Երևան
12 °C
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կորոնավիրուսային համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններին և Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի ձերբակալությանը:
Նա ափսոսանք է հայտնել այն բանի համար, որ հեշտ է համացանցում մեկ օրում ինչպես հերոսացնել, այնպես էլ վարկաբեկել՝ չիմանալով իրականությունը՝ զուտ մատուցածի հիման վրա:
«Հեշտ է առանց փաստեր իմանալու դառնալ դատավոր ու մեղադրել մարդուն, ում մեղավորությունը դեռ ապացուցված չէ դատարանով ու դժվար էլ ապացուցվի, քանի որ մոտ երկու տարի աշխատել եմ փողքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի հետ և ավելի քան վստահ եմ, որ այդ «գործը» կփլվի, ինչպես ավազից սարքած տնակը, որովհետև ներկայացված որևէ փաստական տվյալ, որը կհիմնավորի Գևորգ Սիմոնյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին, չկա: Տակը մնալու են միայն ինտերնետային դատավորների քոմենթներն ու պոստերը»,- կարծում է ավագանու անդամը:
Իսկ թե ի՞նչ իրական նպատակ է հետապնդում այս ամենը, ըստ Սարգսյանի, ժամանակի ընթացքում պարզ կլինի:
«Ինտերնետային «դատավորներին» խորհուրդ կտամ գոնե պատկերացնել, թե ինչ է նշանակում մոտ մեկ տարի 24 ժամ շաբաթը աշխատել, ինչ է նշանակում անել ամեն հնարավորը, որ մարդիկ ապաքինվեն, որ բժիշկները ունենան անհրաժեշտ ամեն ինչը՝ մարդկանց կյանքերը փրկելու համար: Այդ ընթացքում ամբողջ ոլորտը, մեկ բռունցք դարձած, պայքարում էր Թորոսյանի գլխավորությամբ, ու ինչքան էլ ոմանք չասեն «տապալել եք», փաստերով կարող եք ուսումնասիրել տարբեր պետությունների մահածության թվերը և մեր երկրի ու կհամոզվեք, որ այդ աշխատանքի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր են փրկվել ու Հայաստանում արձանագրվել շատ ցածր մահացածության տոկոս՝ բազմաթիվ այլ պետությունների հետ համեմատած»,- հավելել է նա:
Աշոտ Սարգսյանը վստահ է, որ արդարությունը կհաղթի, իսկ տակը կմնան միայն մեկնաբանությունները:
Նա հետգրությամբ հավելել է, որ ոչ մի լավ արարք անպատիժ չի մնա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ մարտի 10-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել են։ Այսօր արդեն կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք:
Հիշեցնենք, որ այսօր, ըստ տեղեկությունների, Հակակոռուպցիոն դատարանը քննելու էր Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը, սակայն մինչ այս պահը դեռ տեղեկություններ չկան՝ արդյոք բավարարվե՞լ է միջնորդությունը, թե՞ ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT