Հայաստանը հավատարիմ է առանց նախապայմանների սահմանների բացման իր դիրքորոշմանը․ ՀՀ նախագահը՝ Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում: Իրականում ձեր այցելությունը ևս մեկ վկայություն է մեր դարավոր բարեկամության: Վերջին տարիներին հատկապես մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են և այդ հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունեն միջխորհրդարանական կապերը:

Երբ նայում ենք մեր երկու երկրների ներուժին, կարող ենք ասել, որ շատ անելիքներ ունենք, կարող ենք մեր տնտեսական հնարավորություններն օգտագործել երկու երկրների բարեկեցության բարձրացման համար, բայց մենք դեռևս այդ աստիճանի չենք կարողանում անել:

Համոզված եմ, որ ձեր այս այցելությունը կնպաստի և ավելի բարձր մակարդակի կհասցնի մեր երկու երկրների հարաբերությունները»:

Մոհամմեդ Սիդիկը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Շնորհակալություն մեծարգո պարոն նախագահ, մենք հպարտ ենք հանդիպելու Ձեզ հետ և շնորհակալություն ենք հայտնում այս ընձեռված լավ հնարավորության համար»:

Իրաքցի խորհրդարանականը շեշտել է, որ իրենց պատվիրակության կազմում ընդգրկված են իրաքյան հասարակության տարբեր շերտերի և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և հույս է հայտնել, որ հաջորդ նման առիթի դեպքում պատվիրակությունում ներկայացված կլինեն նաև հայերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրաքի և Հայաստանի համագործակցության բազմաշերտ հնարավորություններին և դրանց խթանմանը: Առանձնահատուկ շեշտվել է միջխորհրդարանական ակտիվ շփումների կարևորությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ մեծ ուրախությամբ Հայաստանում կհյուրընկալի Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին, ինչին ի պատասխան պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ անպայման հրավերը կփոխանցեն իրենց երկրի նախագահին:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա խնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է առանց նախապայմանների հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման իր դիրքորոշմանը: Այս կապակցությամբ երկուստեք նշվել է, որ բաց սահմանների առկայությունը մեծապես կխթանի նաև Իրաքի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի սերտացմանն ու զարգացմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1051 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին