ԵԱՀԿ-ն պատրաստ է ընդլայնելու համագործակցությունը ՀՀ ՆԳ նախարարության հետ․ զրուցել են Վահե Ղազարյանն ու Տուուլա Յռյոլայը

Մարտի 7-ին տեսակապի ձևաչափով քննարկում է տեղի ունեցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ քարտուղարության ղեկավարի տեղակալ Տուուլա Յռյոլայի միջև։ Քննարկմանը ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։

Տուուլա Յռյոլան, ողջունելով Վահե Ղազարյանին, նախ շնորհավորել է ՆԳ նախարարության ձևավորման և նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Նա բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության որդեգրած բարեփոխումների ընթացքը։

ևև.jpg (48 KB)

Այդ համատեքստում ընդգծել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները որպես Հայաստանում ընթացող բարեփոխումների առանցքային բաղադրիչ՝ հավաստիացնելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։

Հայաստանի ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար, իր հերթին բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, որը հատկապես վերջին տարիներին վերընթաց հունով է զարգացել։

Վահե Ղազարյանը, ներկայացնելով նախարարությունում ընթացող բարեփոխումները, շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին և հատկապես ԵԱՀԿ-ին՝ իրականացրած աշխատանքների ու բարձրորակ փորձագիտական աջակցության համար՝ ընդգծելով բարեփոխումների այն ուղղությունները, որոնց ԵԱՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է։ Ներքին գործերի նախարարը, կարևորելով մինչ այժմ կատարված մեծածավալ աշխատանքը, հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։

Տուուլա Յռյոլան պատրաստակամություն է հայտնել նաև ԵԱՀԿ համակարգման խորհրդի միջոցով շարունակելու գործուն աջակցությունը անհրաժեշտ ուղղություններով՝ ընդգծելով, որ բարեփոխումների արդյունավետությունը տեսանելի է նաև հանրային հարցումներով, ինչը շատ կարևոր է։

«Ցանկանում եմ անվերապահորեն հաստատել բարեփոխումները հաջողությամբ ավարտելու և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու մեր պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչը կապահովի նաև նորաստեղծ ՆԳ նախարարության գործունեության պատշաճ իրականացումը»,- ամփոփել է Վահե Ղազարյանը։

Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև բարեփոխումներին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, որոնց արդյունավետ լուծման համար ծավալվել է կառուցողական երկխոսություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44858 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին