգսյանը նշանակվել են ՓԾ տնօրենի տեղակալներ․ վերջիններիս շնորհվել է «փրկարարական ծառայության գնդապետ» կոչում։ Դ․ Սարգսյանը երկարամյա օպերատիվ ծառայության փորձ ունի, իսկ Ե․ Կարապետյանը ծառայության մասնագետ  է, ով բազմամյա փորձ ունի նաև ոստիկանության զորքերում»,- նշել է ՓԾ տնօրենը՝ ավելացնելով՝ «Ուզում եմ նշել, որ միասին երկար ճանապարհ ենք անցել․ նրանք այն մարդիկ են, որ մշտապես կանգնած են եղել երկրի հենքում և արդյունավետ ծառայել իրենց վստահված ոլորտներում։ Այժմ եկել են Փրկարար ծառայություն՝ մեզ հետ համատեղ շարունակելու ծառայությունը»:

Կամո Ցուցուլյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ տեղակալներն իրենց փորձով, գիտելիքով ու կարողություններով կօժանդակեն համակարգի զարգացմանը՝ յուրաքանչյուրն իր պատասխանատվության ոլորտներում ապահովելով թափանցիկություն, արդյունավետություն, աշխատանքային բարձր կարգապահություն և ամրապնդելով ժողովրդի վստահությունը Փրկարար ծառայության հանդեպ:

Նորանշանակ տեղակալները շնորհակալություն հայտնեցին ՆԳ նախարարին և ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալին վստահության համար, նշելով,  որ իրենց ողջ ներուժը կներդնեն համակարգում՝ թիմային արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով։

Ցուցուլյանը նաև նշել է, որ ծառայության աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար կատարվել է տնօրենի տեղակալների համակարգման ոլորտների բաշխում, ինչպես նաև ընդգծել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության շարունակական աշխատանքների անհրաժեշտությունը։

Անդրադառնալով համակարգում ամենօրյա ընթացիկ աշխատանքներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է փրկարարների կամավոր ատեստավորման հարցը՝ հանձնարարելով ցուցաբերել ակտիվ մասնակցություն: 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ տնօրենը մի շարք հանձնարարականներ է տվել տեղակալներին և ստորաբաժանումների ղեկավարներին, մեկ անգամ ևս շնորհավորել նորանշանակ տեղակալներին և մաղթել բեղմնավոր աշխատանք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45860 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին