Երևան
12 °C
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմի, առաջադրանքների և Ադրբեջանի հետ այդ առաքելության տեղակայման համաձայնեցման մասին հարցերին:
«ԵՄ առաքելության կազմի հետ կապված չեմ կարող ասել, թե քանիսն են, կամ քանի անդամ երկիր է ներկայացված, քանի որ, անկեղծ ասած, առաքելությունը դեռ ամբողջական չէ, և կազմը կախված է նրանից, թե որ երկրներն են պատրաստ անձնակազմ ուղարկել: Յուրաքանչյուր երկիր ինքն է վճարելու ուղարկված սեփական ներկայացուցչի համար: Այսպիսով, դա որոշում է, որը պետք է ընդունի յուրաքանչյուր անդամ պետություն:
Կարող եմ ասել, որ, օրինակ, Վրաստանի առաքելությունում ներկայացված են գրեթե բոլոր անդամ երկրները։ Չգիտեմ՝ Հայաստանում դա ինչպես է, բայց, կարծում եմ, այդ թիվը բավական մեծ կլինի: Ես կզարմանամ, եթե այդ առաքելությունում ներկայացված չլինի ԵՄ անդամ երկրների մեծ մասը»,- ասել է Կլաարը՝ նշելով, որ Հայաստան ուղարկված առաքելության մասին Եվրամիությունը տեղեկացրել է Ադրբեջանի իշխանություններին պատշաճ ձևով, այսինքն՝ թափանցիկ է գործել։ Սակայն այդ հարցով չեն սպասել համաձայնության Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ առաքելությունը, ի վերջո, գտնվում է Հայաստանի տարածքում:
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ առաքելության նպատակն է վստահության ձևավորումն ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ միջազգային սահմանի երկայնքով՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի պնդումներին՝ Լաչինի միջանցքով ոչ թույլատրելի բեռների փոխադրման համար, Կլաարն ասել է.
«Կարծում եմ՝ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է, որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների կամ ռազմական ու անօրինական փոխադրումների նպատակներով: Այդ թափանցիկությունը ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա է»:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև կարևորել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման կազմակերպումը, քանի որ, ըստ Կլաարի, կարևոր է պարբերաբար հանդիպելը և աշխատելը կարևոր հարցերի էության վրա, ինչպես արվում է Բրյուսելի հանդիպումների ժամանակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT