Միջազգային փորձագետները կոչ են անում ծխելու դեմ պայքարին նվիրված գիտական բաց բանավեճ անցկացնել Իսպանիայում

06/03/2023 schedule19:33

Իսպանացի և միջազգային փորձագետները, որոնք Իսպանիայում մասնակցել են վնասի նվազեցմանը նվիրված THR Summit Spain 2023-ին, հանդես են եկել ի պաշտպանություն վնասի նվազեցման հայեցակարգի հիմքում ընկած գիտության՝ ընդգծելով Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայի օրինակները, որոնք այն ներառել են իրենց հակածխախոտային ռազմավարության մեջ:

«Իսպանիայի կառավարությունը պետք է ողջամիտ կարգավորումներ անցկացնի և լսի ողջ գիտական հանրության կարծիքը՝ չվախենալով ուսումնասիրել բոլոր արտադրատեսակները, որոնք ունեն ռիսկերը նվազեցնելու ներուժ», - հայտարարել է դոկտոր Ֆագերստրոմը, ով հանդիսանում է ծխելը թողնելու կլինիկաներում օգտագործվող Ֆագերստրոմի թեստի ստեղծողը:

«Իսպանիան ավելի քան երբևէ կարիք ունի բանավեճ սկսել այն մասին, թե ինչպես առաջ շարժվել ծխելու դեմ պայքարում», - նշեց Ծխելու ռիսկի նվազեցման հարթակի խոսնակ, Գոմես Ուլլա հիվանդանոցի ուռուցքաբան վիրաբույժ, դոկտոր Ֆերնանդո Ֆերնանդես Բուենոն, «THR SUMMIT SPAIN 2023 EPPUR SI MUOVE»-ի բացման արարողության ժամանակ: Առցանց հանդիպումը համախմբեց ազգային և միջազգային փորձագետներին՝ քննարկելու ծխելու հետ կապված ռիսկի նվազեցման հայեցակարգը և որքանով է այն օգտակար ծխելու դեմ պայքարում։ Իրադարձությանը ներկա էին ավելի քան 700 մասնակից Իսպանիայից և ավելի քան 15 երկրներից»:

Դոկտոր Բուենոն շնորհակալություն հայտնեց բոլոր փորձագետներին մասնակցության և ծխելու դեմ պայքարում իրենց նվիրվածության համար, բացատրեց վերջերս տեղի ունեցած իրադարձություններն ու այն, թե որն է այս հանդիպման պատճառը։ Նախնական գաղափարը Ռեյ Խուան Կառլոսի համալսարանում դեմ առ դեմ կոնֆերանսի կազմակերպումն էր՝ տարբեր կազմակերպությունների համագործակցությամբ։ Այնուամենայնիվ, Առողջապահության նախարարության հանրային առողջապահության գլխավոր տնօրինության գործողությունները և վեյփինգի դեմ արշավների ճնշումները ստիպեցին նրանց հրաժարվել աջակցությունից:

«Այնուամենայնիվ, մենք ցանկանում էինք կազմակերպել այս միջոցառումը, որպեսզի մարդիկ կարողանան բանավիճել և սովորել, թե ինչպես առաջադիմել ծխելու դեմ պայքարում, ինչպես դա արել են այլ երկրներ՝ հիմնվելով գիտական ապացույցների վրա», - բացատրեց Հարթակի խոսնակը:

Կոնֆերանսի ընթացքում վերլուծվեցին ռիսկերի նվազեցման ոլորտում գիտական վերջին նվաճումները և միջազգային փորձը, ինչպես նաև նոր ուսումնասիրություններ, որոնք աջակցում են այս հայեցակարգի արդյունավետությանը որպես լրացուցիչ գործիք՝ ծխելու կանխարգելման և դադարեցման առումով:
Դրանց թվում է, օրինակ, Միացյալ Թագավորության Առողջապահության և սոցիալական խնամքի դեպարտամենտի ամենավերջին ակնարկը, որն արդեն ութերորդն է։

Միջոցառումը բաղկացած էր երկու միջազգային և մեկ ազգային պանելներից: Առաջին պանելը, որը կոչվում էր «Ծխախոտի վնասի նվազեցման գիտական վկայություններ․ ի՞նչ է մեզ հայտնի» ներառեց Նիկոտինի և ծխախոտի հետազոտությունների միության (SRNT) հիմնադիր և Ֆագերսթրոմ թեստի ստեղծող Դոկտոր Կառլ Ֆագերսթրոմը։ Մասնակիցների թվում էին Մեծ Բրիտանիայում Ծխելու և առողջության դեմ ուղղված գործողությունների նախկին տնօրեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի նախկին խորհրդական Քլայվ Բեյթսը, Կենտուկիի Լուիսվիլի համալսարանի Բրաուն քաղցկեղի կենտրոնի ծխախոտի ռիսկի նվազեցման հետազոտական բաժնի նախագահ Պրոֆեսոր Բրեդ Ռոդուն և Աթենք-Հունաստանի Սրտի վիրաբուժության կենտրոնի և Հունաստանի Հանրային առողջության ազգային դպրոցի հետազոտող, էլեկտրոնային ծխախոտի վերաբերյալ վավերացված հրապարակումների հեղինակ դոկտոր Կոնստանտինոս Ֆարսալինոսը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարելի է անել Իսպանիայում, դոկտոր Կառլ Ֆագերստրոմն ասաց․ «Իսպանիայի կառավարությունը պետք է ողջամիտ կարգավորումներ անցկացնի, լսի ողջ գիտական հանրության կարծիքը և չպետք է վախենա հետաքննել բոլոր ապրանքները, որոնք ունեն ռիսկերը նվազեցնելու ներուժ:

Երկրորդ միջազգային պանելը՝ «Նիկոտինի պատերազմը․ կարգավորումներ, միջազգային փորձ ու հետրևանքներ հանրային առողջապահության համար», անդրադարձավ վնասի նվազեցման կարգավորող մարտահրավերներին։ Այն վարում էր Դեյվիդ Սուենորը՝ Առողջապահական իրավունքի կենտրոնի Խորհրդատվական կոմիտեի նախագահ, Քաղաքականություն և էթիկա Օտտավայի համալսարանում, ով եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի, Առողջապահության պանամերիկյան կազմակերպության, Քաղցկեղի դեմ միջազգային միության և բազմաթիվ կառավարությունների ծխախոտի դեմ պայքարի իրավական խորհրդատու։

Պանելը քննարկեց թմրամիջոցների և ծխախոտի դեմ պատերազմի միջև վնասի նվազեցման մոտեցման զուգահեռները, ինչպես նաև տարբեր երկրներում կարգավորող զարգացումները: Միջազգային փորձագետները քննադատեցին նաև իսպանական իշխանությունների գրաքննությունը առողջապահության ոլորտում՝ համարելով, որ չափազանց լուրջ է, որ 21-րդ դարում կառավարությունը խոչընդոտում է գիտության մասին բանավեճն ու քննարկումը պետական համալսարանում։

«Մտածելու կամ հարցեր տալու տեղ չկա, երկխոսության նկատմամբ հետաքրքրություն չկա, միայն հարձակումներ են գիտության, բանականության, մարդասիրության և էթիկայի ուղությամբ»,- ընդգծեց Դեյվիդ Սուենորը։

Ի վերջո, ազգային պանելն անցկացվեց «Հրատապ ռազմավարություն ծխից զերծ սերնդի համար. իսպանական իշխանությունների կողմից գիտության ֆեոդալիզմի հետևանքները» խորագրով: Ներկա էին Խոսեպ Մարիա Ռամոն-Տորելը, Բելվիթգի համալսարանական հիվանդանոցի Ծխելու կանխարգելման ծառայության ղեկավարը, Վալենսիայի համալսարանի անալիտիկ քիմիայի պրոֆեսոր Միգել դե լա Գվարդիան և կախվածության գծով նախկին ղեկավար Խոսե Մարիա Գարսիա Բաստերեչեան։

Պանելի ընթացքում իսպանացի փորձագետները վերլուծեցին EDADES 2022 հետազոտության մեջ ներկայացված ծխելու վերաբերյալ վերջին տվյալները, որոնք ապացուցում են, որ ծխելը շարունակում է տարածվել չնայած անցած 20 տարիներին ու երկու հակածխախոտային օրենքներին։ Մասնակիցները խոսեցին նոր մոտեցումների անհրաժեշտության մասին թե՛ առողջապահական և թե՛ քաղաքական մակարդակում, ինչը ենթադրում է նոր գործիքներ Իսպանիայում մոտս 10 միլիոն չափահասների ծխելուն ավելի արդյունավետ և իրատեսական լուծումներ տալու համար։

Դոկտոր Ֆերնանդես Բուենոն փակեց հանդիպումը։ Նա իր խոսքում ընդգծեց Հարթակի բոլոր անդամների և համաժողովին մասնակցած բժիշկների ու գիտնականների նվիրվածությունը ծխելու դեմ պայքարում։

Աղբյուրը՝ bursa.ro։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
117617 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին