ՊՆ-ն նոր վարժական հավաքներ հայտարարելու մասին նախագիծ է ներկայացրել. սահմանվել են օրերը

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որի համաձայն՝ նախատեսվում է 2023 թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ:

Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին այս անգամ նախատեսվում է ներգրավել մինչև 2648 քաղաքացու, որոնցից 2364-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով. «Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով»,- նշվում է նախագծում։

Վարժական հավաքներ անցկացվելու են հետևյալ փուլերով.

2023 թվականի մայիսի 2 – 26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 320-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ, 2023 թվականի մայիսի 16-ից հունիսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 320-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի մայիսի 31–ից հունիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 703 քաղաքացի, որոնցից 628-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ, 2023 թվականի հունիսի 6 – 30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 876 քաղաքացի, որոնցից 788-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 37-ը` ավագ ենթասպայական կազմի, 51-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի հունիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 14-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Հավաքների ապահովման համար, 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմին­ներից ներգրավվելու է մինչև 211 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչյուր տրանս­պորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով՝ համաձայն հավել­վածի:

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապա­հությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանս­պորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ։

Նախագիծը հանրային քննարկման հարթակում կմնա մինչև մարտի 11-ը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2991 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը