Մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտված է, դրա պատասխանատուն ամբողջությամբ մի մարդ է՝ Ռոբերտ Քոչարյանը. Արամ Սարգսյան

ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Մարտի 1-ի ոճրագործությանը մինչ օրս իրավական գնահատական չտալու, դրա կատարողների, հայ-ռուսական, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների ու այլ հարցերի շուրջ:

- Պարոն Սարգսյան, լրացավ Մարտի 1-ի ողբերգության 15-րդ տարելիցը: Ինչպես հայտնի է, այդ իրադարձություններից 15 տարի անց երեկ Մանկական այգում զոհերի պատվին կանգնեցվեց հուշակոթող: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա բացման ժամանակ հայտարարեց, որ այս ընթացում նախաքննությունը ոչ միայն բոլոր ջանքերը չի գործադրել, որ գործը բացահայտվի, այլև պայմաններ է ստեղծել, որ գործի բացահայտումը դառնա անհնար: Ըստ Ձեզ՝ մարդիկ, որոնք զբաղվում են այս գործով, ինչո՞ւ են շահագրգռված դրա չբացահայտման համար:

- Նման բոյկոտները պայմանավորված են նրանով, որ ներկայիս դատական համակարգը լուրջ պաշտպանություն ունի Սահմանադրությունով, որի հետևանքով իրավական գիտելիքներ ունեցող մարդիկ առ այսօր կարողանում են հակադրվել իշխանությանը: Մենք լուրջ խնդիր ունենք ընդհանուր դատական համակարգի հետ կապված և ոչ թե առանձին քննիչների: Կարծում եմ՝ Մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտված է, և հանրությունը, մասնավորապես՝ այն հատվածը, որն այդ օրերին եղել է Ազատության հրապարակում, գիտի՝ այս ամենի պատասխանատուն ամբողջությամբ մի մարդ է՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նման հրաման տալուն կար 2 պատճառ. մեկը՝ այն, որ Քոչարյանը չկարողացավ զսպել իր չարությունն ու քենախնդրությունը՝ որոշելով վրեժ լուծել հանրահավաքի մասնակիցներից, որոնք իր դեմ էին, և 2-րդ՝ խնդիր լուծեց, որ իրենից հետո եկող նախագահը կապված լինի արյունով, թույլ լինի և իր ազդեցության տակ: Սա միանշանակ է, և ոչ ոք չի կարող հերքել: Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է հերքել, թող հերքի: Սրա մասին գիտի նաև հանրությունը: Այս գնահատականն արդեն իսկ կա, որից Քոչարյանը չի ազատվելու: Մարտի 1-ին տեղի ունեցածը, որպես անեծք, մնալու է իր, իր ժառանգության և ազգանվան վրա:

- Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների չբացահայտումներում տեսնո՞ւմ եք նույն ձեռագիրը:

- Իհարկե, տեսնում եմ: Ես այդտեղ մշտապես տեսել եմ ոչ միայն ներքաղաքական ազդեցությունները, այլև արտաքին քաղաքական գործոնները: Մարտի 1-ին էլ գործընթացը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Մոսկվա: Հոկտեմբերի 27-ն էլ որոշակի ուղղություններով ՀՀ-ի անկախության դեմ ուղղված գործընթաց էր, քանի որ Հայաստանը սկսել էր ինքնուրույնություն ցուցաբերել՝ հանձինս Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի:

Այս առումով ցուցմունքներ ևս կան, մասնավորապես՝ ռուսական հատուկ ծառայության գնդապետ Լիտվինենկոյինը, որն իր մահվանից մեկ շաբաթ առաջ ուղիղ ասել էր՝ դա կազմակերպել է ռուսական զինվորական հատուկ ծառայությունը: Այս վարկածը որևէ կերպ չի ստուգվել, և սրա առումով էլ խնդիրն ավելի լայն է, քան դատական համակարգինը, որովհետև այստեղ խնդիր կա նաև Ազգային անվտանգության ծառայության հետ կապված, որոնք էլ հիմնականում անցել են ռուսական դպրոցներ, ու ներկայումս էլ նրանց մեջ կան մարդիկ, որոնք անցել են այդ դպրոցները, դրա ազդեցության տակ են, սակայն շարունակում են աշխատել: Այս ամենի պատճառով ՀՀ-ն ցանկանում է նոր ԱԱԾ ստեղծել, որի վրա կկարողանա առանց կասկածների հենվել: Սա անկախության ճանապարհին հանդիպող անհրաժեշտ գործընթացներից է:

- Մի քանի ամիս է՝ ՀՀ-ն նոր Գլխավոր դատախազ ունի: Վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա պահանջել է Մարտի 1-ի վերաբերյալ նյութերը, ինչը կարծեք թե դատախազությունից հաստատել էին: Ինչ եք կարծում՝ սույն գործին առավելապես որ տեսանկյունից պետք է ընթացք տրվի՝ քաղաքակա՞ն, թե՞ իրավական:

- Ցանկացած քաղաքական գործընթացի քաղաքական գործիչները քաղաքական գնահատական են տալիս, սակայն իրավական հարթակները պետք է իրավական առումով գտնեն մեղավորներին և պատժեն նրանց: Եթե դատարանում կարողանան ապացուցել Քոչարյանի մեղավորությունը, նա միանշանակ կդատվի: Այստեղ խնդիրն այն է՝ կկարողանա՞ն դատարանում ապացուցել, թե՞ ոչ: Ցավոք, դատարանում Քոչարյանի փաստաբանական խումբը շատ ավելի լավ աշխատեց, քան քննչական խումբն ու դատախազությունն իր իսկ կազմած գործով:

Նոր դատախազի մասով կարող եմ ասել՝ իրավագիտությունը մի բան է, որ ժամանակի ընթացքում արդարացնելու համար կարողանում են այնպիսի ապացույցներ բերել, որոնք հետո բացահայտելու համար շատ ավելի մեծ ջանք և լուրջ աշխատանք է ենթադրում, անգամ որոշ դեպքերում՝ դրա բացահայտումը դառնալով անհնարին: Այսինքն՝ ժամանակի մեջ, երբ վկաները կորչում են, երբ իրավական հիմնավորումներ են գտնում և տեղավորում ներառյալ Սահմանադրական դատարանի որոշումներով, դատախազը ով ուզում է լինի, մեկ է, խնդիրն ավելի է բարդանալու:

Այստեղ կա ընդհանուր մի բան՝ հանրությունն այդ դատավարության ընթացքն արդա՞ր է համարում, թե՞ ոչ, ինքն իր համար տվյալ մարդուն մեղավոր համարո՞ւմ է, թե՞ ոչ, պահանջո՞ւմ է, որ նա պատասխանատվություն կրի, թե՞ ոչ: Այս առումով ՀՀ-ի հասարակության մեծամասնությունն այն տեսակետին է, որ Մարտի 1-ի ամբողջական պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, ու նա է միակ մարդը, որն իր մեղքը փորձում է բարդել այլ ուղղությունների վրա՝ ասելով, թե՝ եթե նրանք չհարձակվեին գիշերը, ապա առավոտյան իրենց վրա էին հարձակվելու, նաև ասելով, որ իբրև թե տեղյակ չի եղել բանակի Երևան մտնելու մասին, որի մեղավորն էլ այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն է: Սա ոչ միայն ծիծաղելի է, այլև սեփական ընկերների ու կյանքը փրկելու համար փուռը տալու գործընթաց, որը պատիվ չի բերում ոչ մի տղամարդու:

- Պարոն Սարգսյան, անդրադառնանք նաև Լաչինի միջանցքին և Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին: Տեսնում ենք, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ դեռ չի կատարել Հաագայի դատարանի որոշումը, անգամ Լավրովի վերջին այցն Ադրբեջան ոչինչ չփոխեց. Ձեր պատկերացմամբ՝ հայկական կողմի հետագա քայլերն այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն:

- Ադրբեջանն այս մասով շատ լուրջ խնդիր ունի, ու քայլեր չանելը, այսինքն՝ չկատարել դատարանի կայացրած որոշումը, չի բխում իր շահերից ու բերելու է խնդրի այն լուծմանը, ինչի առաջ կանգնեց Սերբիան, այն է՝ լուծել սույն խնդիրն առանց իր կարծիքը հաշվի առնելու:

Նման խնդրում մեզ համար լուծման ուղղությունը պետք է լինի իրավական, որի համար անձամբ առաջարկել եմ դիմել ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների հանձնաժողովին, որի նախագահն էլ համարվում է ՄԱԿ-ի քարտուղարի առաջին տեղակալը: Այս մասով կա նշված շուրջ 14 չափորոշիչ, որոնց առկայության դեպքում հնարավոր են էթնիկ զտումներ կամ տեղահանություններ: Արցախի այսօրվա շրջափակված իրավիճակը համընկնում է այդ 14 կետերին, և իրավաբանական առումով դա կարելի է տեղավորել այս հարթության մեջ: Դիմելուց հետո ՄԱԿ-ում կձևավորվի խումբ, որը կմեկնի Ադրբեջան, կհանդիպի տեղի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տեսնելու, թե նա ու իր թիմը ինչ հակառակ փաստարկներ կբերեն Հայաստանի և ԼՂ-ի ներկայացրած 14 կետերի գոյությանը, որից հետո սույն խումբը կգնա Արցախ ու ուղիղ 2 ամիս մշտադիտարկում կիրականացնի ԼՂ-ում:

Մշտադիտարկման խնդրից սարսափում է Ալիևը, և որից էլ վախենում են ռուսները: Առաջարկում եմ նաև՝ ԼՂ-ն դիմի աշխարհի բոլոր այն կառույցներին, որտեղ պետություն լինելը պարտադիր չէ և դառնա դրանց անդամ: Կարող է դիմել նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և դառնա դրա անդամ, որի արդյունքում կկարողանան ճանաչվել որպես մաքսային տարածք: Այսինքն՝ Արցախն իր ինքնուրույնության բոլոր գործիքները, որքան հնարավոր է, օգտագործի:

- Ռուսական կողմը, ինչպես տեսնում ենք, շատ «խոցված է» ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման փաստով, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասում է, թե դիտորդների տեղակայումը տարածաշրջանում ավելի շատ անկայունություն է ստեղծում և միտում ունի ՌԴ-ին այստեղից դուրս մղելու: Իրատեսակա՞ն են արդյոք ռուսական կողմի այս մտահոգություններն ու դիտարկումները:

- Միանշանակ, դա այդպես է, որն էլ նրանք չեն թաքցնում: Կարծում եմ՝ Արևմուտքը, Հայաստանը և Ադրբեջանը ևս շատ լավ հասկանում են, որ խաղաղության պայմանագիր կքնելուն կա մի խանգարող կողմ՝ Ռուսաստանն է: Պատճառն այն է, որ խաղաղության համաձայնագրի կնքման պարագայում ՌԴ-ն այս տարածաշրջանում այլևս անելիք չի ունենա, քանի որ նա մշտապես՝ սկսած 1994 թվականից, ամեն բան արել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավորություն չլինի՝ խաղալով մեկ մեր, մեկ Ադրբեջանի դաշտում, դրանով պահելով խնդիրն ու այնպես անել, որ սույն տարածաշրջանը մնա պատերազմական վտանգի առաջ:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում հայկական դիվանագիտության ջանքերն արտաքին քաղաքական ճակատում: Հավատո՞ւմ եք արդյոք, որ Թուրքիայի հետ հնարավոր է տևական ժամանակով լավ հարաբերություններ հաստատել, և, ինչ եք կարծում, այս պարագայում և՞ս ՌԴ-ն խոչընդոտող քայլեր կձեռնարկի:

- Դեռ 3-րդ հանրապետության ստեղծման օրվանից ես մշտապես կիսել եմ Ռաֆայել Ղազարյանի մոտեցումը՝ 3-րդ ուժի բացառման օրենքը, ըստ որի՝ մեր հարաբերությունները մեր հարևանների հետ պետք է լինեն երկկողմ, քանի որ ցանկացած 3-րդ կողմ սեփական շահ է որոնելու այդտեղ: Միանշանակ, ողջունում եմ հայ-թուրքական հարաբերությունների երկկողմ բնույթը: Ես անգամ Սերժ Սարգսյանի օրոք եմ դա ողջունել ու համարել, որ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում ԱԺ բերած փաստաթղթերը պետք էր վավերացնել: Այս մասով նաև ճիշտ եմ համարում Արարատ Միրզոյանի նշանակումը, որովհետև դրանից հետո նման խնդիրներ ՀՀ ԱԳՆ-ի հետ չառաջացան, և վստահելիության սանդղակը բարձրացավ, որովհետև թե՛ պրոֆեսիոնալ քաղաքականություն է վարվում, թե՛ հասկանալի հարցազրույցներ տալիս:

Հայ-թուրքական հարաբերությունների մասով էլ Ռուսաստանը խոչընդոտող քայլեր չի կարող ձեռնարկել, որովհետև դրանք սպառել է կամ քիչ են մնացել: Նա մեզ վրա ազդելու երկու տարբերակ ուներ՝ եռակողմ բանակցությունների շարունակությունը, որից հրաժարվեցինք և իր հրահրած սադրանքներով Ադրբեջանի միջոցով փորձում էր ճնշումներ գործադրել մեզ վրա, որպեսզի ինչ-ինչ բաներ ևս պոկի՝ այստեղ օգտագործելով նաև Թուրքիային, բայց այլևս նման բան հնարավոր չէ:

Նատալի Մկրտչյան

Տպել
1512 դիտում

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար