Երևան
12 °C
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի իրականացրած գործողություններին։
Վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ․
«Երեք ամիս Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում իրադրության սրում ունենք Լեռնային Ղարաբաղում։ Նախորդ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերի մի ստորաբաժանում դարանակալել ու հարձակվել է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել։ Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել էին Լեռնային Ղարաբաղում։
Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 փետրվարի 18-ի Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած հայտարարության ֆոնին, իսկ Ադրբեջանի նախագահն ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիներիս իրավունքների և անվտանգության հարցը։ Նախագահը ընդգծել էր, որ իրենք այդ քննարկումները պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ։
Մարտի մեկին ԼՂ-ում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում, տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, և այդ հանդիպումից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նկարագրված սադրանքը, որը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել։ Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացն ԼՂ-ում ապրած, ծնված, ընտանիքներ կազմած երեք, երկու ու մեկ երեխաներ ունեցող քաղաքացիները։
Մարտի 5 ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում․ առաջինը՝ ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքների համար անհրաժեշտ ֆոն ստեղծելը: Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունը Ադրբեջանի հետ, և սա շատ կարևոր հայտարարություն է: Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիքի կարող է դառնալ:
Մարտի 5 սադրանքի հաջորդ նպատակն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից ԼՂ զենք ու զինամթերք է տեղափոխվում, այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ աներկբա և միանշանակ դատարանը մերժեց ՀՀ-ի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու համար:
Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում ՀՀ-ի դեմ ծավալվող անհարկի մեղադրանքները ականապատումների մասին փլուզվեցին, և սա չափազանց կարևոր էր։ Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել որպես ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով․ նախ ոստիկանության «ՈՒԱԶ»-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ դուրս էր եկել Ստեփանակերտից: Ադրբեջանի հարձակումը և նաև «ՈՒԱԶ» մեքենայի հետագիծը Ստեփանակերտ մինչև դեպքի վայր նկարահանվել էր ԼՂ ներքին գործերի նախարարության տեսախցիկներ կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանության մեքենայում, բացի փաստաթղթերից ու տաբելային զենքերից, որևէ այլ բան չէր եղել։
Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր․ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ, այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն ատյանի՝ Միջազգային արդարադատության դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ:
Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտ միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտել էր, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար, և ահա այս որոշումը շուրջ 15 օր չի կատարվում: Սա Ադրբեջանի պատասխանատվությունն է:
Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների՝ ԼՂ-ում իրադրությունը սրելու համար։ Այս ամենի ընդգծումով՝ ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ փաստահավաք միջազգային առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների և ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի նախապատրաստություններին, որոնք արտահայտվում են Միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով:
Միևնույն ժամանակ հարկ եմ համարում վերահաստատել Հայաստանի Հանրապետության՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT