Երևան
12 °C
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը օպերային արվեստի լավագույն գիտակներից է։ Ինչպես մեզ տեղեկացրեց բժիշկ և հասարակական գործիչ, մաեստրոյի մտերիմ բարեկամ Վահան Վարդապետյանը. «Չեմ կարող չհիշատակել մեծն Օհան Դուրյանի ոգևորությունը, երբ նկատում էր Էդուարդ Թոփչյանի քաջատեղյակությունը, իմացությունն ու սերը օպերային ստեղծագործությունների հանդեպ»։
Ուրախությամբ և հպարտությամբ եմ տեղեկացնում, որ ՌԴ-ում իր վերջին համերգների տպավորիչ հաջողություններից հետո մաեստրո Թոփչյանը հրավիրվել է Մոսկվայի Մեծ թատրոն՝ ղեկավարելու ողջ համերգաշրջանը։
Փառք ու պատիվ մեր ազգային հեղինակությունն ու արժանապատվությունը բարձրացնող յուրաքանչյուր արվեստագետի։
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նրա հարցազրույցից մի համառոտ հատված, որտեղ նա արժևորում է նաև աշխարհահռչակ մեր հայրենակից Բարսեղ Թումանյանին։
«Մենք՝ հայերս, ընդունակ և տաղանդավոր ժողովուրդ ենք։ Ունենք կրթվելու խնդիր։ Եթե մի հայի տանում ես մի տեղ ու լավ կրթում ես, նա հասնում է մեծ հաջողության։ Բոլորովին պատահական չէ, որ այսքան փոքրաթիվ ժողովրդից աշխարհում կան այդքան հայտնի անուններ։ Սա հիանալի է։ Մեզ պետք է ճիշտ սովորեցնել, կրթել և ճիշտ տեղում դնել։ Շատ կարևոր է, որ այն հայերը, ովքեր ինչ-որ բանի են հասել, նպաստեն մեր երկրի զարգացմանն ամեն մեկն իր բնագավառում։
Բարսեղ Թումանյանը, լինելով ֆանտաստիկ երգիչ, մեծագույն հաջողությունների հասած, ընդհանրապես ինտելեկտուալ արվեստագետ և շատ խելացի մարդ, ինքը ընդհանրապես Հայաստանը չլքեց։ Ամբողջ իր կարիերայի ընթացքում, թեկուզ մեկ օրով, նա վերադառնում էր Հայաստան՝ իր տուն և նորից գնում այլ տեղ համերգների։
Բարսեղ Թումանյանի փորձառությունը դաս էր նաև ինձ համար, ես էլ ապրում եմ Հայաստանում, բայց ինչ որ ուզում եմ, անում եմ այլուր։ Անշուշտ, այստեղ ծագում է այլ հարց․ ինչպե՞ս կկարողանանք առավելագույնս օգտագործել այս մարդկանց ներուժը, փորձառությունը, տաղանդը, հնարավորությունները և ծանոթությունները, որպեսզի նոր սերունդներին դնենք ճիշտ ճանապարհի վրա։ Սա անհրաժեշտություն է, որ պիտի արվի, ես գտնում եմ, որ առայժմ լավագույն ձևով չենք անում։ Բայց վստահ եմ, որ կգա նաև այդ ժամանակը»։
Իրենց տեսակետն են արտահայտել նաև անվանի մտավորականներ և արվեստագետներ, Ալ․ Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, հայազգի օպերային երգիչ և պրոդյուսեր Ռենե Մասիսը և ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը։

Մարինե Օթարյան
Շռայլություն է, հայկական օպերային թատրոնի պատմության փառահեղ էջեր կերտած, համաշխարհային ճանաչում, համբավ ու համատարած սեր վայելող, օպերային արվեստի Տիտան Բարսեղ Թումանյանին անմասն թողնել Սպենդիարյանի անվան օերայի և բալետի ազգային թատրոնի կյանքի կառավարման գործընթացներից։ Նրա մարդկային և պրոֆեսիոնալ բազմակողմանի ներուժը միմիայն կզորացնի, նոր որակներ և հորիզոններ կբացի ազգային օպերային թատրոնի համար։ Ամենայն հարգանքս ու հիացումս սիրելի Մաեստրոյին…։

Ռենե Մասիս
Բարսեղ Թումանյանին անձամբ ճանաչում եմ դեռ 2000թ-ից, այդ ժամանակ ես Լիոնի օպերայի տնօրենն էի և հրավիրել էի նրան հանդես գալու Մեֆիստոֆելի դերում։ Բարսեղը երկու ամիս աշխատեց մեր թատրոնում, ես հնարավորություն ունեցա իր հետ հաղորդակցվել նաև օպերային արվեստի հարցերով։ Ինձ վրա թողեց մեծ գեղագետի տպավորություն, ով խորն է ընկալում գեղարվեստական աշխարհը առհասարակ։ Իր բոլոր ելույթները գերազանց հիթեր էին։ Մեր հանդիպումներից շատ լավ հիշողություններ ունեմ։

Գետիկ Բաղդասարյան
Բարսեղ Թումանյանի նման արվեստի գործիչները պետք է ապրեն և ստեղծագործեն Հայաստանում: Նրանք մեծ օգուտ կբերեն արվեստին, և նրանք մեր ազգային հարստությունն են: Մենք պետք է տեր կանգնենք մեր հարստությանը և ամեն ինչով աջակցենք Հայաստանի արվեստին: Օգտագործելով նրա գիտելիքները, ազնվությունը, մարդկային հատկությունները, ամեն ինչ անենք, որ նա ստեղծագործի մեր երկրում:

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ
Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում
Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT