Երևան
12 °C
Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ վաղն առավոտից «Հաղթանակ» կամրջի փակ երթևեկելի գոտին ամբողջությամբ կհանձնվի շահագործման:
Նրա գրառման մեկնաբանություններում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը հարցադրում է արել՝ այսքան արա՞գ: Գրիգորյանը արձագանքելով պատասխանել է, որ երթևեկելի գոտին փակել էին՝ անվահրիչները փոխելու համար, սակայն աշխատանքները շուտ են ավարտվել:
Նա հավելել է, որ «Հաղթանակի» կամուրջ բարձրացող աստիճաններն ունենալու են թեքահարթակներ: Աշոտ Սարգսյանն էլ նկատել է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանին դուր կգա այս լուրը:
Ի պատասխան՝ Խորեն Գրիգորյանը նշել է. «Որտեղ ճարտարապետությունը թույլատրում է, մենք քաղշին պահանջներին հետևում ենք, որտեղ անհնար է, պետք է կահավորենք վերելակ: Ուղղակի մի փոքր երևանցիներին համբերություն է պետք»:
Արձագանքելով Խորեն Գրիգորյանին՝ Զարուհի Բաթոյանն էլ նշել է. «Չգիտես՝ ինչու համբերող երևանցիներ նկատի ունեք հաշմանդամություն ունեցող երևանցիներին: Գուցե ձեզ է մի փոքր ջանք պետք, որ բոլորի համար նույն հնարավորությունը ստեղծեք միաժամանակ, Խորեն ջան»: Բաթոյանը հավելել է. «Աչքս տեսնի, սայլակս էլ զգա հարմարությունը, հետո կուրախանանք բոլորով»:
Խորեն Գրիգորյանն էլ արձագանքելով Բաթոյանին՝ գրել է. «Եթե մի փոքր ճանաչեիք, նման կարծիք հաստատ չէիք կազմի, Զառա ջան, ինչևիցե, չենք էլ պատրաստվում թեքահարթակ կառուցել մենակ նրա համար, որ պտիչկա դրվի: Բայց Դուք կարող եք մտածել, որ մենք ջանք ենք խնայում: Աշոտ Սարգսյան, բա ասում էիր ընդդիմություն) Մեզ ընդդիմություն պետք չի, մենք մեզ հերիք ենք»:
Ի պատասխան՝ Բաթոյանը գրել է. «Խորեն ջան, ցավոք, ջանքը միայն արդյունքի դեպքում է երևում, չեմ կասկածում ձեր աշխատասիրությանը, բայց իմ փորձը մատչելիության ոլորտում ստիպում է միայն տեսածով գնահատել: Մի կողմ թողնենք, որ դա ձեր աշխատանքն է, բայց, որ լավ անեք, ես պատրաստ եմ խրախուսել ու գովել»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում էլ Խորեն Գրիգորյանը հայտնեց, որ օրեր անց մյուս հատվածը կփակվի՝ անվահրիչները փոխելու նպատակով:
«Մայթի և աստիճանների նորոգման աշխատանքները շարունակվում են»,- նշեց նա:
Նկատենք, որ որոշ ժամանակ առաջ շահագործման հանձնվեց «Փակի շուկայի» գետնանցումը: Քննարկումների և քննադատությունների էր արժանացել այն, որ անցումում բացակայում են հաշմանդամների և մանկասյլակներով անձանց համար թեքահարթակները: Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը հայտնեց, որ թեքահարթակների փոխարեն նախատեսված է վերելակ տեղադրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT