Ժաննա Անդրեասյանը Վրաստանի ԿԳ նախարարին առաջարկել է ընդլայնել համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ ստորագրել են «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր, որով նախանշվում են համագործակցության զարգացման ուղղությունները, նախատեսվում է նաև փոխանակման ձևաչափով կրթաթոշակային տեղերի ծրագիր: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության լրատվության վարչությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին առանձնահատուկ կարևորել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները: Նա վստահություն է հայտնել, որ ստորագրվող հուշագրի շրջանակում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանը: Վրաստանի կրթության և գիտության նախարարը կարևորել է նաև համագործակցությունն աստղաֆիզիկայի բնագավառում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար՝ կարևորելով բարեկամական սերտ համագործակցությունը ՀՀ-ի և Վրաստանի միջև: Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով նա առաջարկել է զարգացնել և ընդլայնել կրթության և գիտության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների աջակցության և արդյունավետ համագործակցության համար: Նա ԿԳՄՍ նախարարության կողմից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել՝ Վրաստանի հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցների՝ հայերենի դասագրքերով ապահովման, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ատեստավորման ընթացակարգերում համագործակցության աշխատանքները շարունակելու վերաբերյալ: Համագործակցելով Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ՝ շուրջ 18000 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Թբիլիսի՝ Վրաստանի հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներին փոխանցելու համար:

Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ իրականացնելու հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ու դասվարների մասնագիտական վերապատրաստում: 

ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը, որի կարևոր ձեռքբերումներից է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության հուշագրի, ինչպես նաև երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Նա առաջարկել է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով նաև ՀՀ և Վրաստանի այլ ուսումնական հաստատություններ և կրթագիտական կառույցներ:

Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին և առաջարկել դիտարկել փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ ուղղված ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ներդրմանը: Նշվել է, որ փորձի փոխանակումը պետք է իրականացվի հանրակրթության չափորոշիչների և կրթական ծրագրի մշակման, ուսումնական գրականության պատրաստման և ուսուցիչների կարողությունների հզորացման շրջանակում:

Երկուստեք կարևորվել է նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է ընդլայնել Էրազմուս+ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի միջազգայնացմանը և կայուն զարգացման ապահովմանը:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նաև զարգացնել փոխգործակցությունը գիտության ոլորտում՝ իրականացնելով համատեղ կրթագիտական ծրագրեր, որը հնարավոր է դիտարկել նաև Horizon Europe ծրագրի շրջանակում:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստանի կրթության և գիտության նախարար  Միխեիլ Չխենկելիին հրավիրել է Հայաստան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35851 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին