Պատրաստ ենք աջակցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետագա շփումներին, կա առաջարկ. Լավրով

Ռուսաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել եռակողմ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել նման հանդիպումները»,- TACC գործալակության փոխանցմամբ՝ ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարարը մանրամասնել է, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել այս ձևաչափով նոր հանդիպում անցկացնել։ Հայկական կողմն ասել է, որ ինքը նույնպես չի առարկում, բայց առայժմ վերջնական համաձայնություն չկա»,- հավելել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ Մոսկվան մի քանի առիթներով, այդ թվում՝ 2022 թվականի դեկտեմբերին, հարթակ է տրամադրել արտգործնախարարների եռակողմ հանդիպման համար, սակայն հետո «հայ գործընկերները հայտնել են, որ չեն կարողանա մասնակցել հանդիպմանը»:

Ինչպես նշել է նախարարը, Ռուսաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը շուտով կկարողանա պայմանավորվել Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի հաստատման շուրջ։

«Մենք խոսեցինք Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացի մասին: Հուսով ենք, որ շուտով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները՝ որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև երկաթուղային երթուղու օգտագործումը վերականգնելու վերաբերյալ»,- ասել է նախարարը։

Լավրովը նաև նշել է, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
942 դիտում

1996 թվականին նախագահական ընտրություններն արդար չեն եղել, և ես դա իմացել եմ միշտ․ Ռուբինյան

Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան

Երազանքիդ ղեկին հենց այսօր

Ադրբեջանը չունի որևէ պատճառ և լեգիտիմություն Հայաստանի դեմ ագրեսիա սկսելու համար․ Խանդանյան

Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը. Ռուբինյան

Այս պահին Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին ահազանգ չկա. Խանդանյան

Քաջարանի Բակունց փողոցի մարզադաշտն ու խաղահրապարակը վերակառուցված են. վարչապետ. տեսանյութ

Թորի Գոուդը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել

Amio Era. բաց մի թող կրթավճար ստանալու քո հնարավորությունը

Աղետից ընդամենը 48 ժամ անց Ապարանը վերադառնում է բնականոն կյանքի. տեսանյութ

1600-ից ավելի ուսուցիչ ստանում է 300-400 հազ դր, 500-ից ավելի ուսուցիչ՝ 400 հազ դր․ նախարար

Ջարդել են Կառավարության աշխատասենյակների դռները, գույքը. ևս 10 անձի մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է

ԱԳ գլխավոր քարտուղարն ու Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսը քննարկել են ծրագրերն ու հետագա անելիքները

Սպանվել է Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարը

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը. ԿԳՄՍ նախարարը հանձնարարականներ է տվել

Հավակնոտ ծրագիր ենք ներկայացրել, պլանավորում ենք մինչև 2030-ը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. Հովհաննիսյան

Առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1.5 մլրդ դրամի թերհայտարարագրման նոր դեպք է բացահայտվել. ՊԵԿ. տեսանյութ

Ո՞րն է սահմանադրական կարգի տապալումը․ պարզաբանում է նախարարը

Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն է. ընդդիմությունը գործի է եկել. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանից ՀՀ տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը

Եթե հարկ չվճարենք, պետություն չենք ունենա, կհայտնվենք այլ պետության տիրապետnւթյան տակ․ նախարար

Հարկերից խուսափելը հնարամտություն չէ, այլ արատ, որը թուլացնում է պետության հիմքերը. ՀՀ ֆինանսների նախարար

Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը. ԶԼՄ

Temu-ում արդեն Իդրամ կա

Կրթական հաստատությունում վիճաբանության պահին 17-ամյա տղան դանակահարել է իր հասակակցին

Գոռավանի նախկին ղեկավարը ձևական աճուրդ-վաճառքներով 543 հա հողատարածք է սեփականացրել, վարձակալել

ԱԺ-ն Հայկ Սարգսյանի գլխավորությամբ դեմ քվեարկեց վերջինիս նախագծին

ՄԻՊ-ն ուսումնասիրել է Շոտլանդիայի ՔԿՀ-ներում ազատությունից զրկվածների կալանքի պայմանները

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թավրիզին. տեսանյութ

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհը. տեսանյութ

Ռուսական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Կիևում բնակելի շենքեր են փլուզվել. կան զոհեր

Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվը. տեսանյութ

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը. Ավանեսյան

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքի 3 հողամասը կվերադարձվի համայնքին. դատախազության հայցերը բավարարվել են

Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը. Թրամփը ԱՄՆ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կգումարի

Իրանի ճգնաժամի լուծումը պետք է հանգեցնի տարածաշրջանում լարվածության թուլացմանը. G7

5 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար

Ինչ անել ուժեղ քամու դեպքում. փրկարար ծառայությունը վարքագծի կանոններ է հրապարակել

Գյուղերից մեկում երիտասարդը տնամերձ հողամասում կանեփի բույս է աճեցրել