Երևան
12 °C
«Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրում չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով արգելանք է կիրառվել առերևույթ հափշտակված հողամասի և դրանում առկա շենքի նկատմամբ։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել․
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ մշակույթի նախկին նախարարի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի օժանդակությամբ ՍՊ ընկերության հիմնադիրների և տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով, ՍՊ ընկերության տնօրենը, ՍՊԸ-ի հիմնադրումից ընդամենը 4 օր անց, Երևանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար այն տրամադրել ընկերությանը: Փոխարենը՝ ընկերությունը պարտավորվել է նշված համալիրի կառուցումից բացի, իրականացնել նաև դպրոցի պայմանները բարելավելու աշխատանքներ:
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, ում, եզրակացություն ստանալու նպատակով, հասցեագրվել էր ներդրումային ծրագիրը, տեղեկացված լինելով ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին հավանություն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, ով ընկերության տնօրենի եղբայրն է:
2012թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախկին նախարարի և ընկերության միջև կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառվել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից՝ 800 մլն դրամ արժողությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը: Այդ կերպ ՀՀ մշակույթի նախկին նախարարը, խոչընդոտները վերացնելով, ընկերությանը հնարավորություն է տվել, առանց նշված պարտավորության կատարման, իր սեփականության իրավունքը գրանցել Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 0.03 հա մակերեսով հողամասից, 35.3 քմ մակերեսով կաթսայատնից և 16.8քմ կարգավիճակը չորոշված ինքնակամ շինությունից բաղկացած անշարժ գույքի նկատմամբ:
Այնուհետև, ՀՀ մշակույթի նախկին նախարարը երկու նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որոնցով առաջարկել է կատարել փոփոխություն արդեն իսկ առկա որոշման մեջ: Այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում՝ տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվել է հիշյալ երաժշտական դպրոցին տրամադրել երաժշտական գործիքներ՝ դպրոցի մարզադահլիճի և այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն:
Արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը կատարել է Կառավարության որոշմամբ սահմանված՝ կաթսայատան կառուցման և երաժշտական գործիքների տրամադրման պարտավորությունները, ինչի պայմաններում Երևանի Ե.Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300.0 քմ մակերեսով հողատարածքն ու 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շինության տարածքը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 165.770.000 մլն դրամի գույքային վնաս:
Նշված անշարժ գույքը հափշտակելուց հետո այդ հասցեում կառուցվել է 17 հարկանի շենք:
Հարուցված քրեական հետապնդումների հիման վրա, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ընկերության երկու հիմնադիրներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ, իսկ որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել կալանավորումը:
Որոշումներ են կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել նաև ընկերության տնօրենի, ինչպես նաև՝ բաժնեմասի սեփականատիրոջ նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջիններիս գտնվելու վայրը պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ընկերության անվամբ սեփականության իրավունքով գրանցված հիշյալ հասցեում գտնվող 0.03 հա մակերեսով հողամասի և դրանում առկա շինության՝ 17 հարկ ունեցող շենքի վրա արգելադրում կիրառելու վերաբերյալ, որի իրավաչափությունը հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT